Լեոնարդ Էյլեր (գերմ.՝ Leonhard Euler, ապրիլի 15, 1707[1][2][3][4][5][6][7], Բազել, Շվեյցարիա[8][9] - սեպտեմբերի 7 (18), 1783[2] կամ սեպտեմբերի 18, 1783[3][4][5][6][7], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[8]), շվեյցարացի մաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, մտավորական և ինժեներ։ Կատարել է կարևոր հայտնագործություններ գրաֆների և մաթեմատիկական անալիզի տեսություններում։Կատարել է նաև նորարարական ներդրումներ մի շարք ճյուղերում, ինչպիսինն են՝ տոպոլոգիան և թվերի անալիտիկ տեսությունը:Ներկայացրել է նաև ժամանակակից մաթեմատիկայի տերմինալոգիայի և նշանագրության մեծ մասը, մասնավորապես ՝ մաթեմատիկական ֆունկցիաների նշանագրթյունը՝ մաթեմատիկական անալիզում[1]: Նա հայտնի է նաև իր աշխատություններով մեխանիկայի, օպտիկայի, աստղագիտության, երաժշտության տեսության բնագավառներում[2]: Էյլերը 18-րդ դարի ամենանշանավոր մաթեմատիկոսներից մեկն էր և դասվում է պատմության մեծագույնների շարքին: Նա նաև համարվել է որպես բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոս և ավելի շատ աշխատություններ է ունեցել մաթեմատիկայի ասպարեզում, քան այլ մեկը: Էյլերն իր հասուն կյանքի մեծ մասը անցկացրել է Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) և Բեռլինում (Պրուսիա):

Էյլերի հաստատուն ազդեցությունը մաթեմատիկայի ասպարեզում, ավելի հստակ ցույց է տալիս Լապլասի կարգախոսը՝ «Կարդացե՛ք Էյլեր, կարդացե՛ք Էյլեր, նա մեր բոլորիս վարպետն է»[3][4]:

Պատանեկության տարիներ խմբագրել

Լեոնարդ Էյլերը ծնվել է 1707 թվականի ապրիլի 15-ին Շվեցարիայի Բազել քաղաքում: Նրա հայրը՝ Պողոս երրորդ Էյլերը, բողոքական եկեղեցու հովիվ էր, իսկ մայրը՝ Մարգարետ Նե Բրուկերը՝ հովիվի դուստր: Էյլերը ուներ երկու քույր՝ Աննա Մարիան և Մարիա Մագդալենան և փոքր եղբայր՝ Յոհան Հենրիխ[5]: Լեոնարդի ծնվելուց որոշ ժամանակ հետո, Էյլերները Բազելից տեղափոխվում են Ռիհեն, որտեղ նա անցկացրել է իր մանկության տարիները: Լեոնարդի հայրը՝ Պետրոս Էյլերը, Բերնոուլի ընտանքի ընկերն էր: Յոհան Բերնոուլին համարվում էր Եվրոպայի առաջատար մաթեմատիկոսը, և հենց նա է ունեցել ամենակարևոր ազդեցությունը երիտասարդ Լեոնարդի վրա:

Էյլերը իր կրթությունը սկսել է Բազելում, որտեղ նրան ուղարկել էին իր մորական տատիկի հետ ապրելու: 1720 թվականին՝ 13 տարեկան հասակում ընդունվեց Բազելի համալսարան։ 1723 թվականին Էյլերը ստացավ մագիստրոսի կոչում, պաշտպանելով ատենխոսություն փիլիսոփայությունից, որը իր մեջ համատեղում էր Նյուտոնի և Դեկարտի փիլիսոփայությունները: Այդ ընթացքում նրան շաբաթ օրերին ուսուցանում էր Յոհան Բերնուլին, որը շատ արագ բացահայտեց իր նոր աշակերտի անհավատալի տաղանդը մաթեմատիկայում[6]: Այդ ժամանակ Էյլերի դասընթացները ներառում էին աստվածաբանություն, հունարեն և եբրայերեն, քանի որ նրա հայրը ցանկանում էր, որ Էյլերը շարունակի իր ուղին և դառնա քահանա։ Սակայն Բերնուլին համոզեց Լեոնարդի հորը, որ նրան կանխորոշված է դառնալ հռչակավոր մաթեմատիկոս: 1726 թվականին նա ավարտոեց ձայնի արագության մասին իր ատենախոսությունը, որը ուներ «De Sono» վերնագիրը[7]:

