AshotGPT/44

The Hatters («Գլխարկակարներ»), ռուսական ջիպսի ֆոլկ ռոք խումբ[1], որը ստեղծվել է 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Խմբի հիմնական կազմի մեջ են մտնում Յուրի Մուզիչենկոն, Պավել Լիչադեեվը, Ալեքսանդր «Կիկիր» Անիսիմովը, Դմիտրի Վեչերինը, Վադիմ Ռուլեվը, Աննա Մուզիչենկոն, Ալտաիր Կոժախմետովը։

Պատմություն խմբագրել

Այս խումբը հայտնեց իր մասին 2016 թվականի փետրվարի 23-ին, տեղադրելով համացանում իր «Russian Style» առաջին երգը։ 2016 թվականի ամռանը խումբը ուղևորվում է փառատոնական շրջագայության ամբողջ Ռուսաստանով՝ «Дикая Мята», «Нашествие», Stereoleto, «Вдохновение», «Доброфест» և այլն։ 2016 թվականի աշնոնը խումբը հավաքել է հազարավոր մարկանցով դահլիճներ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, հնչել է «Наше радио», «Радио Маяк», Comedy Radio ռադիոկայաններում[2][3]։

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Samsung YouTube TV նախագծի շրջանակներում The Hatters խումբը թողարկում է «I’m Not Easy Buddy» տեսահոլովակը[4]։ Սեպտեմբերի 17-ին ու նոյեմբերի 19-ին The Hatters-ը Little Big-ի ու Tatarka-ի հետ համատեղ համերգներ է տալիս Սանկտ Պետերբուրգի ու Մոսկվայի խոշոր հրապարակներում։ Նոյեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում խումբը Էմիր Կուստուրիցայի ու Գորան Բրեգովիչի հետ ելույթ է ունենում[5][6]։

2016 թվականի նոյեմբերի 10-ին տեղադրվույմ է «Russian Style» պաշտոնական տեսահոլովակը[7]։ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին խումբը ներկայացնում է իր առաջին «Stay True» EP-ը[8]։

2017 թվականի փետրվարի 22-ին The Hatters-ը ելույթ է ունենում Սանկտ Պետերբուրգի Արենա մարզադաշտի բեմի վրա «Радио Зенит» փառատոնի շրջանակներում[9]։ Փետրվարի 23-ին The Hatters խումբը դարձել է «Взлом» անվանակարգում ոսկե սկավառակի հաղթող, «Наше радио» և «Чартова дюжина» մրցանակաբաշությունների շրջանակներում։ Փետրվարի 26-ին խումբը ելույթ է ունեցել «Лицедеи» թատրոնում, տոնելով այնտեղ իր ծննդյան օրը։ Համերգին մասնակցում էին թատրոնի արտիստներ Անվար Լիբաբովը և Լեոնիդ Լեյկինը, Little Big խմբի վոկալիստ Իլյա Պրուսիկինը և ստենդափ կոմիկ Դանիլա Պոպերեչնին։

Դեբյուտային «Полная шляпа» ֆոլկ փանկ ալբոմը խումբը թողարկել է 2017 թվականի ապրիլի 21-ին[10]։ 2017 թվականի ապրիլի 26-ին The Hatters կատարեցին «Да, со мной не просто» երգը Առաջին ալիքի «Вечерний Ургант» շոուի ժամանակ[11]։

2017 թվականի հունիսի 24-ին խումբը ելույթ է ունեցել «Дикая Мята» փառատոնին, որտեղ ներկայցրել է «Кайфмэн» նոր երգը, իսկ հուլիսի 8-ին ելույթ է ունեցել «Нашествие» փառատոնի գլխավոր բեմին։

2017 թվականի հոկտեմբերի 30-ին խումբը ներկայացրել է «Forever Young, Forever Drunk» երկրորդ ալբոմի գլխավոր երգը[12]։ Նույնանուն ստուդիական ալբոմը երաժիշտները թողարկել են 2017 թվականի դեկտեմբերի 1-ին։

2018 թվականի հուլիսի 20-ին խումբը ներկայացրել է իր առաջին «No Comments» ստուդիական ալբոմը, որը կազմած է մինչ այդ թողարկված երգերի ինստրումենտալներից[13]։

2018 թվականի նոյեմբերի 13-ին The Hatters-ը թողարկել է «Три внутри» անունով նոր EP։

2018 թվականի նոյեմբերի 13-ին The Hatters-ը կատարել է «Не услышала» երգը Առաջին ալիքի «Вечерний Ургант» շոուի ժամանակ։

Երաժշտական ոճ խմբագրել

Խումբը ներկայացնում է ինքն իրեն որպես երաժշտական թատերական նախագիծ, իսկ իր ժանրը անվանում է «ռուս-ցիգանական փողոցային ազգային ալկոհարդկոր հոգեկան գործիքների վրա»[14]։ Նրանց ստեղծագործությունը ենթարկվեց ազդեցության ցիգանական երաժշտության կողմից, բասի, ակորդեոնի ու ջութակի ուղեկցմամբ ու հանդիսանում է ռոմանսի, փանկի, ֆոլկ ռոքի ու էթնիկ երաժշտության միություն։

