AshotGPT/30

«Անհանգստանալով Բոյի համար», (անգլ. Worried About the Boy), անգլիացի ռեժիսոր Ջուլիանա Ջարոլդի հեռուստատեսային դրաման Ջորջ Օ՛Դաուդի կյանքի մասին, ով ավելի հայտնի է որպես Բոյ Ջորջ[1]։

Սյուժե խմբագրել

Անգլիա, 1980 թվականների սկիզբ։ Ջորջը վիճում է ծնողների հետ, որոնք չեն ընդունում նրա տարօրինակ արտաքին տեսքն ու սերը կանացի հագուստի ու կոսմետիկայի հանդեպ։ Նա հեռանում է տնից ու բնակարան վարձում իր ընկեր Պիտերի հետ, ով սկսում է անվանել ինքն իրեն Մերիլին ու փորձում է նմանվել Մերիլին Մոնրոյին։ Գիշերային ակումբում Ջորջը հանդիպում է Կիրկ Բրենդանին ու միանգամից սիրահարվում։ Կիրկի շնորհիվ Ջորջը ծանոթանում է տեղի երաժիշտների հետ, այդ թվում նաև Ջոն Մոսի հետ։ Այդ պահից երիտասարդն որոշում է սկսել երաժշտական կարիերա։ Նա հասնում է գլխապտույտ հաջողության։ Լրագրողները սկսում են գրել նրա թմրանյութերից կախվածության մասին։ Բայց դա միայն Ջորջի կարիերայի սկիզբն է, ով հետագայում կդառնա հայտնի Բոյ Ջորջ։

Դերերում խմբագրել

Դուգլաս Բուտ՝ Բոյ Ջորջ

Մարկ Գետիս՝ Մալկոլմ Մաքլարեն

Մարկ Ուորեն՝ Ստիվ

Ֆրեդի Ֆոքս՝ Մերիլին

Ֆրենսիս Մեջի՝ Ջերի

Ռիչարդ Մեդլեն՝ Կիրկ Բրենդոն

Դանիել Ուոլես՝ Քրիստոֆեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Weekend's TV: Worried about the Boy (BBC2), Wags, Kids and World Cup Dreams (BBC3) Instant karma with gorgeous George». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին. Վերցված է 2012-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)