Սանկտ Պետերբուրգ խմբագրել

Այդ ժամանակահատվածում Յոհան Բերնուլիի երկու որդիները՝ Դանիելը և Նիկոլայը, աշխատում էին Ռուսական կայսրության՝ Սանկտ Պետերբուրգուրի գիտությունների ակադեմիայում: 1726 թվականի հուլիսի 31-ին Նիկոլայը մահանում է կույր աղիքի բորբոքումից[8][9]։ Դանիելը զբաղեցրեց իր եղբոր պաշտոնը Ս․ Պ․ գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի/ֆիզիկայի բաժնում։ Նա առաջարկեց Էյլորին որպեսզի զբաղեցնի այն դիրքը , որը ինքը մինչ այդ զբաղեցնում էր ֆիզիալոգիայի բաժնում: 1726 թվականին նա ընդունեց առաջարկը, բայց հետաձգեց իր ճանապարհորդությունը Սանկտ Պետերբուրգ, քանի որ ավելի վաղ դիմել էր Բազելի պրոֆեսորի հաստիքի համար[10]: Էյլերը ժամանեց Սանկտ Պետերբուրգ 1727 թվականի մայիսի 17-ին, որտեղ ակադեմիայի բժշկական բաժնից տեղափոխվեց մաթեմատիկական բաժին: Նա վարձով էր ապրում Դանիել Բերնոուլիի հետ ,որի հետ էլ սերտ համագործակցում էր աշխատանքի ժամանակ:

Էյլերը սկսում սովորում է ռուսերեն և բնակություն է հաստատում Սանկտ Պետերբուրգում: Նա նաև աշխատանքի է անցնում ռուսական նավատորմում, որպես բժիշկ[11]: Սանկտ Պետերբուրգյան ակադեմիան հիմնվել էր Պետրոս I-ի կողմից և նախատեսված էր արևմտյան Եվրոպայի և իրենց միջև գիտական անդունդը վերացնելու համար, որը որպես արդյունք հատկապես գրավիչ էր օտարերկրյա գիտնականների համար՝ հատկապես Էյլորի: Ակադեմիան տիրապետում էր ընդարձակ ֆինանսական միջոցների և ընդգրկում գրադարան, որը հավաքվել էր Պետրոսի անձնական և ազնվականների գրադարաններից: Շատ քիչ ուսանողների էին ընդունում ակադեմիա, ֆակուլտետի դասավանդման բեռը թեևացման համար[12]։ Ակադեմիայում շեշտը դրվում էր հետազոտությունների վրա և ազատություն ու ժամանակ էր տրամադրվում ֆակուլտետին, գիտական հարցերին հետևելու համար:

Ակադեմիայի բարերար Եկատերինա I-ը, ով շարունակում էր իր ամուսնու առաջադիմական քաղաքականությունը, մահանում է Էյլերի ժամանման օրը: Որից հետո գահ բարձրացած Պետրոս II-ի վրա, ազնվականները ձեռք են բերում իշխանություն: Վերջիններս կասկածամիտ էին ակադեմիայի օտարերկրյա գիտնականների հանդեպ, որի պատճառով կրճատեցին ֆակուլտետի ֆինանսավորումը և ստեղծեցին այլ բարդություններ Էյլերի և նրա գործընկերների համար: Պետրոս II-ի մահից հետո պայմանները փոքր-ինչ բարելավվեցին, և Էյլերի դիրքը բարձրացավ ակադեմիայի շարքերում, իսկ 1731 թվականին դարձավ ֆիզիկայի պրոֆեսոր[13]: Երկու տարի շարունակ Դանիել Բերնոուլին անընդհատ արժանանալով քննադատության և թշնամանքի, վերադառնում է Բազել: Էյլերը ժառանգում է մաթեմատիկայի ամբիոնի ղեկավարի պաշտոնը:

1734 թվականի հունվարի 7-ին Էյլերը ամուսնանում է Կատարինա Ջսելի հետ, ով ակադեմիայի նկարիչ Գևորգ Ջսելի դուստն էր[14]: Երիտասարդ զույգը բանակություն է հաստատում Նևա գետի մոտակայքում: Էյլերը և Կատարինան ունենում են տասներեք երեխա, որոնցից միայն 5-ն են ողջ մնում[15]:

 
Էյլերի դիմանկարը, հեղինակ՝ Էմանուել Հենդման, 1753

Բեռլին խմբագրել

Մտահոգվելով Ռուսաստանում շարնուկական բնույթ կրող անկարգությունների համար, Էլերը լքում է Սանկտ Պետերբուրգը 1741 թվականի հունիսի 19-ին և դիրք է զբաղեցնում Բեռլինյան ակադեմիաում, որը նրան առաջարկել էր Պրուսիայի թագավոր՝ Ֆրիդրիխ II-ը: Նա ապրել է Բեռլինում 25 տարի, որի ընթացքում գրել է ավելի քան 380 հոդված: Բեռլինում ապրելու տարիներին, Էյլերի հրատարակած երկու աշխատությունները, (․Introductio in analysin infinitorum՝ 1748 թ․[16], Institutiones calculi differentalis՝1755 թ[17], ), ավելի մեծ ճանաչում բերեցին նրան: 1755 թվականին նա ընտրվեց Շվեցարիայի Թագավորական Գիտությունների Ակադեմիայի օտարերկրյա անդամ:

Այդ ժամանակ էր , որ Էյլերին խնդրեցին դասավանդել Ֆրիդերիկե Շարլոտին, Էնհալթ-Դեսսայի արքայադստերը և Ֆրիդրիխի քրոջը: 1760-ականների սկզբին Էյլերը գրում է մոտավորապես 200 նամակ, որորնք նա հետո ընդգրկել է ամենաշատ վաճառք ունեցած «Էյլերի նամակները և տարբեր փաստեր փիլիսոփայությունից, ուղղված գերմանիայի արքայադստերը» գրքում[18]: Այս աշխատության մեջ Էյլերը ներգրավել է բոլոր ասպեկտները որոնք կապված են մաթեմատիկայի, ֆիզիկայի հետ, որոնք էլ բացահայտում են նրա ներքին արժեքները և կրոնական հավատքները: Վերջինս դարձավ ամենաշատ ընթերցված աշխատությունը, քան իր մաթեմատիկական աշխատություններից որևէ մեկը։ Գիրքը հրատարակվել է ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում: Նամակների այդպիսի հայտնիությունը վկայում են Էյլերի լսարաններ գրավելու բացառիկ ունակության մասին, որը շատ հազվադեպ է նման մակարդակի գիտնականների շրջանում[19]:

Չնայած ակադեմիայում ունեցած Էյլորի հսկայական ներդրմանը,այնուամենայնիվ արժանանում է Ֆրեդերիկի զայրույթին և ստիպված լքում Բեռլինը: Պրուսիայի թագավորը իր արքունիքում ունենալով ինտելեկտուալների մեծ խումբ, մաթեմատիկոսներին համարում էր անպտղաբեր և վատ ինֆորմացված թվերի ու գծագրերի մեջ: Էյլերը հասարակ, կրոնական հայացքների տեր մարդ էր, ում չէր հետաքրքրում գոյություն ունեցող հասարակական կարգերը և պայմանական հավատքները ի հակառակ Վոլտերի, ով մեծ հռչակ էր վայելում Ֆրեդերիկի արքունիկում։ Էյլերը ոչ այդքան հմուտ էր բանավեճերի հարցում և հաճախ բանավիճում էր այն հարցերում որոնցից քիչ էր հասկանում, դարձնելով Ֆրեդերիկի Վոլտերի սրամտությունների համար հարմար թիրախ[20]: Ֆրեդերիկը հաճախ արտահայտում էր իր հիասթափությունները Էյլերի պրակտիկ ինժեներական կարողությունների վերաբերյալ:

Ես ցանկանում եմ ունենալ իմ այգում ջրցան համակարգ, Էյլերը հաշվարկում է ուժը որը անհրաժեշտ է ջուրը ջրամբար հասցնելու համար, որտեղից այն պետք է տարածվեր ակոսներով, վերջապես դուրս ցայտելով San ssouci: Իմ ջրաղացը քաշում է երկրաչափորեն և չի կարողանում բարձրացնել ջուրը 50 ոտնաչափից ավել: Դատարկ ունակություն! Երկրաչափության փառամոլություն[21]:

Տեսողության վատթարացում խմբագրել

Էյլերի տեսողությունը նրա մաթեմատիկական կարիերայի ընթացքում գնալով վատանում էր: 1738 թվականին, տենդից բուժվելուց երեք տարի հետո, նրա աջ աչքը գրեթե ամբողջությամբ կուրացավ, որում Էյլերը ավելի շատ մեղադրում էր Սանկտ Պետերբուրգյան ակադեմիայի համար կատարած իր քարտեզագրության աշխատությանը: Էյլերի տեսողությունը Գերմանիայում մնալու տարիներին վատացավ այնքան, որ Ֆրեդերիկը նրան կոչում էր կիկլոպ: Ավելի ուշ, 1766 թվականին Էյլերի ձախ աչքում հայտաբերվեց կատարակտա: Դա հայտնաբերելուց մի քանի շաբաթ հետո, նա գրեթե ամբողջովին կուրացել էր: Սակայն, նրա այդ  վիճակը էական ազդեցություն չունեցավ նրա արդյունավետության վրա, քանի որ նա կոմպենսացնում էր իր այդ վիճակը մտավոր հաշվարկներով և բացառիկ հիշողությամբ: Տեսողությունը կորցնելուց հետո Էյլերը ասում է՝ «հիմա ես ավելի քիչ շեղող հանգամանքներ կունենամ»[22]: Չնայած տեղության կորստին Էյլերը կարող էր կրկնել Վերգիլիոսի <<Էնեդիան>>՝ սկզբից մինչև վերջ և կարող էր նշել, թե յուրքանչյուր էջում, որ տողն է առաջինը, որը վերջինը: Էյլերը 1775 թ․ ամեն շաբաթ, միջինում մեկ մաթեմատիկական հոդված էր ներկայացնում[23]:

