Մասնակից:Seda2606/Ավազարկղ22
Ֆեյսբուք Կրեդիտներ (անգլ.՝ Facebook Credits), վիրտուալ արժույթի տեսակ: Մարդկանց հնարավորություն էր տալիս Ֆեյսբուք հարթակում գնել իրեր խաղերից և ոչ խաղային ծրագրերից:
Մեկ ԱՄՆ դոլարը համարժեք էր Ֆեյսբուքի 10 կրեդիտին[1]: Հասանելի էին 15 արժույթներով, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, ֆունտ ստերլինգ, եվրո, դանիական կրոն[2]: Ֆեյսբուքը հույս ուներ, ի վերջո, դարձնել արտարժույթի այս տարբերակը որպես միկրովճարման համակարգ, որը բաց կլիներ Ֆեյսբուքի ցանկացած հավելվածի համար, լինի դա խաղ, թե մեդիա ընկերության հավելված[3]:
Այս արժույթը մտավ իր ալֆա փուլ 2009 թվականի մայիսին և անցավ բետա փուլ 2010 թվականի փետրվարին[4], որն ավարտվեց 2011 թվականի հունվարին[5]: Այդ ժամանակ Ֆեյսբուքը հայտարարեց, որ Ֆեյսբուքի բոլոր խաղեր մշակողները 2011 թվականի հուլիսի 1-ից պետք է վճարումներ կատարեն միայն Ֆեյսբուք կրեդիտների միջոցով[6]: Ֆեյսբուքը պահում էր 30%-ը, իսկ մշակողները արժույթի միջոցով կստանային եկամուտի 70%-ը[7]:
Կրեդիտը միասնական արժույթ էր, որը կարող էր օգտագործվել բազմաթիվ խաղերում և հավելվածներում, և դրա ներդրումը ստիպեց PayPal-ի նախկին ղեկավարներին մեկնաբանել, թե արդյոք սա շուտով կարող է փոխարինել Paypal-ին որպես վիրտուալ վճարումների առաջատար[8]: Մինչև 2010 թվականի վերջ ակնկալվում էր, որ Ֆեյսբուքի օգտատերերը կրեդիտներ կգնեն սոցիալական ցանցում վաճառվող վիրտուալ ապրանքների մեծ մասի համար վճարելու համար[3]:
2011 թվականի մարտին Ֆեյսբուքը ստեղծեց Facebook Payments Inc. պաշտոնական դուստր ընկերություն՝ վճարումները կարգավորելու համար[9]։
2012 թվականի հունիսին Ֆեյսբուքը հայտարարեց, որ այլևս չի օգտագործելու Ֆեյսբուք Կրեդիտը: Կրեդիտ ունեցող օգտատերերը կտեսնեն, որ դրանք փոխարկվում են իրենց սեփական արժույթով[10]: Ֆեյսբուք Կրեդիտը պաշտոնապես հեռացվել է Ֆեյսբուքից 2013 թվականի սեպտեմբերին[11]։
Կրեդիտների օգտագործում
խմբագրելԱվելի քան 150 ծրագրավորողներ օգտագործել են Ֆեյսբուք կրեդիտը ավելի քան 650 ֆեյսբուքյան խաղերում և հավելվածներում, որոնք ներկայացնում էին ֆեյսբուքից գնված վիրտուալ ապրանքների ավելի քան 70%-ը[5]: Ֆեյսբուք Կրեդիտ առաջարկած մշակողներից են Zynga (FarmVille, FrontierVille), CrowdStar (Happy Aquarium, HelloCity) և PopCap Games (Bejeweled Blitz)[12], ինչպես նաև Playdom, Playfish, RockYou և 6waves կազմակերպությունները[4]:
2010 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Ֆեյսբուք Կրեդիտը կդառնա վճարման բացառիկ եղանակ բոլոր խաղերի համար, որոնք մշակվել են Zynga-ի կողմից և տեղադրվել Ֆեյսբուքում[13][14]։ Zynga-ն թիվ մեկ ֆեյսբուքյան հավելվածների մշակողն է և ակնկալվում էր, որ 2010 թվականին վիրտուալ ապրանքներից կվաստակի 500 միլիոն դոլար[3]:
2011 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Ֆեյսբուքի օգտատերերը կարող են օգտվել կրեդիտներից՝ վաուչերներ ձեռք բերելու համար, որոնք կարող են մարվել իրական ապրանքների և ծառայությունների համար՝ օգտագործելով «Գործարքներ» բաժինը[15][16]։
Կրեդիտների ստացում
խմբագրելԲացի Ֆեյսբուքից կրեդիտներ գնելուց, կային մի շարք առցանց և օֆլայն հնարավորություններ ՝ Ֆեյսբուքի կրեդիտներ վաստակելու կամ գնելու համար: Դրանք ներառում էին հետևյալը.
