Քրեյգ Մազին (անգլCraig Mazin, ), ամերիկացի սցենարիստ, որը հայտնի է «Սարսափելի կինո 3», «Սարսափելի կինո 4» կինոպարոդիաների հեղինակցությամբ։ 2019 թվականին նա գրել է HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ» մինի-սերիալի սցենարը։

Կենսագրություն խմբագրել

Քրեյգ Մազինը ծնվել է Բրուքլինում, մեծացել Նյու-Յորք քաղաքի Ստատեն-Այլենդում։ Դեռահաս տարիքում նա տեղափոխվել է Նյու Ջերսի նահանգի Մալբորո Թաունշիպ[1]։ 1992 թվականին ստացել է հոգեբանի մասնագիտություն Փրինսթոնի համալսարանում։

Կարիերա խմբագրել

1990-ականներին Մազինը սկսել է կարիերան որպես Walt Disney Pictures մարկետինգի մենեջեր, որտեղ նա ստուդիական ֆիլմերի գովազդային կոմպանիաների պատասխանատու էր[2]։

Նա սկսել է սցենարիստի իր կարիերան 1997 թվականին RocketMan գիտական կատագերգությունից, հեղինակցելով Գրեգ Էրբի հետ[3]։ Նա նաև սցենարներ է գրել «Առանց Զգանցմունքների», «Սարսափելի կինո 3», «Սարսափելի կինո 4» ու «Ինքնության գողը» ֆիլմերի համար։

Մազինը նկարահանել է երկու ֆիլմ․ 2000 թվականին The Specials ցածրաբյուջետային ֆիլմը, որի պրոդյուսերը հենց նա էր, ու 2008 թվականին Superhero Movie-ն, որի սցենարի հեղինակը նորից Մազինն էր։

2017 թվականին, HBO-ն ու Sky Television-ը հայտարարեցին Չեռնոբիլ մինի-սերիալը, որի հեղինակներից մեկը Մազինն էր։ Ֆիլմը պատմում է Չեռնոբիլում միջուկային աղետի մասին։ Դրվագները նկարահանվել են Լիտվայում ու Ուկրաինայում[4]։

Decider-ի հետ հարցազրույցի ժամանակ Մազինն ասել է․ «Եթե ես գայի HBO ու ասեի, որ ուզում եմ ևս մի եթերաշրջան նկարեմ, դա կլիներ սարսափելի աղետ»[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Սցենար խմբագրել

  • 1997 - Մարդ-հրթիռ / RocketMan
  • 1998 - Առանց զգացմունքների / Senseless
  • 2003 - Սարսափելի կինո 3 / Scary Movie 3
  • 2006 - Սարսափելի կինո 4 / Scary Movie 4
  • 2008 - Սուպերհերոսային կինո / Superhero Movie
  • 2011 - Զարթխում 2 / The Hangover Part II
  • 2013 - Ինքնության գողը / Identity Thief
  • 2013 - Զարթխում 3 / The Hangover Part III
  • 2016 - Որսորդ․ Ձմեռվա կռիվ / The Huntsman: Winter’s War
  • 2019 - Չեռնոբիլ / Chernobyl

Պրոդյուսեր խմբագրել

  • 2000 - Հատուկներ / The Specials
  • 2006 - Սարսափելի կինո 4 / Scary Movie 4
  • 2006 - Սրիկաների դպրոց / School for Scoundrels
  • 2008 - Սուպերհերոսային կինո / Superhero Movie

Ռեժիսոր խմբագրել

  • 2000 - Հատուկներ / The Specials
  • 2008 - Սուպերհերոսային կինո / Superhero Movie

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Celano, Clare Marie. "Freehold Hall of Fame inductees to be feted", News Transcript, March 3, 2010. Accessed February 5, 2011. "Screenwriter and author Craig Mazin, a native of Staten Island, N.Y., was 13 when he moved to Marlboro."
  2. Celano, Clare Marie. "Freehold Hall of Fame inductees to be feted", News Transcript, March 3, 2010. Accessed February 5, 2011. "Screenwriter and author Craig Mazin, a native of Staten Island, N.Y., was 13 when he moved to Marlboro."
  3. «Interview (Part 1): Craig Mazin – Go Into The Story». Go Into The Story. 2013-07-29. Վերցված է 2017-11-24-ին.
  4. Littleton, Cynthia (2017-07-26). «HBO Sets 'Chernobyl' Miniseries to Star Jared Harris». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-09-06-ին.
  5. «People are asking the writer of Chernobyl to do a similar show and he has some thoughts». Joe. June 6, 2019.