Վերադարձ Ռուսաստան խմբագրել

1760 թվականին յոթամյա պատերազմի ընթացքում, Շարլոտտենբուրգում գտնվող Էյուլերի ագարակը թալանվել էր ռուսական հատուկ ջոկատների կողմից: Իմանալով այդ փաստը, գեներալ Իվան Սալտյակովը փոխատուցում է հասցրած վնասի համար։Ավելի ուշ, Ռուսական կայսրության թագուհի Ելիզավետան ավելացրեց ևս 4000 ռուբլի, որը չափազանց մեծ գումար էր այդ ժամանակ: Քաղաքական իրավիճակը Ռուսաստանում կարգավորվեց Եկատերինա II-ից հետո և 1766 թվականին Էյլերը ընդունեց Սանկտ Պետերբուրգյան համալսարան վերադառնալու հրավերը: Նրա պայմանները բավականին շատ էին` 3000 ռուբլի տարեկան աշխատավարձ, իր կնոջ համար կենսաթոշակ և իր որդիների համար բարձրաստիճան դիրքերի խոստում: Բոլոր այդ պահանջները իրականացվեցին: Նա անցկացրեց իր կյանքի մնացած մասը Ռուսաստանում: Սակայն, Ռուսաստան վերադարձը նրան մի շարք դժբախտություններ բերեց: 1771 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հրդեհի ժամանակ նա կորցրեց իր տունը, և գրեթե կորցնելու էր նաև իր կյանքը: 1773 թվականին 40 տարի ամուսնությունից նա կորցրեց իր կնոջը՝ Կատերինային: Կնոջ մահից երեք տարի անց Էյլերը ամուսնացավ իր կնոջ քրոջ հետ (Սալոմե Գսել 1723–1794թթ ): Նրա ամուսնությունը տևեց մինչև նրա մահը: 1782 թ. ընտրվել է Ամերիկյան արվեստի եւ գիտության ակադեմիայի օտարերկրյա պատվավոր անդամ: 1783 ովականի սեպտեմբերի 18-ին, իր ընտանիքի հետ նախաճաշից հետո, երբ նա բանավիճում էր իր ընկեր Անդրեյ Լեկսելի հետ, նոր հայտնաբերված Ուրանի և նրա ուղեծրի մասին և այդ ժամանական նրա մոտ ուղեղի արյունազեղում է տեղի ունենում և երեք ժամ անց նա մահանում է:

Նա թաղված է իր կնոջ հետ Սմոլենսկի Լյութերական գերեզմանոցում դեկաբրիստների կղզու վրա: 1785 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիան տեղադրեց Էյլերի կիսանդրին ռեկտորի դռան արջև, 1837 թվականին նրա գերեզմանին դրվեց տապանաքար, Էյլերի 250 տարեդարձին նրա տապանաքարը տեղափոխվեց Ալեկսանդեր Նեվսկիի տաճար:

  1. Dunham 1999, էջ. 17
  2. Saint Petersburg (1739). «Tentamen novae theoriae musicae ex certissimis harmoniae principiis dilucide expositae».
  3. Dunham 1999, էջ. xiii "Lisez Euler, lisez Euler, c'est notre maître à tous."
  4. The quote appeared in Gugliemo Libri's review of a recently published collection of correspondence among eighteenth-century mathematicians: Gugliemo Libri (January 1846), Book review: "Correspondance mathématique et physique de quelques célèbres géomètres du XVIIIe siècle, … " (Mathematical and physical correspondence of some famous geometers of the eighteenth century, … ), Journal des Savants, page 51. From page 51: " … nous rappellerions que Laplace lui même, … ne cessait de répéter aux jeunes mathématiciens ces paroles mémorables que nous avons entendues de sa propre bouche : 'Lisez Euler, lisez Euler, c'est notre maître à tous.' " ( … we would recall that Laplace himself, … never ceased to repeat to young mathematicians these memorable words that we heard from his own mouth: 'Read Euler, read Euler, he is our master in everything.)
  5. Calinger, Ronald S. (2015). Leonhard Euler: Mathematical Genius in the Enlightenment. Princeton University Press. էջ 11. ISBN 9780691119274.
  6. James, Ioan (2002). Remarkable Mathematicians: From Euler to von Neumann. Cambridge. էջ 2. ISBN 0-521-52094-0.
  7. Ian Bruce. «Euler's Dissertation De Sono : E002. Translated & Annotated» (PDF). 17centurymaths.com. Վերցված է 14 September 2011-ին.
  8. Ronald Calinger. Leonhard Euler: The First St. Petersburg Years (1727-1741). Historia Mathematica 23, 2 (1996), 121-166, read online
  9. O'Connor, John J.; Robertson, Edmund F. «Nicolaus(II) Bernoulli». MacTutor History of Mathematics archive. University of St Andrews. Վերցված է 2016-01-24-ին.
  10. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «stpetersburg» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «medic» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «prize» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «promotion» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «gekker» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «wife» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «dartm» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Friedrich» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Digital Copy of "Letters to a German Princess"» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Friedrich2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Friedrich3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «fredlett» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. [1]
  23. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «volumes» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: