Tatev Alberti/Ջուզեպպե Աբբատի

Ջուզեպպե Աբբատի (իտալ.՝ Giuseppe Abbati , 1836 թվական, հունվարի 13, Նեապոլ, Երկու Սիցիլիաների Թագավորություն, 1868 թվական, փետրվարի 21, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն) - իտալացի գեղանկարիչ, պատկերել է նկարներ մաքիայոլի ոճով: Եղել է Ռիսորջիմենտոյի մասնակից:

Կենսագրություն խմբագրել

 
«Կաթնավաճառը Պյատժենտինից» (1864), յուղաներկ, Կաստելի պետական թանգարան, Նեապոլ

Ծնվել է Նեապոլում 1836 թվականին հունվարի 13 - ին նկարիչ Վինչենցո Աբբատիի և Ֆրանչեսկայի ընտանիքում, վերջինս ծնվել էր Հռոմում: 1850 - 1853 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում, Վենետիկում, Ջիրոլամո Միքելանջելո Գրիգոլետտի[1] և Ֆրանչեսկո Բանիարի մոտ[2]: 1856 թվականին ուսանողական գործուղման ժամանակ ծանոթանում է նկարիչներ Տելեմակո Սինորինի և Վիտո Անկոնայի հետ[3]: Այդ ժամանակ Նեապոլում, հոր հետ բացում է արվեստանոց:

Պայքարել է միասնական Իտալական պետություն ունենալու համար, որի ժամանակ էլ զրկվում է աջ աչքից: 1860 թվականին հաստատվում է Ֆլորենցիայում, որտեղ ցանոթանում է Սերաֆինո դե Տիվոլի[4] հետ և անդամագրվում մաքիայոլի խմբին:

1861 թվականին Աբբատիի նկարները իտալական ցուցահանդեսում քննադատները բարձր գնահատեցին: 1860- ական թվականներին շատ էր նկարում ժապավենի վրա մենաստաններում և Ֆլորենցիայի հարակից այգիներում: Հաճախ էր այցելում ևաշխատում քննադատ Դիեգո Մարտելիի տանը՝ Կաստիլոնչելոյում[5]:

Աբբատին ուներ հպարտ և անկախ բնավորություն:1868 թվականին նա հրաժարվեց նկարիչներին տրվող խրախուսանքներից, որը նրան հատկացրել էին: Այդպես նաև հրաժարվեց Ռիսորջիմենտոյի համար տրվող կրծքանշանից: Հրաժարվեց նաև թոշակից, որը տրվում էր որպես վետերան - հաշմանդամի՝ Իտալիայի միասնության համար պայքարելու համար:

1866 թվականին նա մասնակցել է Իտալիայի անկախության համար մղվող Երրորդ պատերազմին , որի ժամանակ էր գերի է ընկնում: Վերադառնալով գերությունից հաստատվում է Կաստել դելլա Միզերիկորդիայում: Մահացել է շան խածոցից: Մահացել է Ֆլորենցիայում 1868 թվականի փետրվարի 21- ին:

Աբբատիի գործունեությունը վերաբերում է մագաղաթների նկարազարդման դպրոցին, որի անդամները ուսումնասիրում էին գույնի և ձևի զուգորդումները, որը ուսումնասիրվել էր Սերաֆինո դե Տիվոլիի, Նինո Կոստայի[6], Ջովաննի Ֆատորիի, Վինչեցո Կաբյանկայի կողմից[7]: Այս դպրոցը, որը իր անունը ստացել է Ֆլորենցիայի Պերգենտինայի այգիների անունից, եղել է նկարիչների գործունեության կենտրոն. այստեղ են իրենց գործունեությունը ծավալել Սիլվերստրո Լեգան, Օդոարդո Բորրանին[8], Ռաֆֆայելո Սերնեզին[9], Տելեմակո Սինորինին:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Mezzetti A. — Dizionario Biografico degli Italiani — Volume 1 (1960)«Abbati, Giuseppe». www.treccani.it. Վերցված է 1.10.2018-ին.