Մասնակից:Son Melkumyan/Հայ Ավետարանական կենտրոնական ավագ դպրոց

Հայ Ավետարանական Կենտրոնական Ավագ դպրոց

Հայ Ավետարանական Կենտրոնական Ավագ դպրոց, Լիբանանում հիմնված ամենահին, միաժամանակ հայտնի հայկական դպրոցներից մեկը: Հիմնադրվել է 1922 թվականին փախստականների ճամբարում Ենովք Հադիդյանի նախաձեռնությամբ: 10 տարի հետո այն տեղափոխվել է այժմյան տարածք՝ Բեյրութի արևելյան հատվածում գտնվող Աշրաֆիա շրջանում: Դպրոցի տնօրենն է Մարալ Դեյիրմենջյանը:

Պատմություն խմբագրել

Մեծ Եղեռնից փրկված հայերը, ովքեր ապաստան էին գտել Միջերկրական ծովի հարավային շրջաններում, փորձում էին ստեղծել հայկական միջավայր օտար տարածքներում: Այդ սրբազան առաքելության առաջնեկներից էր Ենովք Հադիդյանը, ով հիմնադրեց տարրական դպրոց՝ նպատակ ունենալով ձևավորել փոքրիկ հայկական ընտանիք, որտեղ հնարավորություն կա ստանալու ավետարանական գիտելիքներ և կրթելու հայ նոր սերունդներին: 1922 թվականի մայիսի 16-ին դպրոցի առաջին մասնաճյուղը սկսեց գործել Բեյրութի «Ադանայի ճամբար» կոչվող վայրում:

Պատկեր:Հայ Ավետարանական Կենտրոնական Ավագ դպրոց.jpg
Հայ Ավետարանական Կենտրոնական Ավագ դպրոց

1922 թվականին ավետարանական երկրորդ դպրոցը ձևավորվեց «Իսգենդերոն ճամբարի» մոտակայքում: 1924 թվականին, երկու դպրոցների միավորումով ձևավորվեց Հայ Ավետարանական դպրոց տղաների և աղջիկների համար: Այն ստացավ իր պաշտոնական արտոնագիրը 1925 թվականին: Հենրի Ռիգսի նվիրատվության շնորհիվ, որն իրականացվեց ի հիշատակ նրա կնոջ և դստեր, կառուցվեց նոր շենք, որը ծառայում էր որպես եկեղեցի և դպրոց Աշրաֆիայի տարածքում[1]:

1943-1950 թվականների ընթացքում դպրոցը հաջող քայլերով կրեց հետագա փոփոխությունները.

  • դարձավ ավագ դպրոց, որտեղ 3 տարվա նախակրթական ծրագրից հետո ուսումը տևում է 11 տարի,
  • զարգացրեց ու համալրեց սեփական գրադարանը,
  • ձևավորվեց լաբորատորիա 3 բաժիններով՝ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության,
  • ձևավորվեց ավագ դպրոցի քառաձայն երգչախումբ,
  • սկսեց հրատարակել Արփի տարեգիրքը

Ավագ դպրոցի զարգացումը շարունակվեց, միջնակարգ դպրոցի առաջին դասարանը բացվեց 1944-1945 թվականների ուսումնական տարում: Այդ օրվանից դպրոցը վերանվանվեց Հայ Ավետարանական Կենտրոնական Ավագ դպրոց: 1965 թվականին դպրոցը սկսեց իրականացնել 3 մակարդակից բաղկացած կրթական ծրագիր՝ մինչև 6-րդ դասարան (վկայական), 9-րդ դաս. և 11-12-րդ դասարաններ: 1969 թվականին կառուցվեցին մանկապարտեզի և նախադպրոցական դասարանների շենքերը: Վերջինիս տարածքում ընդգրկվեց 1960 թվականի ապրիլի 1-ին դպրոցական ճամփորդության ժամանակ տեղի ունեցած պատահարի զոհերի հիշատակի հուշահամալիր (պատահարին զոհ գնացին 3 ուսուցիչ և 18 ուսանող)[1]:

1976-1977 թվականների ակադեմիական տարում ավելացվեց ուսումնառության 12-րդ տարին:

1982 թվականին դպրոցը նշեց իր հիմնադրման 60-րդ տարելիցը հիշատակի արարողությամբ, 1987-ին՝ 65-ամյակը՝ արվեստի գործերի ներկայացման համերգով: Տարելիցի ֆոտո ալբոմի հրապարակմամբ նշվեց 70-ամյակը: 2002 թվականին եկեղեցին և համայնքի գործիչները, կառավարության անդամներ, ակադեմիական միջավայրի ներկայացուցիչներ և այլք միացան դպրոցի անձնակազմին և շրջանավարտներին 80-րդ տարելիցի հանրային միջոցառումների շրջանակներում:

Սկզբունքներ խմբագրել

Դպրոցն իր հիմնական առաքելությունն է համարում՝

  • ձևավորել հայկական, քրիստոնեական, սոցիալ-բարոյական արժեքներ, որոնք կօգնեն ուսանողներին աճել ինտելեկտուալ առումով և դառնալ հասարակության լիիրավ անդամներ,
  • ուսանողների մոտ զարգացնել քննադատական մտածողություն,
  • ակադեմիական միաջավայրից զատ կազմակերպել դպրոցական իվենթներ, սպորտային միջոցառումներ, արվեստների խմբակներ[2]:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «HISTORY OF ARMENIAN EVANGELICAL CENTRAL HIGH SCHOOL». www.aechs.com. Վերցված է 2022-07-05-ին.
  2. «Armenian Evangelical Central High School (Fees & Reviews) Beirut, Lebanon, Ashrafieh». edarabia.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-07-05-ին.

Արտաքին հղումներ խմբագրել