Seda2606/Ավազարկղ2

Goodreads, գրքերի քննարկման և գնահատման կայք։

Այս կայքը թույլ է տալիս անհատներին որոնել տվյալներ մեծ տվյալների բազայում (գրքեր, ծանոթագրություններ և գրական ակնարկներ):

Օգտագործողները կարող են ստեղծել հաշիվ՝ գրքերի մասին իրենց տպավորությունները այլ ընթերցողների ներկյայացնելու համար: Կայքում կարելի է կազմակերպել նաև բլոգներ և քննարկումներ։

2007 թվականի դեկտեմբերին, կայքում կար 650,000 անդամ և 10,000,000 ավելի գրքեր ավելացվել են տվյալների բազայում։[1]

2012 թվականին, կայքը նշեց, որ ունի 10 միլիոն օգտատեր, ամսական 20 միլիոն այցելություն և 30 աշխատակից։

2013 թվականի մարտի 28-ին, Ամազոնը հայտարարում է Goodread կայքի ձեռքբերման մասին [2], իսկ 2013 թվականի հուլիսի 23-ին կայքը հայտնել է, որ օգտատերերի թիվը հասել է 55 միլիոնի, ինչը 200%-ով ավել է վերջին տասնմեկ ամսում։[3]

Պատմություն

խմբագրել

Այս կայքը թողարկվել է 2007 թվականի հունվարին, որը ստեղծել են Օտիս Չենդլեր II-ը և Էլիզաբեթ Խուրին։

Կայքի առաքելությունն է «օգնել մարդկանց գտնել և կիսվել իրենց սիրելի գրքերով... [և] ընթերցանության միջոցով բարելավել ուսուցման գործընթացը ամբողջ աշխարհում»։[4]

Goodreads կայքը նաև հնարավորություն է տալիս ընթերցողներին այս թվային աշխարհում ավելի հեշտ գտնել գտնել գրքեր, որոնք նրանք ցանկանում են կարդալ։

Գործունեության առաջին տարում ընկերությունը չի ունեցել եկամուտներ:

2007 թվականի դեկտեմբերին կայքը ստացել է 750,000 դոլլար ֆինանսավորում ներդրողների կողմից[1].

Այս ֆինանսավորումը տևեց մինչև 2009 թվականը, երբ կայքը ստացավ 2,000,000 դոլար True Venture[5] կազմակերպության կողմից։

Goodreads կայքը ստանում Է շատ փոքր միջորդավճար, երբ ինչ-որ անդամ իր միջոցով ցանկանում էր գիրք գնել։

2010-ին գործարկվեց բջջային հավելվածը, որտեղ ներկայացվում են նույն գործառույթները, ինչ վեբ ինտերֆեյսը:

2011-ին Goodreads-ը ձեռք բերեց Discoveread կայքը ՝ գրքերի առաջարկությունների կայք, որն օգտագործում է «ալգորիթմներ, որոնք վերլուծում են, թե որ գրքերը կարող են հավանել օգտատերերը՝ հիմնվելով այն գրքերի վրա, որոնք նրանք արդեն կարդացել և հավանել են, և այն գրքերը, որոնք հավանել են մյուս անդամները»։[6]

2013 թվականի մարտին Amazon կազմակերպությունը հանդես եկավ Goodreads կայքը 2013 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ձեռք բերելու առաջարկությամբ։

Հատկանիշներ

խմբագրել

Գրքերի որոնում

խմբագրել

Goodreads կայքում օգտատերերը կարող են գրքեր ավելացնել իրենց անձնական գրադարանում, գնահատել և վերանայել գրքերը, տեսնել, թե ինչ են կարդում իրենց ընկերներն ու սիրելի հեղինակները, մասնակցել քննարկումներին կամ միանալ խմբերին` քննարկելու տարբեր թեմաներ: Նրանք կարող են նաև առաջարկներ ստանալ ապագա ընթերցանության համար՝ հիմնվելով նախկինում կարդացած գրքերի վերաբերյալ իրենց ակնարկների վրա։[7]

