AshotGPT/26

Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ (անգլEl Camino: A Breaking Bad Movie), սպասվող քրեական նեո վեստերն, որը «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի շարունակությունն է։ Հեռուստասերիալի հեղինակ Վինս Գիլիգանը ֆիլմի սցենարիստն է, պրոդյուսերը և ռեժիսորը։ Աարոն Փոլը նորից կատարում է Ջեսի Փինքմանի դերը։ Ֆիլմի սյուժեն կենտրոնացված է ֆիլմի եզրափակիչ դրվագից հետո Ջեսիի հետ կատարված իրադարձությունների վրա։

Տիեզերքից «Ամբողջ ծանրությամբ» լիամետրաժ ֆիլմի մասին շշուկներ են պտտվել դեռ 2013 թվականից, երբ լույս է տեսել ֆիլմի եզրափակիչ սերիան։ Գիլիգանը ֆիլմի գաղափարը Փոլին առաջարկել է դեռ 2017 թվականին և Նյու Մեքսիկոյում սկսել են գաղտնի նկարահանումները։ Նկարահանումները շարունակվում էին մոտ 60 օր։ Նախագիծը մինչև 2019 թվականի օգոստոսը չի հաստատվել, երբ Netflix-ը պաշտոնական թրեյլեր է թողարկել։

Netlix-ը ֆիլմի թողարկումը ծրագրել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, որից հետո ֆիլմը ցուցադրվելու է AMC հեռուստաալիքով։

Սյուժե խմբագրել

«Ֆելինա»-ի իրադարձություններից հետո, «Ամբողջ ծանրությամբ»-ի եզրափակիչ դրվագում Ջեսի Փինքմանը փախչում է իր գերությունից, իսկ նրան հետապնդում են իրավապահ մարմնի աշխատակիցները[1][2]։

Դերերում խմբագրել

  • Աարոն Փոլ՝ Ջեսի Փինքման, նախկին մեթամֆետամին պատրաստող, ով եղել է նարկոբարոն Ուոլթեր Ուայթի խաղընկերը
  • Չարլզ Բեյքեր՝ Նիհար Փիթ, Ջեսիի ընկերը
  • Մեթ Ջոնս՝ Բրենդոն «Գորշուկ» Մեյհյու, Ջեսիի ընկերը[3]
  • Ջոնաթան Բենքս՝ Մայք Էրմանթրաութ[4]
  • Լարի Հենքին՝ Հին Ջո, տեղի աղբակույտի տերը, որն արդեն մի անգամ տարբեր իրավիճակներից փրկել էր Ջեսիին ու Ուոլթերին[5]

Վինս Գիլիգանը հայտնել է, որ ֆիլմում կհայտնվեն հեռուստասերիալի 10-ից ավելի կերպարներ։

Արտադրություն խմբագրել

Վինս Գիլիգանի գաղափարը «Ճանապարհի» մասին հայտնվել է նրա մոտ «Ամբողջ ծանրությամբ»-ի եզրափակիչ դրվագների նկարահանումների ժամանակ։ Նա ինքն իրեն հարցրել է, թե ինչ կկատարարվի Ջեսի Փինքմանի հետ «Ամբողջ ծանրությամբ»-ի եզրափակչի իրադարձություններից հետո, երբ Ջեսին փախչում է նեո նացիստների շտաբակայանից և նրան փրկում է Ուոլթեր Ուայթը։ Նա ոչ մեկին չէր պատմել այդ գաղափարի մասին, մինչև «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի տարեդարձը։ Նա իր գաղափարներով սկսել է կիսվել նկարահանման խմբի անդամների ու դերասանների հետ[6]։ Աարոն Փոլը, որը կատարում էր Ջեսիի դերը, հաստատել է, որ Գիլիգանը նրա հետ կապվել է 2017 թվականին, երբ նա դեր ուներ «Ճանապարհ» հեռուստասերիալում։ Փոլը երդվել է, որ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր գաղափարում, որը Գիլիգանը կմտածի Ջեսիի կերպարի համար։

Ի տարբերություն նրա աշխատանքների մեծամասնության «Գաղտնի նյութեր» ու «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալներում, երբ Գիլիգանն աշխատում էր մեկ կամ ավել սցենարիստների հետ, այս անգամ որոշել է ինքնուրույն գրել սցենարը։ Հաստատելով, որ Sony Pictures Television աշխատում է ֆիլմի վրա, Գիլիգանը սկսել է դիստրիբյուտերներ ընտել և նրա ընտրությունը կանգնել է Netflix-ի ու AMC-ի վրա։

Գիլիգանը ուզում էր, որ ֆիլմը ռելիզ ունենա կինոյում, որը «Ամբողջ ծանրությամբ»-ի նկարահանումների ժամանակ նրա նպատակն էր և Netflix-ը կարողացել է մի քանի պրեմիերաներ ցուցադրել սահմանափակ կինոպրոկատում։

Ֆիլմի ընթացքը գաղտնի է պահվել, իսկ դերասաններն ու նկարահանման խումբը նախագծի մասին խոսելու խիստ սահմանափակումներ ուներ ։ Գիլիգանը համարում էր, որ «Ճանապարհ»-ը կլինի հեռուստասերիալի վերջաբանը ու այդպիսով դուր կգա «Ամբողջ ծանրությամբ»-ի երկրպագուներին[7]։ 2018 թվականի նոյեմբերին շշուկներ էին պտտվում, որ ֆիլմի շարունակությունը մշակման մեջ է գտնվում և Փոլը կատարելու է Ջեսիի դերը[8]։

2018 թվականի նոյեմբերին Բրայան Քրենսթոնը, որը կատարում էր Ուոլթեր Ուայթի դերը, հաստատել է, որ ֆիլմի վրա աշխատանքները շարունակվում են, բայց սցենարը չի տեսել։

Քրենսթոնը հայտնել է, որ նրան հետաքրքիր կլինի հայտնվել ֆիլմում, եթե Գիլիգանը հրավիրի։ Թեև Գիլիգանը մասնակցում էր լիամետրաժ ֆիլմերում, «Ճանապարհ»-ը դարձել է առաջին ֆիլմը, որտեղ նա պրոդյուսեր էր։ Հայտնի է, որ ֆիլմի բյուջեն 6 միլիոն ԱՄՆ դոլար է և նույն բյուջեով նկարահանել է «Ֆելինա»-ն։ Ֆիլմը նկարահանվել է Arri Alexa 65 տեսախցիկի օգնությամբ, որպեսզի աշխատանքը կինեմատոգրաֆիական ձև ունենա։ Նկարահանումները տեղի էին ունենում Ալբուկերկեում՝ 2018 թվականի նոյեմբերին, «Գրինբիր» անվամբ[9][10]։

Ավելի խոշոր բյուջեն ու թեթև ժամկետացանկը Գիլիգանին թույլ են տվել նկարահանել դրվագներ Ալբուկերկեից դուրս։ Նա ուզում էր նմանատիպ դրվագներ նկարահանել դեռ «Ամբողջ ծանրությամբ»-ում, բայց հնարավորություն չուներ։ Այն ժամանակ, երբ ԶԼՄ-ը կարողացել են կապ գտնել «Գրինբրիր»-ի ու «Ամբողջ ծանրությամբ»-ի միջև, նկարահանումները ավարտվել են։ 2019 թվականի օգոստոսին Բոբ Օդենկյորկը, որը կատարում էր Սոլ Գուդմանի դերը «Ամբողջ ծանրությամբ» ու «Ավելի լավ է զանգեք Սոլին» հեռուստասերիալներում, հայտնել է․ «Այդ առումով ես շատ բան եմ լսել ու հիացած եմ տիեզերքից «Ամբողջ ծանրությամբ» ֆիլմից։ Սպասում եմ այդ ֆիլմի թողարկմանը»։ Ինչ վերաբերում է ֆիլմի գաղտնիությանը, նա հայտնել է․ «Ես չգիտեմ, թե մարդիկ ինչ գիտեն և ինչ ոչ։ Դժվար է հավատալ, որ դուք չգիտեիք նկարահանումների մասին։ Նրանք կարողացել են դա անել։ Հասկանում ե՞ք ինչ եմ ուզում ասել։ Ի՞նչպես այն կարող է գաղտնիք լինել։ Բայց դա այդպես է։ Նրանք հիանալի աշխատանք են կատարել՝ գաղտնի պահելով այդ ամենը»[11]։

2019 թվականի փետրվարին պաշտոնական հայտարարություն է տարածվել, որ «Ամբողջ ծանրությամբ» ֆիլմը կթողարկեն Netflix ու AMC ստուդիաները։ 2019 թվականի օգոստոսի 24-ին Netflix-ը հայտարարել է «Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ» ֆիլմի մասին՝ թողարկելով ֆիլմի առաջին թիզերը։ Մինչև պաշտոնական հայտարարությունը, Netflix-ը ժամանակավոր ցուցադրել է ֆիլմը, որը մինչև ջնջվելը միանգամից նկատվել է օգտատերերի կողմից։

Մարքեթինգ խմբագրել

2019 թվականի օգոստոսի 24-ին Netflix-ը թողարկել է ֆիլմի թիզերը։ Թիզերի պրեմիերան կայացել է «Էմմի» 71-րդ մրցանակաբաշխության ժամանակ, իսկ թրեյլերը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին[12][13]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան ծրագրված էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Netflix-ում, իսկ հետո ֆիլմը ցուցադրվելու է AMC-ով։ Բացի դրանից, հոկտեմբերի 11-ից 13-ը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ֆիլմը թողարկվելու է սահմանափակ վարձույթով [14][15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Itzkoff, Dave (August 24, 2019). «'Breaking Bad' Movie, Starring Aaron Paul, Coming to Netflix in October». The New York Times. Վերցված է August 24, 2019-ին.
  2. Andreeva, Nellie (August 24, 2019). «'Breaking Bad' Movie Starring Aaron Paul Gets Title, Teaser & Premiere Date On Netflix; Plot Details Revealed». Deadline Hollywood. Վերցված է August 25, 2019-ին.
  3. Porter, Rick (September 17, 2019). «'Breaking Bad' Movie: Matt Jones Reprises Series Role (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է September 17, 2019-ին.
  4. «Jonathan Banks Confirms 'El Camino' Role». ET Canada. September 22, 2019. Վերցված է September 23, 2019-ին.
  5. «New El Camino Movie Trailer Features Return of Another Breaking Bad Character». Movies (անգլերեն). Վերցված է 2019-09-29-ին.
  6. Keegan, Rebecca (September 18, 2019). «'Breaking Bad' Returns: Aaron Paul and Vince Gilligan Take a TV Classic for a Spin in 'El Camino'». The Hollywood Reporter. Վերցված է September 18, 2019-ին.
  7. Goldberg, Lesley (November 6, 2018). «'Breaking Bad' Movie From Creator Vince Gilligan in the Works». The Hollywood Reporter. Վերցված է March 17, 2019-ին.
  8. Respers France, Lisa (November 8, 2018). «Bryan Cranston confirms 'Breaking Bad' movie happening». CNN. Վերցված է March 17, 2019-ին.
  9. Andreeva, Nellie (February 13, 2019). «Vince Gilligan's 'Breaking Bad' Movie Headed To Netflix & AMC». Deadline Hollywood. Վերցված է July 1, 2019-ին.
  10. Gomez, Adrian (November 6, 2018). «'Breaking Bad' coming to the big screen». Albuquerque Journal. Վերցված է July 24, 2019-ին.
  11. McVey, Ciara (August 20, 2019). «Bob Odenkirk Teases 'Better Call Saul' Season 5: "Everything's on Fire and It's Burning Down Around Us"». The Hollywood Reporter. Վերցված է August 22, 2019-ին.
  12. Tassi, Paul (August 24, 2019). «Netflix's 'El Camino: A Breaking Bad Movie' Gets A Trailer, Story And Release Date». Forbes. Արխիվացված օրիգինալից August 25, 2019-ին. Վերցված է August 25, 2019-ին.
  13. Welk, Brian (September 24, 2019). «'El Camino' Trailer: Aaron Paul's Jesse Pinkman Is 'Ready' in First Full Look at 'Breaking Bad' Movie». TheWrap. Վերցված է September 24, 2019-ին.
  14. Goldberg, Lesley (February 13, 2019). «'Breaking Bad' Movie Is a Sequel Starring Aaron Paul and Will Air on AMC and Netflix». The Hollywood Reporter. Վերցված է March 17, 2019-ին.
  15. Rowles, Dustin (February 2, 2019). «The 'Breaking Bad' Movie Is Currently Shooting in Familiar Locations». Uproxx. Վերցված է March 17, 2019-ին.
  16. Sharf, Zack (September 18, 2019). «Netflix Sets 'Breaking Bad' Movie Theatrical Release for One Weekend Only». IndieWire. Վերցված է September 18, 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել