Մասնակից:Tatev Margaryan/Ավազարկղ

Նաիրա Մովսիսյան (գրոսմայստեր)

խմբագրել

Նաիրա Մովսիսյան (հունիսի 7, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստուհի, գրոսմայստեր։

Կենսագրություն

խմբագրել

Մարզական կարիերա

խմբագրել

Հայաստանի կանանց առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին մասնակցել է 11 անգամ։

1995 թ․ առաջնությունում գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի։

Հայաստանի կանանց 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է 1996 թ․ Երևանում անցկացված Շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայում Շախմատային օլիմպիադա․ խաղացված 11 պարտիաներում վաստակել է 8 միավոր և արժանացել հատուկ մրցանակի։

2001 թ․ և 2003 թ․ նվաճել է ՌԴ Պրիմորիեի երկրամասի կանանց շախմատի չեմպիոնուհու կոչումը։ Մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի․ ՌԴ Պրիմորիեի երկրամասի 2005 թ․առաջնությանը նվաճել է երրորդ կարգի մրցանակ։ 2004 թ․ Ռուսաստանի Ակումբային 5-րդ առաջնությանը արժանացել է երրորդ կարգի մրցանակի` երրորդ խաղատախտակի վրա։

2004 թ․ Նաիրա Մովսիսյանին շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում, 2006 թ․ դարձել է միջազգային գրոսմայստեր։

2020 թ.-ից Նաիրա Մովսիսյանը FIDE մրցավար է։

Մանկավարժական գործունեությունը

խմբագրել

2006 թ.-ից աշխատում է Աբովյան համայնքի «Աբովյանի շախմատի դպրոց» ՈՒՀ ՀՈԱԿ՝ որպես հիմնադիր տնօրեն,

2011 թ.-ից ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչն է` համակարգում է «Շախմատ» առարկան ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում,

2018 թ.-ից «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող է, վերապատրաստում է շախմատ առարկայի ուսուցիչներին,

2019 թ.-ից «Շախմատ» առարկայի նոր չափորոշչի հեղինակ https://escs.am/am/news/6707,

2021 թ.-ին «Շախմատ» առարկայի ուսուցիչ ԿՏԱԿ e-school Armenia

2022 թ.-ին «Շախմատ» 3-րդ դասարանի դասագրքի և աշխատանքային տետրի համահեղինակ:

Հղումներ

խմբագրել