Հենց որ օգտատերերը ավելացնեն իրենց ընկերներին իրենց պրոֆիլում, նրանք տեսնում են, թե ինչ ունեն իրենց սեփական «դարակներում» (ընթերցված կամ ընթերցվող գրքերի ցուցակներն անվանելու հատուկ եղանակ), նրանց կարծիքները և կարող են մեկնաբանել իրենց էջերը: Կայքն ունի մեկից հինգ աստղանի վարկանիշային համակարգ։ Կայքը ավտոմատ ստեղծում է «Կարդացած» (անգլ.՝ Read), «Այժմ կարդացվող» (անգլ.՝ Now Reading) , «Կարդացվելիք» (անգլ.՝ To Read) դարակներ և հնարավորություն՝ ստեղծելու հատուկ դարակներ՝ օգտագործվող գրքերը դասակարգելու համար։[8]

Օգտագործողների միջև հաղորդակցություն

խմբագրել

Կայքը հեշտացնում է ընթերցողների և հեղինակների միջև շփումը և հաղորդակցությունը նվերների, հեղինակային բլոգների և պրոֆիլի տեղեկատվության միջոցով: Գոյություն ունի նաև հատուկ բաժին հեղինակների համար՝ կայքում իրենց ստեղծագործությունները գովազդելու առաջարկներով, որոնց նպատակն է օգնել նրանց հասնել իրենց թիրախային լսարանին:[9] 2011 թվականին տասնյոթ հազար հեղինակներ գովազդային նպատակով օգտագործում էին Goodreads կայքը։

Բացի այդ, Goodreads-ը կա Ֆեյսբուք, Պինտերեստ, Թվիթեր և այլ սոցիալական ցանցերում:[10] ·[11] ·[12]

Goodreads հաշիվը կապելով մեկ այլ սոցիալական ցանցի հաշվի հետ, ինչպիսին է ֆեյսբուքյան հաշիվը, թույլ է տրվում կոնտակտներ ներմուծել, ովքեր նույնպես ունեն Goodreads հաշիվ, ինչը մեծացնում է ընկերների ցանկը: Բացի այդ, կան որոշ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս կայքին հրապարակել անմիջապես երկրորդ սոցիալական ցանցում, որը տեղեկացնում է, օրինակ, ֆեյսբուքյան ընկերներին, թե ինչ է կարդում անդամը կամ ինչ են մտածում գրքի մասին: Այս մշտական ​​կապը Goodreads կայքից դեպի այլ սոցիալական ցանցեր թույլ է տալիս շրջանառել տեղեկատվություն և շարունակել կապը համացանցում ներկա օգտատերերի և այլ անձանց միջև:[13]

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://techcrunch.com/2007/12/17/goodreads-raises-angel-round-to-help-you-find-that-perfect-book/#comment-1853293. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն)
  2. https://techcrunch.com/2013/03/28/amazon-acquires-social-reading-site-goodreads/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |nom= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  3. Goodreads. 23 juillet 2013 https://www.goodreads.com/blog/show/425-goodreads-grows-to-20-million-readers. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  4. https://www.goodreads.com/about/team. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |série= ignored (|series= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  5. «Home». trueventures.com (անգլերեն). Վերցված է 2024-01-21-ին.
  6. http://readwrite.com/2011/03/10/goodreads_buys_recommendation_service_discovereads. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |nom= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  7. https://www.goodreads.com/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  8. https://www.goodreads.com/group. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |série= ignored (|series= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  9. https://www.goodreads.com/author/program. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |série= ignored (|series= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  10. https://techcrunch.com/2012/08/13/goodreads-10-million-members/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |nom= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |série= ignored (|series= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  11. https://twitter.com/goodreads. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |série= ignored (|series= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  12. http://pinterest.com/goodreads/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |série= ignored (|series= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  13. Goodreads http://www.goodreads.com/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).