Մասնակից:Soghomon Matevosyan/Վիլյալբայի ամրոց

Soghomon Matevosyan/Վիլյալբայի ամրոց
Castillo de Villalba
ՀասցեՏալեդո
ԵրկիրԻսպանիա
Կառուցված11-րդ դար կամ 12-րդ դար
Կառուցողանհայտ
Ճարտարապետանհայտ
Պատվիրողանհայտ
Անվանված էանհայտ
Շինանյութանհայտ
Բացման օրանհայտ
Ավերվել էանհայտ
Փոխարինել էանհայտ
Փոխարինված էանհայտ
Ընթացիկ վիճակավերված
Ընթացիկ
սեփականատեր
անհայտ

Վիլյալբայի ամրոց (իսպ.՝ Castillo de Villalba), գտնվում է Իսպանիայի Տոլեդոյի տարածաշրջանի Սեբոլյա շրջանում (Կաստիլիա-Լա Մանչա): Ամրոցը ամբողջությամբ ավերված է: Ամենահին ավերակների ուսումնասիրություններից պարզվել է, որ ամրոցը կառուցվել է 11-րդ կամ 12-րդ դարերում:

Նկարագրություն խմբագրել

Ամրոցը հնարավոր է կառուցված լինի հռոմեկան բերդի տեղում: Կորդովայի խալիֆայությունյան (իսպ.՝ Califato de Córdoba) տիրապետության ժամանակ ամրոցը վերակառուցվել է: Դրանից հետո ամրոցը անցել է տարբեր մասնավոր անձանց ձեռքերով, որնք տարբեր ազնվական ընտանիքների անդամներ էին: Ներկայումս նրա սեփականատերը Դելեյտոսայի գրաֆներն են, թեև ամրոցը գտնվում է ամբողջական ավերված վիճակում:

Ամրոցը ունի ռազմավարական կարևոր դիրք: Կառուցվել է բլիր գագաթի վրա և ունի իշխող դիրք բերրի հողերով հարուստ Տախո (իսպ.՝ Tajo) հովտի վրա, որում խաչվում են այնտեղով անցնող ճանապարհները: Այդ ամենը հաշվի առնելով այնտեղ շատ հարմար է ռազմավարական կառույց ստեղծելու համար, որը կարող է վերահսկել տարածքը: Բլրի ստորոտով անցնում էր հռոմեական գլխավոր ճանապարհներից մեկը (A25), որը գնում է դեպի Անտոնիո Պիո (իսպ.՝ Antonino Pío): Հիշատակվում է, որ շինարարության համար օգտագործվել է հռոմեական ամրոցի շինանյութը: Ամրոցի շինարարության հաջորդ ընթացքը եղել է իսլամիստների տիրապետման ժամանակաշրջանի ընթացքում:

Ծանոթագրություններ խմբագրել