Մասնակից:Sh.Margaryan/Ավազարկղ7
Ապակենման մարմին (լատ.՝ corpus vitreum), դոնդողանման թափանցիկ նյութ, որը լցնում է աչքի՝ ոսպնյակի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը։ Այն զբաղեցնում է ակնագնդի ծավալի մոտ 2/3-ը, նրա մշտական կառույցն է, չի վերականգնվում և կորստի ժամանակ փոխարինվում է ներակնային հեղուկով:
Բաղադրություն և կառուցվածք
խմբագրելԱպակենման մարմինը սովորաբար բաժանվում է 3 մասի՝ հետթարթչային (pars retrolentalis), թարթչավոր (pars ciliaris), որը հարում է թարթչավոր մարմնի հարթ հատվածին և հետին (pars posterior), որը հարում է ցանցաթաղանթին[1]։
Ապակենման մարմինը 99 տոկոսով բաղկացած է ջրից, որը հատկապես կապված է պրոտեոգլիկանների[2] և գլիկոզամինոգլիկանների մոլեկուլների հետ, որոնցից ապակենման մարմնում հիմնականում առկա է հիալուրոնաթթուն: Առաջային մակերեսին, որի վրա կա փոս (fossa patellaris), ապակենման մարմինը հարում է ոսպնյակի հետին մակերեսին։ Մնացած հատվածում ապակենման մարմինը հարում է ցանցաթաղանթի ներքին՝ սահմանային թաղանթի հետ։ Տեսողական նյարդի սկավառակից մինչև ոսպնյակ ընկած հատվածով, ապակենման մարմնի միջով է անցնում հիալոիդային խողովակը: Ապակենման մարմնի հենքը (stromae vitrum) կազմում են կոլագեն սպիտակուցի տարբեր տեսակների՝ միահյուսված մանրաթելերի բարակ ցանցը (ապակենման մարմնի համար հատուկ կոլագենի տեսակները կոչվում են նաև վիտրոզիններ): Մանրաթելերի միջև բաց հատվածները լցված են հեղուկով (humor vitreus): Ապակենման մարմնի նման կառուցվածքը նրան տալիս է դոնդողանման զանգվածի բնույթ[3]։
Ապակենման մարմնում կան բջիջներ՝ հիալոցիտներ, որոնք հիմնականում տեղակայված են նրա սահմաններին: Այս բջիջները մասնակցում են հիալուրոնաթթվի, կոլագենների և ապակենման մարմնի լուծելի սպիտակուցների արտադրմանը։ Հիալոցիտները կազմում են նաև հեմիդեսմոսոմներ, որոնք ապահովում են ապակենման մարմնի միացումը ցանցաթաղանթի ներքին մակերեսին: Ըստ ծագման՝ հիալոցիտների մեծ մասը մակրոֆագեր են[4]։
Ապակենման մարմինը, եթե ախտաբանություն չկա, մարդու ծնվելու ժամանակ ունի միատարր կառուցվածք, բայց հետագայում տեղի է ունենում հետզարգացում, որի հետևանքով կառուցվածքային բաղադրիչները տարանջատվում են։ Հետզարգացման գործընթացը հատկապես արտահայտված է լինում կարճատեսության դեպքում[5]։
Գործառույթ
խմբագրելԱպակենման մարմնի հիմնական գործառույթներն են․
- ապահովում է աչքի ճիշտ ձևը,
- բեկում է աչքի ցանցաթաղանթին ընկնող լույսը,
- ապահովում է հյուսվածքների տուրգորը,
- պաշտպանում է աչքը սեղմվելուց:
Ախտաբանություն
խմբագրելԱմենատարածված հիվանդությունը ապակենման մարմնի քայքայումն է, որը կարող է արտահայտված լինել տարբեր աստիճանով, ներառյալ՝ վիրահատական միջամտության անհրաժեշտություն (ընտրովի վիտրեկտոմիա): Ապակենման մարմնի մեկ այլ ախտաբանություն է ճողվածքը։ Այն կարող է առաջանալ ոսպնյակի՝ պատյանից արտահանման, ապակենման մարմնում դրա տեղաշարժերի արդյունքում[6]:
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Стекловидное тело». Большая медицинская энциклопедия. Վերցված է 2019-07-17-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ http://www.websight.ru/anat/vitreous.php Стекловидное тело. WebSight.ru
- ↑ http://health.rin.ru/uni/text/atlas/463.html Стекловидное тело. Health.RIN.ru
- ↑ H. Qiao, T. Hisatomi, K-H. Sonoda, S. Kura, Y. Sassa, S. Kinoshita, T. Nakamura, T. Sakamoto, T. Ishibashi/ The characterisation of hyalocytes: the origin, phenotype, and turnover/Br J Ophthalmol 2005;89:513-517
- ↑ «Плавающие помутнения стекловидного тела: современные подходы к лечению». cyberleninka.ru. Վերցված է 2020-10-30-ին.
- ↑ «Грыжи стекловидного тела - Медицинский портал EUROLAB». www.eurolab-portal.ru. Վերցված է 2019-08-19-ին.