Sergey Chobanyan/Ավազարկղ
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ

Բոինգ 727-ի պայթյունը Բոգոտայի վրա, ավիացիոն վթար ահաբեկչական գործողության արդյունքում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 27-ին երկնքում՝ Բոգոտայի մոտակայքում, երբ թռիչքից մի քանի րոպե հետո պայթեցվեց Avianca ընկերության Բոինգ 727-ը: Ահաբեկչական գործողությունն իրականացվել է ռումբի օգնությամբ, որը տեղադրվել է հանրահայտ թմրանյութերի բարոն Պաբլո Էսկոբարի ցուցումով: Արդյունքում զոհվել է 110 մարդ:

Ինքնաթիռ խմբագրել

HK-1803 համարով Բոինգ 727-21-ը (գործարանային՝ 19035, սերիական՝ 272) թողարվել է Boeing ընկերությունը 1966 թվականին և իր առաջին թռիչքն իրականացրել է մայիսի 19-ին: Նրա երեք Pratt & Whitney JT8D-7 մոդելի տուրբոռեակտիվ շարժիչները զարգացնում էին 12 600 ֆուտ (5 715 կգու) քարշ: Ինքնաթիռի առաջին սեփականատերը դարձավ Pan American World Airways ընկերությունը, որը նրան ստացավ մայիսի 28-ին և շահագործում էր N326PA համարով: 1975 թվականի նոյեմբերի 15-ին նա ընդունվեց Avianca ընկերություն, որի արդյունքում վերագրանցվեց և ստացավ նոր HK-1803 համարը[1][2]:

Ահաբեկչական գործողություն խմբագրել

Ինքնաթիռն իրականացնում էր պարբերական ներքին AV203 չվերթը Բոգոտայից Կալի մեկ ժամիվ քիչ հաշվարկային տևողությամբ: Ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի 6 անդամներ և 101 ուղևորներ: Ժամը 07:11-ին օդանավը դուրս է եկել Բոգոտայի օդանավակայանի թռիչքուղուց և սկսել բարձրություն հավաքել: Էշելոն 130-ն անցնելուց 5 րոպե անց (13 հազար ֆուտ կամ 4 կիլոմետր), սրահի հետնամասում պայթում է ռումբը: Գետնի վրա գտնվող ականատեսների վկայությամբ՝ ֆյուզելաժի աջ կողմից բոց է դուրս թռավ: Առաջինին հետևում է ևս մեկ, առավել հզոր պայթյուն՝ պայթում են կենտրոնական դատարկ բաքում գտնվող վառելիքի գոլորշիները: Երկրորդ պայթյունը օդանավը բաժանում է մասերի, որոնք ցրվում են Սոաչա քաղաքի մոտակայքի լեռան լանջերի երկայքով երեք մղոն տարածության վրա: Ինքնաթիռում գտնվող բոլոր 107 մարդիկ զոհվել են, իսկ ինքնաթիռի բեկորները սպանեցում են գետնի վրա ևս երեք մարդու[1][3]:

Հետաքննություն խմբագրել

Բեկորների ուսումնասիրության տվյալներով պարզվել է, որ ինքնաթիռի պայթյունն իրականացվել է պլաստիկ պայթուցիկի օգնությամբ: Հետաքննության ընթացքում հաջողվել է նաև պարզել ահաբեկչական գործողության կապը Պաբլո Էսկոբարի՝ Կոլումբիայի գլխավոր թմրանյութերի բարոնի հետ: Ռումբը ինքնաթիռ էր տարել կոստյումով տղամարդը, որը եղել է զուգընկերոջ հետ: Նրանք զբաղեցրել են գլխավոր վառելիքի բաքի վրա տեղակայված 18А և 18К տեղերը: Վերջին պահին տղամարդը լքել է սրահը, իսկ նրա զուգընկերը մնացել է և դարձել ինքնաթիռի 107 զոհերից մեկը: Գոյություն ունի վարկած, որ հարձակման նպատակը եղել է Սեսեր Գավիրիա Տրուխիլիոն՝ մահացած նախագահի թեկնածու Լուիս Կարլոս Գալանի օգնականը և Կոլումբիայի ապագա նախագահը: Սակայն վերջին պահին Տրուխիլոն չեղարկել է թռիչքը, որի պատճառով կենդանի է մնացել: Ինչպես նաև եղել է վարկած, որ պայթյունն ուղղված էր Մեդելինսյան կոկաինի կորտելի նախկին անդամներից մեկի դեմ, որը համաձայնել էր համագործակցել ոստիկանների հետ[4]:

Հետևանքներ խմբագրել

Բոգոտայի վրա Բոինգի պայթյունը Մեդելինսյան կորտելի ամենամահաբեր միայնակ ահաբեկչական հարձակումն է: Երկրում սկսեցին ոստիկանական ստուգայցերը, որի արդյունքում ոչնչացվեցին կակաինի պլանտացիաներ, ինչպես նաև թմրադեղերի արտադրության քիմիական լաբորատորիաները: Զոհվածների մեջ էին ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ, որն առիթ տվեց Ջորջ Բուշի վարչակազմին ուժեղացնել Էսկոբարի փնտրման հետախուզական գործողությունները: 1991 թվականին ձերբակալվեց Դենդենի Մունյես Մոսկերան (իսպ.՝ Dandeny Muñoz Mosquera)՝ հայտնի նաև Լա Քուիքա մականունով՝ Մեդելինսյան կորտելի գլխավոր մարդասպանը, որը համարվում էր ինքնաթիռի պայթյունի հիմնական կազմակերպիչը: Հետագայում ԱՄՆ-ի շրջանային դատարանը դատապարտեց նրան 10 ցմահ ժամկետով և ևս լրացուցիչ 45 տարով[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Aircraft accident Boeing 727-21 HK-1803 Bogotá-Eldorado Airport (BOG)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013-06-08-ին. Վերցված է 2013-06-07-ին.
  2. «Boeing 727-21 HK-1803» (անգլերեն). JetPhotos.Net. Արխիվացված է օրիգինալից 2013-06-08-ին. Վերցված է 2013-06-07-ին.
  3. 3,0 3,1 Alan Prendergast (2001-05-17). «The Hit Man Nobody Knows» (անգլերեն). Westword. Արխիվացված է օրիգինալից 2013-06-08-ին. Վերցված է 2013-06-07-ին.
  4. «El 'Suizo', el hombre que voló avión de Avianca durante los aciagos tiempos del narcoterrorismo» (իսպաներեն). Semana. 06 agosto 2007. Արխիվացված է օրիգինալից 2013-06-08-ին. Վերցված է 2013-06-07-ին.