Գնահատական խմբագրել

The Hatters խմբին «Собака.ru» նախագիծը նշել է, որպես «Սանկտ Պետերբուրգում ամենամոդայական նախագիծ»[15]։ Միխայիլ Կոզիրեվը ներառեց The Hatters խմբին այն խմբերի տասնյակը, որոնց արժե հետևել 2017 թվականին։ Խումբը մի քանի անգամ եղել է «Հինգերորդ ալիքի» ստւդիայի հյուր[16][17]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 2017 — «Полная шляпа»
  • 2017 — «Forever Young, Forever Drunk»
  • 2018 — «No Comments» (Инструментал)[18]
  • 2019 — «Forte & Piano»[19]

EP խմբագրել

  • 2016՝ «Stay True»
  • 2018՝ «Три внутри»

Սինգլներ խմբագրել

  • 2016՝ «Russian Style»
  • 2016՝ «Сильная женщина»
  • 2017՝ «Зима»
  • 2017՝ «Кайфмэн»
  • 2017՝ «FYFD (Forever Young, Forever Drunk)»

Ալբոմների մեջ մասնակցություն խմբագրել

  • 2019՝ Հարի Տոպոր — «Визморианские хроники» («Зверь», «Мир не проснется»)

Տեսահոլովակներ խմբագրել

Տեսահոլովակներ խմբագրել

  • 2016 — «I’m Not Easy Buddy»
  • 2016 — «Russian Style»
  • 2017 — «Зима»[20]
  • 2017 — «Everyday I’m Drinking»[21]
  • 2018 — «Forever Young Forever Drunk» (feat. Just Femi)[22]
  • 2018 — «Наружу изнутри»
  • 2018 — «Halloween Bloody Party»
  • 2018 — «No Rules»
  • 2018 — «Песня о счастье» (OST «Խոզի տարի»)
  • 2019 — Гарри Топор & The Hatters — «Мир не проснётся»
  • 2019 — «Танцы»
  • 2019 — «Да, это про нас»
  • 2019 — «Всё сразу»

Մասնակցություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Шляпники — Театр Лицедеи». licedeitheatre.com. Վերցված է 2018-01-23-ին.
  2. «Шляпники — Слово пацана на Нашем Радио».
  3. «Сергей Стиллавин и его друзья. Дикая мята. Концерт группы THE HATTERS».
  4. The Hatters — I'm Not Easy Buddy ՅուԹյուբում
  5. ДЖАРАХОВ (2016-09-22). «Все, что происходило в гримерке LITTLE BIG (за кулисами)». Վերցված է 2019-07-30-ին.
  6. «19.11.2016 - YOTASPACE - LITTLE BIG, THE HATTERS». highdecibels.ru. Վերցված է 2019-07-30-ին.
  7. THE HATTERS — RUSSIAN STYLE ՅուԹյուբում
  8. «Stay True - EP в Apple Music».
  9. «Юбилейная «Чартова Дюжина» состоялась». Վերցված է 2017-02-28-ին.
  10. «Альбом Полная шляпа (The Hatters)». iTunes. 2017-04-21. Վերցված է 2018-01-23-ին.
  11. Вечерний Ургант (2017-04-26). «Вечерний Ургант. The Hatters — «Да, со мной не просто» (26.04.2017)». Վերցված է 2017-04-26-ին.
  12. Forever Young Forever Drunk — The Hatters в iTunes
  13. «The Hatters — «Не услышала». Вечерний Ургант. Фрагмент выпуска от 13.11.2018». Первый канал. 2018-11-13. Վերցված է 2019-07-30-ին.
  14. Анастасия Щурова — Интервью (2016-10-14). «Казахстанец в группе The Hatters: «Мы играем цыганский алкохардкор на душевных инструментах»». Վերցված է 2018-01-23-ին.
  15. «Как группа The Hatters стала самым модным музыкальным проектом в Петербурге?». Собака.ru.
  16. Михаил Козырев. «Кого мы будем слушать в 2017?». Дождь.
  17. «Гости программы: группа The Hatters». Пятый канал.
  18. «Альбом «No Comments (Инструментал)» (The Hatters)» (ռուսերեն). 2018-07-20. Վերցված է 2018-07-19-ին.
  19. Сергей Мезенов (2019-07-18). «Что слушать в июле — 2. 2. The Hatters «Forte & Piano»». Colta.ru. Վերցված է 2019-07-20-ին.
  20. THE HATTERS — ЗИМА ՅուԹյուբում
  21. THE HATTERS — EVERYDAY I'M DRINKING ՅուԹյուբում
  22. THE HATTERS - FOREVER YOUNG FOREVER DRUNK (feat. Just Femi) ՅուԹյուբում
  23. animaljazzband (2019-03-21). «Animal ДжаZ — Чувства». Վերցված է 2019-03-21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել