Seda2606/Ավազարկղ1
Անձնական տեղեկություն

Շառլ Պլանե (անգլ.՝ Charles Planet , հոկտեմբերի 30 1993), ֆրանսիացի պրոֆեսիոնալ մրցարշավային հեծանվորդ, Նովո Նորդիսկ թիմի անդամ:

Կենսագրություն

խմբագրել

Շառլ Պլանեն ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 30-ին ՝ Ռեմիրեմոնտում (Ֆրանսիա): 8 տարեկանում ախտորոշվել է 1֊ին տիպի դիաբետ[1], սակայն նա սկսել է այդ տարիքից զբաղվել հեծանվավազքով:[2] Նա իր սերնդի քսան լավագույն ֆրանսիացի հեծանվորդների շարքում է[1]:

2013 թվականին նա դիմում է Նովո Նորդիսկ թիմին ՝ անդամակցելու համար, որի անդամները 1-ին տիպի դիաբետ ունեցող վազորդներ էին:

Ի սկզբանե լինելով լեռնային հեծանիվ վարող ՝ Պլանեն նշել է, որ առանց թիմի անդամ լինելու իր համար շատ ավելի դժվար կլիներ պրոֆեսիոնալ դառնալու ուղի կերտել[3]:

2014, սկիզբը պրոֆեսիոնալների շարքում

խմբագրել

2014 թվականին նա միացել է ամերիկյան պրոֆեսիոնալ մայրցամաքային Նովո Նորդիսկ թիմին[4]:

Այս տարվա ընթացքում նրա մասնակցած տուրերից մեկը Թայվանի Տուրն է, որտեղ նա գրավում է 89-րդ հորիզոնականը:

Ֆրանսիայում մասնակցել է Adélie de Vitré [5] մրցավազքին ՝ զբաղեցնելով 61-րդ տեղը:

Ինչպես նաև ապրիլի վերջին մասնակցություն է ունեցել Թուրքիայի մրցաշարին, որտեղ ընդհանուր դասակարգման արդյունքում 35-րդ տեղում էր։

Հունիսին նա մասնակցեց Philadelphia Cycling Classic[6] մրցարշավին, բայց այն լքեց մինչև դրա ավարտը։

Այնուհետև հերթը Կանադայում կայացած Saguenay Cycling Grand Prix-ն է։ Այս մրցույթում զբաղեցրել է 8-րդ տեղը ընդհանուր դասակարգման մեջ, ինչպես նաև դարձել է 3-րդ լավագույն երիտասարդ հեծանվորդը։

Օգոստոսին վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Յուտա Տուրին, որտեղ նա զբաղեցրեց 57-րդ հորիզոնականը վերջնական վարկանիշում:

Այնուհետև նա մասնակցել է USA Pro Cycling Challenge-ին, որտեղ զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ Մեծ Բրիտանիայի Տուրին նա եղել է ոչ մեկնարկային 7-րդ հորիզոնականում:

Պլանեթն ավարտում է իր առաջին պրոֆեսիոնալ սեզոնը 3 ՝ մեկօրյա տևողությամբ մրցարշավներով, որոնք տեղի ունեցան հոկտեմբերին։ Այդ մրցարշավներն են ՝

  1. Միլան-Թուրինը, որտեղ նա ձախողվում է և դուրս մնում,
  2. Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Տուրը, որտեղ նա զբաղեցնում է 51-րդ տեղը,
  3. Ճապոնիայի գավաթը, որն ավարտել է 45-րդ տեղում:

2015 թվականի մրցաշարեր

խմբագրել

Շառլ Պլանեն սկսել է 2015 թվականը Արգենտինայի Սան Լուիս շրջանում տեղի ունեցած Տուրով: Երկու անգամ վիրահատվելուց հետո նշում է, որ բարդ վարժություններ է անցել մասնագետների մոտ: Մասնակցելով բարձր վարկանիշ ունեցող մրցարշավային ծրագրերի ՝ ունեցել է լավ ցուցանիշներ ՝ զբաղեցնելով 22-րդ տեղը Մյունստերի Տուրում, 24-րդը՝ Լա Ռիոխայում և 25-րդը՝ Ճապոնիայում տեղի ունեցած մրցաշարերում[7]:

2016 թվականի մրցաշարեր

խմբագրել

2016 թվականի սկզբին Trofeo Laigueglia[8]-ում զբաղեցրել է 35-րդ տեղը։

2016 թվականի ընթացքում մասնակցած մրցաշարերում նա մի քանի անգամ զբաղեցրել է առաջին 30 հորիզոնականներում, մասնավորապես ՝

  1. 3-րդը՝ Էստոնիայի Տուրում,
  2. 18-րդը՝ Կորեայի Տուրում,
  3. 28-րդը՝ Խորվաթիայի Տուրում,

2017 թվականի մրցաշարեր

խմբագրել

Այս ընթացքում նա Ճապոնիայի գավաթում զբաղեցրել է 22-րդ տեղը, իսկ Կորեայի Տուրում ՝ 24-րդը։ Տարվա վերջում նա հաղթեց երկու ցիկլո-կրոս հեծանվավազքում՝ Վիտելում[9], այնուհետև Նև-Մեզոնում[10]:

2019 թվականի մրցաշարեր

խմբագրել

Լեհաստանի Տուրի ընթացքում երրորդ փուլի ավարտին նա շատ մոտ է եղել առաջատարի լինելուն, սակայն զիջել է ընդամենը Պասկալ Աքերմանին, քանի որ ընկավ վերջնակետից 5 կիլոմետր հեռավորության վրա։

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Սպորտ Կատեգորիա:Հեծանվասպորտ

  1. 1,0 1,1 . 18 mars 2018 https://www.liberation.fr/sports/2018/03/18/cyclisme-charles-planet-un-sucre-numero_1637134. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  2. . 17 août 2015 http://archives.velo-club.net/route/continentales-interviews/les-interviews/106672-interview-charles-planet. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  3. http://www.cyclismactu.fr/news-itw-planet-et-lefrancois-diabetiques-et-exiles-40177.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  4. . anvier 2014 http://www.directvelo.com/actualite/31342-charles-planet-neo-pro-chez-novo-nordisk.html#.VLos9iuG8cE. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  5. VeloNews.com (2010-01-01). «Route Adelie de Vitre». Velo (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-01-10-ին.
  6. «Remembering the Philadelphia International Cycling Championship». www.theconstitutional.com (անգլերեն). 2019-07-03. Վերցված է 2024-01-10-ին.
  7. . 9 décembre 2015 https://www.vosgesmatin.fr/sport/2015/12/09/cyclisme-charles-planet-le-vosgien-du-team-novo-nordisk-a-repousse-ses-limites-lors-d-un-stage-commando. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  8. «Homepage - English». Trofeo Laigueglia (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-01-10-ին.
  9. . 4 octobre 2017 https://www.directvelo.com/actualite/61767/cyclo-cross-de-vittel-classements. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  10. . 31 octobre 2017 https://www.directvelo.com/actualite/62263/cyclo-cross-de-neuves-maisons-classements. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)