Բրենտա
Բնութագիր
Երկարություն174
Ջրի ծախս78
Ջրահոսք
Ակունքի տեղակայում46/0/26/N/11/15/58/E
Բարձրություն450 մ
ԳետաբերանԱդրիատիկ ծով
Գետաբերանի տեղակայում45/11/0/N/12/19/0/E
Տեղակայում
ԵրկիրԻտալիա

Բրենտա (իտալ.՝ Brenta), գետ Իտալիայում, որի հոսքը սկսվում է Տրենտո գավառում և ավարտվում Ադրիատիկ ծովում[1]։ Տրենտինո Ալտո Ադիջե շրջանում գետը առաջացնում է համանուն գետահովիտ։ Բրենտան թափվում է Վենետոյի շրջանում գտնվող Վենետիկյան ծովածոցը։ Երկարությունը 174 կմ է[2], ավազանի մակերեսը՝ 1600 կմ²։

Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում գետը կոչվում էր Մեդոակուս (լատին․՝ Medoacus) և Պադովայից ոչ հեռու այն բաժամվում էր 2 թևի՝ Մեդոակուս Մայոր և Մեդոակուս Մինոր։ Միջին դարերում գետը փոխել է իր ընթացքը և Պադովայով անցնող նրա հունը զբաղեցվել է Բակիլոնե գետի կողմից։

XVI դարում գետից տարվել է առաջին ջրանցքը, որը գնում էր Ստրա գյուղից մինչև Ադրիատիկ ծով՝ շրջանցելով Վենետիկական ծովածոցը։ Երկրորդ ջրանցքը,որը հաճախ անվանում են Ռիվյերա-դել-Բրենտա (իտալ.՝ Riviera del Brenta), կառուցվել էր Վենետիկն ու Պադովան (որը, ըստ էության, Վենետիկի հանրապետության երկրորդ մայրաքաղաքն էր հանդիսանում) իրար միացնելու համար։

Բրենտան եղել է շատ կարևոր տրանսպորտային զարկերակ։ Ինչպես գետի, այնպես էլ Ռիվյերա-դել-Բրենտայի ափին կանգնած են Ֆոսկարի և Պիզանի վիլլաները և բազում այլ պալատներ և առանձնատներ, ուր ամառվա ամիսներին գնում էին Վենետիկի հարուստ բնակիչները։

Բասանո դել Գրապայում գետը հատվում է Անդրեա Պալլադիոյի կողմից 1596 թվականին նախագծված Պոնտե Վեկյոն կամ Ալպինի կամուրջով։

Գրականության մեջ խմբագրել

Ռուս գրականության մեջ Բրենտան գովերգել է Պուշկինը, ում այդ անունը ծանոթ էր իտալացի հեղինակների ստեղծագործություններից[3], իսկ Վլադիսլավ Խոդասևիչը իր Բրենտա կատարած այցելությունից հիասթափված՝ Պուշկինին ուղղված բանաստեղծական պատասխանում այն անվանել է «շիկակարմիր գետակ» և «կեղծ գեղեցկության օրինակ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Брента, река». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Брента հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. Проект «Евгений Онегин» Արխիվացված է Ապրիլ 14, 2009 Wayback Machine-ի միջոցով: