Մասնակից:Seda2606/Ավազարկղ36
Շանժայ (չին․ Shanzhai), կեղծված ապրանքներ նկարագրող չինական տերմին: Այս տիպի արտադրանքների ցանկում կարող են լինեկ կեղծ սպառողական և էլեկտրոնային ապրանքներ, որոնցում նկատվում են ապրանքանշանների օգտագործման խախտումներ: Տերմինի ժամանակակից կիրառումն ակտիվացել է 2008 թվականից, երբ կեղծված սմարթֆոնների օգտագործումը սկսեց ակտիվանալ[1][2][3][4][5][6][7]։
Ծագում
խմբագրելՍոնգ դինաստիայի ժամանակ (960–1279) շանժայ հասկացությունն օգտագործվում էր նկարագրելու այն ավազակախմբերին, որոնք ընդդիմանում էին կոռումպացված իշխանություններ դեմ[1]։
Շանժայ ապրանքները հաճախ համարվում են «հակառակորդ» ստեղծված առևտրային շուկայի դեմ: Շանժայ որոշ ապրանքներ ստեղծվել են գնորդներին խաբելու նպատակով[7][8][9][10]։
Ապրանքատեսակներ
խմբագրելՇանժայ արտադրանքները ներառում են էլեկտրոնիկայի և նորաձևության ոլորտի արտադրանքներ, որոնք կրում են առաջատար ապրանքանիշերի հիմնական տեսքը և գործառույթները[11]:
2000-ականների սկզբին սկսվեցին շանժայ արտադրանքների արտադրության վաղ դեպքերը, հիմնականում էլեկտրոնային ապրանքների պարզ կեղծմամբ, ներառյալ DVD և MP3 նվագարկիչներ[12]։
2000-ականների կեսերին ստեղծվեցին ավելի առաջադեմ ապրանքներ, ինչպիսիք են տարբեր որակների սմարթֆոններ, ինչը հանգեցրեց նրան, որ շանժայ տերմինը սկսվեց կիրառվել կեղծ ապրանքներ ապրանքներ նկարագրելու համար: Մինչև 2006 թվականի վերջը գնահատվում է, որ շանժայ բջջային հեռախոս արտադրողները կազմում էին Չինաստանի հեռախոսների ներքին շուկայի մոտ 30 տոկոսը[13]:
2009 թվականին հայտարարվել է, որ շանժայ բջջային հեռախոսները կարող են վաճառվել մոտ $100-ից $150 ԱՄՆ դոլլարով, մինչդեռ արտադրության արժեքը կազմել է ընդամենը $ 20 ԱՄՆ դոլլարով[14]։
2010 թվականին Financial Times թերթը գնահատել է, որ շանժայ հեռախոսները կազմում են 2G բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի մոտ 20%-ը: 2G դարաշրջանի շանժայ բջջային հեռախոսների պահանջարկ եղել է ոչ միայն Չինաստանում, այլ հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում[15]:
Շանժայ հեռախոսների տարածվածությունը սովորաբար վերագրվում է նրանց ցածր գնին, բազմաֆունկցիոնալ աշխատանքին և բջջային հեռախոսների գերժամանակակից դիզայնի նմանակմանը: Չնայած նման ապրանքներ արտադրող ընկերությունները չեն օգտագործում բրենդինգը որպես մարքեթինգային ռազմավարություն, նրանք հայտնի են դիզայնի իրենց ճկունությամբ՝ շուկայի հատուկ կարիքները բավարարելու համար:
Այնուամենայնիվ, շանժայը չի սահմանափակվում միայն բջջային հեռախոսներով: Ինչպես բացատրում է Յու Հուան[16].
Անկում
խմբագրել2010-ականներից ի վեր Չինաստանում նկատվում է շանժայ ապրանքների տարածվածության նվազում: Թեև որոշ խմբեր և անհատներ դեռևս պատրաստում են հանրաճանաչ ապրանքների կրկնօրինակներ, էժան և/կամ բարձրորակ էլեկտրոնային ապրանքներ արտադրող տեղական ընկերությունների աճը ծածկել է կեղծ ապրանքների շուկայի մեծ մասը: Խմբերը, որոնք կեղծում են հայրենական ընկերությունների արտադրանքները, նույնպես հաճախ ենթարկվում են պատասխանատվության, մինչդեռ օտարերկրյա ապրանքների կեղծման համար քրեական հետապնդումը շատ ավելի դժվար է[9][13]։
Ինտերնետ
խմբագրելՉինաստանում ինտերնետի հասանելիության աճի պատճառով ստեղծվել են կայքեր, որոնք փորձում էին կեղծել իրական ապրանքները: 2019 թվականին Հանրային անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ 2016 թվականից ի վեր փակվել են ավելի քան 5000 շանժայական կայքեր՝ 16000 առցանց խմբերի և 20000 հաշիվների հետ միասին[17]:
Կանոնակարգ
խմբագրել2011 թվականի հունվարին Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և Արդյունաբերության և առևտրի պետական վարչությունը հայտարարեցին շանժայ հեռախոսներ վաճառողների և արտադրողների դեմ ճնշումների մասին[18]:
Էլեկտրոնային առևտրի պլատֆորմ Pinduoduo-ն զգալի քննադատության է ենթարկվել չինական լրատվամիջոցներում՝ շանժայ արտադրանքներ վաճառելու համար: Այն բանից հետո, երբ 2018 թվականին այն ցուցակվեց Նասդաք ֆոնդային բորսայում, Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչությունը հայտարարեց ընկերության նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին՝ հիմնվելով հարթակում առկա կեղծ նյութերի մասին զեկույցների վրա[11]:
Քննադատություններ
խմբագրելԱրևմտյան աշխարհի այնպիսի երկրներում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, շանժայ ապրանքները հաճախ դիտվում են ծիծաղելի ՝ իրական ընկերությունների անունները սխալ ընդօրինակելու պատճառով: Ընդհանրապես, այս արտադրանքներըը Արևմուտքում դիտվում է որպես անորակ, էժան և կեղծ, որը ստեղծում է այն ընկալումը, որ չինական արտադրության բոլոր ապրանքները ցածրորակ են կամ արտասահմանյան ապրանքների կեղծիքներ են[6]:
Շանժայ ապրանքները բացասաբար են ընկալվում բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնց արտադրանքը կեղծվել է ինչպես Չինաստանում, այնպես էլ արտերկրում: Չինաստանում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Հուավեյը և Լենովոն, բախվել են փոքր ընկերությունների և խմբերի կողմից իրենց ապրանքների կեղծման հետ[19]:
Բիզնես վերլուծաբան Մայքլ Զակքուրը կարծում էր, որ շանժայ երևույթը նվազեցնում է օտարերկրյա ներդրումները Չինաստանում[20]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Landsberger, Stefan (2019), de Kloet, Jeroen; Fai, Chow Yiu; Scheen, Lena (eds.), «Shanzhai = Creativity, Creativity = Shanzhai», Boredom, Shanzhai, and Digitisation in the Time of Creative China, Amsterdam University Press, էջեր 217–224, doi:10.2307/j.ctvqr1bnw.17, hdl:1887/80088, JSTOR j.ctvqr1bnw.17, S2CID 241979497
- ↑ Schmidle, Nicholas (2010-08-19). «Inside the Knockoff-Tennis-Shoe Factory». New York Times. Արխիվացված օրիգինալից 3 November 2011-ին. Վերցված է 8 September 2010-ին.
- ↑ Gamsa, Mark (2011). «Translation and Alleged Plagiarism of Russian Literature in Republican China». Chinese Literature: Essays, Articles, Reviews. 33: 151–171. ISSN 0161-9705. JSTOR 41412924.
- ↑ Raustiala, Kal; Sprigman, Christopher (2013). «Fake It Till You Make It: The Good News About China's Knockoff Economy». Foreign Affairs. 92 (4): 25–30. ISSN 0015-7120. JSTOR 23526905.
- ↑ Liao, Zhimin; Chen, Xiaofang (2011). «Why the Entry Regulation of Mobile Phone Manufacturing in China Collapsed: The Impact of Technological Innovation». The Journal of Law & Economics. 54 (4): S207–S228. doi:10.1086/662991. ISSN 0022-2186. JSTOR 10.1086/662991. S2CID 154965373.
- ↑ 6,0 6,1 Scheen, Lena (2019). «'Isn't that funny?'». In Scheen, Lena; de Kloet, Jeroen; Fai, Chow Yiu (eds.). 'Isn't that funny?': The Unsettling Effect of Shanzhai Products. Amsterdam University Press. էջեր 211–216. doi:10.2307/j.ctvqr1bnw.16. JSTOR j.ctvqr1bnw.16. S2CID 230432647.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ 7,0 7,1 Liao, Sara (2020). Fashioning China: Precarious Creativity and Women Designers in Shanzhai Culture. Pluto Press. doi:10.2307/j.ctvx077vn. ISBN 978-0-7453-4070-8. JSTOR j.ctvx077vn. S2CID 240683065.
- ↑ Sky Canaves and Juliet Ye (2009-01-22). «Imitation Is the Sincerest Form of Rebellion in China». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2015-03-02-ին. Վերցված է 2009-07-10-ին.
- ↑ 9,0 9,1 «如何看待"山寨现象"» [How to Treat the "Shanzhai Phenomenon"] (չինարեն). Developments in Thinking Principle Trends. 6 August 2018. Վերցված է 2020-05-13-ին – via Baidu Wenku.
- ↑ Humour in Chinese Life and Culture: Resistance and Control in Modern Times. Hong Kong University Press. 2013. ISBN 978-988-8139-23-1. JSTOR j.ctt46n38n.
- ↑ 11,0 11,1 Zhang, Angela Huyue (2024). High Wire: How China Regulates Big Tech and Governs Its Economy. Oxford University Press. ISBN 9780197682258.
- ↑ «Mountain village handsets storm market». China Economic Net. 19 July 2008. Արխիվացված օրիգինալից 3 March 2016-ին. Վերցված է 2020-05-19-ին.
- ↑ 13,0 13,1 «中国山寨手机消亡史» [History of the Demise of Chinese Shanzhai Smartphones]. QQ Xinwen (չինարեն).
- ↑ Barboza, David (2009-04-27). «In China, Knockoff Cellphones Are a Hit». The New York Times. Արխիվացված օրիգինալից 28 September 2017-ին. Վերցված է 19 May 2020-ին.
- ↑ «Bandit phone king has the last laugh». The Financial Times. 17 October 2010. Արխիվացված է օրիգինալից 20 October 2010-ին. Վերցված է 21 October 2010-ին.
- ↑ Yu, Hua; 余华 (2011). China in ten words (1st ed.). New York: Pantheon Books. էջ 185. ISBN 978-0-307-37935-1. OCLC 701810348.
- ↑ «公安机关严打假冒中央机构实施违法犯罪 关闭5千余"山寨"网站» [Public Security Organs Crack Down on the Impersonation of Central institutions to Commit Crimes and Shut Down More Than 5,000 "Shanzhai" Websites.]. State Council of the People's Republic of China (չինարեն). 15 Nov 2019. Վերցված է 19 May 2020-ին.
- ↑ Xu Chi (14 January 2011). «Number's up for fake cell phones». Shanghai Daily. Արխիվացված է օրիգինալից 2 February 2013-ին. Վերցված է 19 January 2011-ին.
- ↑ «China's copycat manufacturers are now pushing the boundaries of innovation». South China Morning Post (անգլերեն). 2015-05-20. Արխիվացված օրիգինալից 2019-07-08-ին. Վերցված է 2020-05-19-ին.
- ↑ Zakkour, Michael (2014-04-30). «Copycat China Still A Problem For Brands & China's Future: Just Ask Apple, Hyatt & Starbucks». Forbes (անգլերեն). Վերցված է 2021-10-19-ին.
Ընթերցանության նյութեր
խմբագրել- «China 'copycat' buildings: Government clamps down on foreign imitations». BBC News (բրիտանական անգլերեն). 2020-05-08. Վերցված է 2021-10-19-ին.
- Chubb, Andrew (2014-09-17). «China's Shanzhai Culture: 'Grabism' and the politics of hybridity». Journal of Contemporary China. 24 (92): 260–279. doi:10.1080/10670564.2014.932159. ISSN 1067-0564. S2CID 143978800.
- Hvistendahl, Mara (2014-10-14). «Copycat papers flag continuing headache in China». Science (անգլերեն). doi:10.1126/article.22282.
- Lee, Chuan-Kai; Hung, Shih-Chang (2014-03-04). «Institutional Entrepreneurship in the Informal Economy: China's Shan-Zhai Mobile Phones». Strategic Entrepreneurship Journal (անգլերեն). 8 (1): 16–36. doi:10.1002/sej.1174. ISSN 1932-443X.
- Tse, Edward; Ma, Kevin; Huang, Yu (2012-02-12). Shan Zhai: A Chinese Phenomenon (PDF) (Report). Booz & Company.
Արտաքին հղումներ
խմբագրել- "In the Next Industrial Revolution, Atoms Are the New Bits" By Chris Anderson. January 25, 2010, Wired Magazine Feb 2010