Դուգլաս Բութ

բրիտանացի դերասան
(Վերահղված է Դուգլաս Բուտից)

Դուգլաս Ջոն Բութ (անգլ.՝ Douglas John Booth, հուլիսի 9, 1992(1992-07-09), Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան և մոդել, հայտնի է դարձել «Բոյի համար անհանգստանալիս» ֆիլմում Բոյ Ջորջի և «Մեծ հույսեր» սերիալում Պիպի դերերով։

Դուգլաս Բութ
Հասակը185 սմ
Ծնվել էհուլիսի 9, 1992(1992-07-09) (31 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունBennett Memorial Diocesan School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, մոդել, երգիչ, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոնդոնում։ Հայրը բրիտանացի է, իսկ մայրը հոլանդա-իսպանական ծագում ունի։ Սովորել է Սևեն օուքս դպրոցում, Քենթ կոմսությանն արևմտյան մասում, որտեղ նվագել է շեփոր։ Ոչ լրիվ աշխատանքային ժամով աշխատել է Ազգային երիտասարդական թատրոնում։ Դերասանի կարիերայում բեկումնային եղավ Բոյ Ջորջի դերը «Բոյի համար անհանգստանալիս» դրամայում։

Անձնական կյանք խմբագրել

Բութը և իր քույրը Էբին ապրում են նույն բնակարանում (Լոնդոնում)։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 Ժամանակ առ ժամանակ From Time to Time Սեֆտոն
2010 Բոյի համար անհանգստանալիս Worried About the Boy Բոյ Ջորջ
2010 Երկրի սյուները The Pillars of the Earth Յուստաս (15 տարեկանում)
2011 Քրիստոֆերը և նրա նմանները Christopher and His Kind Հայնց
2011-2011 Մեծ հույսեր Great Expectations Պիպ
2012 Ամառ.Դասընկերներ.Սեր LOL Կայլ
2012 Սիրահարված Դիքենսին In Love with Dickens Հեն
2013 Ռոմեո և Ջուլիետտա Romeo and Juliet Ռոմեո
2014 Կյանքը այսպիսի արագությամբ Life at These Speeds Քեվին
2014 Դժբախտ սրտի աշխարհագրությունը Geography of the Hapless Hear Շոն
2014 Նոյ Noah Սիմ
2015 Յուպիտերի վերելքը Jupiter Ascending Տիտուս

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Բութ» հոդվածին։