Աստրիալ մարմին (Աստղային մարմին), հասկացություն օկուլտականության, էզոթերիզմի և գիտակցված երազատեսության պրակտիկայի մեջ, որը երբեմն բնութագրվում է որպես նուրբ  մարմին, որը աստրիալ ճանապարհորդության ժամանակ դառնում է միջանկյալ՝  հոգու և ֆիզիկական մարմնի միջև: Հասկացողությունը  բխում է Պլատոնական փիլիսոփայությունից և մոլորակային ոլորտի աշխարհից (մոլորակ հասկացողությունը աստղագիտության և աստղագուշակության մեջ տարրբերվում է իր իմաստով): Տասնիններորդ դարում տերմինը սկսվել է օգտագոործվել թեոսոֆիստների և  ռոզենքրեյզերների կողմից:

Համաձայն Մաքս Հենդելի և  ռոզենքրեյզերների ուսմունքների, աստրիալ մարմինը բաղկացած է ցանկություններից, որից մարդիկ արդեն ձևավորում են զգացումներ և զգացմունքներ: Այն դիտվում է հոգևոր տեսողությամբ, ձևի նման ամպի տեսքով, որը 16-ից մինչ 20 դյույմ ձգվում է ֆիզիկական մարմնի սահմաններից դուրս: Այն ունի պտտվող չակրաների մի շարք: Ցանկացողի մարմինը առաջացնում է գույներ, որոնք տարբերվում են յուրաքանչյուր մարդու մեջ, կախված նրա բնավորությունից և տրամադրությունից:

Աստրիալ մարմնի  գգաղափարը աշխարհի կրոնական վարդապետությունների գաղափարներում  հիշատակվում է հետագա կյանքի մասին տեղեկություններում, որում հոգու ճանապարհորդությունը կամ «համբարձումը» նկարագրվում են այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են ՝ էքստատիկ, միստիկական կամ մարմնից դուրս փորձառություն, որով հոգևոր ճանապարհորդը թողնում է ֆիզիկական մարմինը և ճանապարհորդում  նուրբ մարմնով (երազների մարմնով կամ աստղային մարմնով)  դեպի «ավելի բարձր» ոլորտներ:

Երբեմն ասվում է, որ  աստրիալ մարմինը տեսողական ընկալվում է որպես  գույնզգույն աուրա: Այս տերմինը լայնորեն օգտագործվում է աստրալյան կամ մարմնից  դուրս պրակտիկայի նկարագրման ժամանակ կամ օրինակ Հյուարդա Կարինգտոնի  և Սիլվանա Մալդունաի «Աստրալյան մարմնի  պրոեկցիա (նախաագծում)»  գրքում: Ինչպես նաև այս տերմինը օգտագործվել է Ելենա Բլավատսկայի կողմից: Այլ հեղինակներ նման փորձերն անվանում են «եթերային», իսկ խորհրդանշական երազները, արխետիպերը, հիշողությունները, հոգևոր էությունը և տեսիլքները անվանում են «աստղային» փորձ: