Մասնակից:Tatev Alberti/Ալեքսանդր Զայերվեյդ

Tatev Alberti/Ալեքսանդր Զայերվեյդ

Ալեքսանդր Իվանովիչ Զայերվեյդ, (), գերմանացի և ռուս նկարիչ,Կայսերական ակադեմիայի գեղանկարչության բաժնի մարտանկարչության պրոֆեսոր:

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Զեյերվերդ

Ալեքսանդր Զեյերվեյդը ծնվել է 1789 թվականին Կուրզեմեում: Կրթություն է ստացել Դրեզդենի ակադեմիայում (1806-1812) : Բավականին երիտասարդ նկարիչը արդեն հանրաճանաչ էր Գերմանիայում:1812 թվականին յուղաներկով արտացոլել էր ձիերի մի շարք նկարներ՝ Նապոլեոն Բոնապարտի պատվերով:

Երիտասարդ գեղանկարիչը մարտանկարչության բնագավառում բավականին մեծ հաջողություններ ունեցավ Փարիզում և Լոնդոնում, երբ նկարեց «Փարիզից վերցվածները» , «Վաթեռլոյի ճակատամարտը» , «Ալեքսանդր Առաջինի և կոմս Պլատովի քայլերթը Գայդ պուրակում» նկարները:

1814 թվականին Ալեքսանդր Զայերվեյդը հրավիրված էր Ալեքսանդր I- ի կողմից Պետերբուրգ՝ ռազմանկարներ և ռուսական զորքի զգեստավորումը պատկերելու նպատակով:

1827 թվականին Սանկտ -Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անդամագրեց նրան իր պատվավոր, անկախ շարքերը, որից հետո նա ստացավ մարտանկարչության բաժնի ղեկավարի հաստիքը, իսկ ավելի ուշ դարձավ պրոֆեսոր:

Հարկ է նշել, որ Նիկոլայ Առաջինի հետ մտերմությունը Զեյերվեյդին բերում էր նաև անախորժություններ: 1840 թվականին կայացած խորհրդում նախագահը և փոփոխություններ առաջարկող նախարարը գեղարվեստի ակադեմիան վերափոխելու և բաժանմունքում նոր հաստիք ստեղծելու շուրջ նախագիծ ներկայացրին, սակայն Զեյերվեյդը, անտեսելով առաջարկը, միանգամից փորձեց տեղեկացնել խորհրդին ՝ կայսրի որոշման մասին: Ենթակայության այսպիսի խախտում պալատական նախարարը չէր կարող հանդուրժել, այդ պատճառով նա գրեց. «Պրն. նախագահ պ. Զայերվեյդին տվեք խիստ նկատողություն այդպիսի վարմունքի համար և տեղեկացրեք նրան, որ գեղարվեստի ակադեմիայի գործերին ոչ ոք իրավունք չունի խառնվելու, բացի Լուսավորյալից (պալատական նախարարից ), ոչ ոք իրավունք չունի հրապարակել բարձրակոչ հրամաններ, իսկ եթե անգամ ինքը կայսրն է հրահանգել Զայերվեյդին անհատական հրամաններ, ապա պետք է նա պատշաճ զեկուցի այդ մասին Ձերդ գերազանցությանը» : Բացի այդ պալատական նախարարը հարկ էր համարել, որ նախագահը տեղեկացնի Զայերվեյդին, որ « Գեղարվեստի ակադեմիայի ներկայիս կարևոր իրադարձությունները խորհրդում քննարկելու իրավասություն ունեն միայն պալատական նախարարի թույտվությամբ »: Ցանկացած հարցի քննարկում գեղարվեստի ակադեմիայի վերաբերյալ արգելվեց: Պալատական նախարարի դժգոհության պատճառով Զայերվեյդի առաջարկը ՝ նկարիչներին պատվերների համար տարեկան որոշակի գումար տրամադրելու մասին, մերժվում է: Իմանալով ռուս նկարիչների ֆինանսական ծանր կացությունը՝ Զայերվեյդը մտածում էր, որ որոշակի գումարի հատկացումը կթեթևացնի վիճակը, և կարևորը չի լինի նախկին անորոշությունը: Բայց Զայերվեյդի առաջարկը Նիկոլայ Պավլովիչին ներկայացվեց ոչ ցանկալի, քանի որ այս առաջարկին կայսրը բարեհաճեց պատասխանել. « Եթե պատկերային ստեղծագործությունները արժանանան կայսրի ուշադրությանը, ապա կգնի դրանք՝ նկարիչներին խրախուսելու նպատակով », այսինքն նկարիչները մնացին նույն ողորմելի և անորոշ վիճակում: Գեղարվեստի ակադեմիայի ռեֆորմի հարցում Զեյերվեյդը հանդես եկավ ընդիմադիր, հիմնավորելով , որ նախկին Կայսերական ակադեմիան, որը ներկայիս դաստիարակչական դպրոցն էր, ուներ իր նկարչական հատուկ միտումները:

Նրա նկարների մեծամասնությունը գտնվում էր Սանկտ -Պետերբուրգի իշխանական պալատներում: Նկարիչ - քննադատ Ա. Ի. Սոմովը 1894 թվականին « Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան »-ում նշում է, որ նկարներում կոմպոզիցիան « մի փոքր ձգված է, ձեռագիրը չոր է, եթերային չէ, բայց ընդհանուր նկարը այդքան էլ վատը չէ »: Զայերվեյդի մոտ հատկապես լավ էին ստացվում ձիերի պատկերները: Բացի նկարներից, Զայերվեյդը թողել է նաև բազմաթիվ գծանկարներ, որոնք նկարել էր ջրաներկով և փետուրով:

Վարպետորեն տիրապետելով ասեղով փորագրմանը՝ նրա բազմաթիվ կոմպոզիցաներ իրականացվեցին օֆորտ ոճով:

Ալեքսանդր Զայերվեյդը մահացել է 1844 թվականի հոկտեմբերի 25-ին Սանկտ -Պետերբուրգում :

Նրա որդիները՝ Ալեքսանդրը և Նիկոլայը, ավարտել են Սանկտ -Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, ինչպես հայրը, նրանք նույնպես մեծ ուշադրություն էին դարձնում մարտանկարչությանը: Նրանց նկարներից շատերը արժանացել են պարգևատրման ՝ գեղարվեստի ակադեմիայի կողմից: Եղբայրների վաղաժամ մահը անավարտ թողեց շատ գործեր, չբացահայտվեց նրանց ամբողջական տաղանդը[1][2]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Столпянский П. Н. Зауервейд, Александр Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
  2. Столпянский П. Н. Зауервейд, Николай Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.

Գրականություն խմբագրել

  • «Зауервейд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 73. — 459 с.