Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղբոլիվիայիթանգարան

Son Melkumyan/Ավազարկղբոլիվիայիթանգարան

Բոլիվիայի հնագիտության ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Arqueología de Bolivia), հնագիտական թանգարան մայրաքաղաք Լա Պասում[1]։ Մշակույթի նախարարությանը կից գործող մասնագիտացված Հնագիտության ազգային ինստիտուտը համարվում է Բոլիվիայի ամենահայտնի թանգարանը[2]։ Վերջինս ընդգրկում է բոլիվիացիների մշակութային ժառանգությունը մինչկոլումբոսյան շրջանում։ Ներկայացված են տարբեր արձաններ, ինչպես նաև խեցեղեն, քարե ու մետաղական գունավորված առարկաներ[3][4]։

Պատմություն խմբագրել

Արքեպիսկոպոոս Ժոզե Մանուել Ինդաբուրոն համարվում է Բոլիվիայի հնագիտության հայրը, նա մեծ դեր է ունեցել թանգարանի հիմնադրման, նաև՝ հնագիտական, էթնոգրաֆիկ և բնական գիտություններին առնչվող նմուշների հավաքագրման գործում։ 1846 թվականի հունիսին գեներալ Ժոզե Բալիվիանի գլխավորությամբ քաղաքային թատրոնում բացվեց ոչ մեծ ցուցասրահ։ Թատրոնը տեղակայված էր Լա Պասի Calle Genaro Sanjinés փողոցում, այնուհետև այն անվանվեց Հանրային թանգարան, որի առաջին տնօրենն էր դոկտոր Մանուել Կորդովան։ 1919 թվականին Տիվանակու պալատում վարձակալության հիմունքներով բացվեց առաջին բազմապրոֆիլ Ազգային թանգարանը։ 1922 թվականի մայիսի 22-ի հրամանով նախագահ Բաուտիստա Սաավեդրան սահմանափակում դրեց թանգարանի տեղակայման համար հատկացված կառույցի գնման վրա։ Այն մնաց բազմապրոֆիլ թանգարան մինչև 1959 թվականի սկիզբը։ Տիվանակայում Հնագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար դոկտոր Կարլոս Պոնսե Սանգինեսի ջանքերով էլ 1960 թվականի հունվարի 31-ին բացվում է Հնագիտության ազգային թանգարանը։

Հավաքածու խմբագրել

Ազգային թանգարանը համարվում է Հնագիտության ազգային ինստիտուտի մի մասը։ Այն ընդգրկում է ավելի քան 50,000 ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են պեղումների և ուսումնասիրությունների արդյունքում[5]։ Ցուցանմուշները ներկայացնում են արևելյան հարթավայրերի և արևմտյան լեռնային շրջանների պատմությունը։ Տրվում է լայն ինֆորմացիա վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում Բոլիվիայի ժողովրդի մշակութային զարգացման մասին։ Մշտական ցուցադրության նմուշները առնչվում են Տիվանակուի, Չիրիպայի, Ինկերի և արևելյան բոլիվիական մշակույթներին։ Հնագիտական վերջին պեղումներրից հայտնաբերված ցուցանմուշների հետ մեկտեղ այստեղ են գտնվում նաև եպիսկոպոս Ինդաբուրոյի հավաքածուները[6]։ Ներկայացվող առարկաները արտացոլում են վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում զարգացած ժառանգությունը, այդ թվում՝ արձաններ, նկարներ, հնդկական և եվրոպական մշակույթների միաձուլումը նկարագրող երաժշտություն և պարեր[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nystrom, Andrew Dean; Konn, Morgan (2004). «Bolivia». Footscray, Vic. ; Oakland : Lonely Planet. Վերցված է 2023-05-16-ին.
  2. «Worldmark Encyclopedia of the Nations» (անգլերեն). Gale Research. 1998. Վերցված է 2023-05-16-ին.
  3. «Museo Nacional De Arqueologia». www.bolivian.com. Վերցված է 2023-05-16-ին.
  4. «Presentacion». www.bolivian.com. Վերցված է 2023-05-16-ին.
  5. «Nuestras Raices Culturales». www.bolivian.com. Վերցված է 2023-05-16-ին.
  6. «Information About Museums in Bolivia». web.archive.org. 2012-03-24. Վերցված է 2023-05-16-ին.
  7. «Bolivia». www.britannica.com (անգլերեն). 2023-05-14. Վերցված է 2023-05-16-ին. {{cite web}}: Text "Britannica" ignored (օգնություն); Text "History, Language, Capital, Flag, Population, Map, & Facts" ignored (օգնություն)