Բոինգ 727
Boeing 727, միջին չափսերի նեղ մարմնով ուղևորատար օդանավ, Բոինգ ընկերության արտադրություն։ Կարող է փոխադրել 149-ից 189 ուղևոր և առանց կանգ առնելու թռչել 2400-ից 2700 կմ։ Առաջին թռիչքն իրականացրել է 1963 թվականի փետրվարի 9-ին։
Բոինգ 727 | |
---|---|
![]() | |
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | narrow-body trijet airliner? և land-based airliner monoplane? |
Օգտագործվում է ինչպես | առևտրային ավիացիա |
Աերոդինամիկ ուրվագիծ | monoplane? |
Արտադրող | Boeing Commercial Airplanes |
Առաջին թռիչք | 1963 թ. փետրվարի 9 |
Շահագործողներ | FedEx?, American Airlines, Lufthansa, Condor Flugdienst, Էյր Ֆրանս, ԱլԻտալիա և Iberia |
Արտադրման թվականներ | 1960 - 1984 |
Միավոր արտադրված | 1831 |
![]() |
Մեծաքանակ արտադրությունն իրականացվել է մինչև 1970-ականները։ Վերջին 727-ը հավաքվել է 1984 թվականին։ 2011 թվականին շահագործման մեջ մնացել է 250 օդանավ[1]։
ՊատմությունԽմբագրել
Boeing 727-ն ստեղծվել է հիմնականում United Airlines, American Airlines և Eastern Air Lines ավիաընկերությունների պահանջարկը բավարարելու համար։ Նպատակը եղել է փոքր քաղաքների միջև կարճ տարածքների վրա իրականացվող չվերթներ սպասարկելու համար ստեղծել Boeing 707-ի համեմատ առավել խնայողական օդանավ, որը կկարողանա թռչել նույնիսկ շարժիչներից մեկի խափանման դեպքում
Բնութագրական տվյալները`Խմբագրել
Երկարությունը՝ Boeing 727-100՝ 40.59 մ Boeing 727-200 Adv.` 46.69 մ Թևերի բացվածքը` 32.92 մ Պոչի բարձրությունը՝ 10.36 մ Իրանի լայնությունը՝ 3.76 մ Տարողությունը՝ 131 ուղևոր Թռիչքային առավելագույն քաշը՝ Boeing 727-100՝ 68.946 կգ Boeing 727-200 Adv.` 95.030 կգ Դատարկ օդանավի քաշը` Boeing 727-100՝ 39.780 կգ Boeing 727-200 Adv.` 45.360 կգ Արագությունը` 926-965 կմ/ժամ Թռիչքի բարձրությունը՝ Boeing 727-100՝ 11.400 մ Boeing 727-200 Adv.` 12.192 մ Թռիչքի հեռավորությունը` Boeing 727-100՝ 3056 կմ Boeing 727-200 Adv.՝ 4020 կմ
ԱրտադրությունըԽմբագրել
Boeing 727-ի պատվերների և առաքումների քանակները 1960-ականներից մինչև 1984 թվականի արտադրության դադարեցումը[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «World Airliner Census»։ Flight International։ August 2011։ էջ 15։ Վերցված է 2011 թ. սեպտեմբերի 13
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-19-ին։ Վերցված է 2014-12-28