- Նվեր քարտեր - ԱՄՆ-ում Target-ը, Walmart-ը, Best Buy-ը, Radio Shack-ը, GameStop-ը և Safeway-ն իրենց խանութներում վաճառել են Ֆեյսբուք կրեդիտի նվեր-քարտեր: Ֆեյսբուք կրեդիտ նվեր քարտերը վաճառվել են նաև Հարավարևելյան Ասիայի հինգ երկրներում - Հնդկաստանում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ավելի քան 500,000 կետերում[17][18]:
- Rixty-ն, որպես ֆինանսական պլատֆորմ, օգտատերերին թույլ է տվել Ֆեյսբուքից կրեդիտներ ստանալ՝ խանութներում կանխիկ գումարով Rixty նվեր քարտեր գնելով, այնուհետև այն փոխարկելով Ֆեյսբուք կրեդիտներ:
- shopkick կայքը ևս թույլ է տվել օգտատերերին վաստակել՝ այցելելով խանութներ iPhone կամ Android հավելվածներով:
- ifeelgoods կայքում առցանց մանրածախ վաճառողներին ևս հնարավորություն է ընձեռնվել առաջարկել Ֆեյսբուք կրեդիտներ՝ որպես գնումներ կատարելու և այլ գործողություններ կատարելու խթան[19]:
- AppDog-ը Apple կամ Android բջջային սարք ունեցող օգտատերերին շնորհել է անվճար Ֆեյսբուք կրեդիտներ՝ հավելվածներ ներբեռնելու դիմաց: Ներբեռնված հավելվածները կարող էին լինել անվճար կամ վճարովի:
ԱՄՆ կարգավորումները ֆեյսբուք կրեդիտի և այլ վիրտուալ արժույթների համար
խմբագրել2013 թվականի մարտին Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի Ցանցը (անգլ.՝ Financial Crimes Enforcement Network) հայտարարեց նոր ուղեցույց՝ կապված վիրտուալ արժույթների կարգավորման հետ, ինչպիսիք են Ֆեյսբուքի կրեդիտները և բիթքոինը[20]։ Քանի որ նման արժույթների կարգավորումն ընդլայնվում էր, հնարավոր էր, որ ԱՄՆ-ում առանձին քաղաքացիներից պահանջվեր իրենց հարկային հայտարարագրերում ցույց տալ այս արժույթներից ունենալու փաստը:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "How will sir pay? Facebook credits, that'll do nicely". The Register. Retrieved July 13, 2010.
- ↑ "Expanding Facebook Credits". Facebook Developer Blog. Retrieved January 5, 2011. Archive.
- ↑ 3,0 3,1 3,2 "Facebook Hopes Credits Make Dollars." The New York Times. Retrieved January 5, 2011.
- ↑ 4,0 4,1 "Expanding Our Commitment to Facebook Credits". Facebook. Retrieved July 13, 2010. Archive.
- ↑ 5,0 5,1 "Facebook confirms plans to make Credits the mandatory “universal currency.” VentureBeat. Retrieved January 24, 2011.
- ↑ "Facebook Sets July, 1, 2011 Deadline to Make Credits Sole Canvas Game Payment Option.” Արխիվացված 2014-04-29 Wayback Machine Inside Facebook. Retrieved January 24, 2011.
- ↑ "Facebook to developers: Get ready for Credits" Արխիվացված 2013-08-23 Wayback Machine. CNET. Retrieved July 13, 2010.
- ↑ "Former PayPal Leaders Debate: Can Facebook Credits Replace PayPal?" Արխիվացված 2013-11-05 Wayback Machine. Inside Facebook. Retrieved July 13, 2010.
- ↑ Facebook Creates Payments Subsidiary (archive)
- ↑ "Facebook scraps its own Credits currency for apps". BBC News. Retrieved June 20, 2012.
- ↑ Farewell, Facebook Credits Adweek, David Cohen. September 13, 2013.
- ↑ "Target to sell Facebook Credits gift cards." USA Today. Retrieved January 5, 2011.
- ↑ "Zynga Readies Switch to Facebook Credits" AllFacebook.com. Retrieved January 5, 2011.
- ↑ Face Dominator (2013). Facebook Friend adder. Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին. Վերցված է 2013-11-17-ին.
- ↑ Helft, Miguel (April 25, 2011). «Facebook Is Latest Rival to Groupon and LivingSocial». The New York Times. Վերցված է 2011-04-26-ին.
- ↑ Cheredar, Tom (April 25, 2011). «Facebook launches Deals against Groupon and LivingSocial in five major cities». VentureBeat. Վերցված է 2011-04-26-ին.
- ↑ "Facebook Credits go on sale in the UK." The Telegraph. Retrieved January 5, 2011.
- ↑ "Facebook Hopes Credits Make Dollars." USA Today. Retrieved January 5, 2011.
- ↑ "Online Retailers to Offer Facebook Credits as Shopping Incentives." Mashable. Retrieved January 5, 2011.
- ↑ «FinCEN Takes Note of Bitcoin, Facebook Credits, and the Rest». Mercator Advisory Group. March 19, 2013. Արխիվացված է օրիգինալից 29 May 2014-ին. Վերցված է 28 May 2014-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website (archive of 4 January 2012)