Արդարության Լիգան
ԵրկիրԱՄՆ
ԺանրՖանտաստիկ
ԹեմաՍուպերհերոսներ
ՀիմքJustice League #45
Թվական2017
Պրեմիերահոկտեմբերի 2017
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԶակ Սնայդեր
ԿինոընկերությունWarner Bros.
ՆախորդԻնքնասպանների Ջոկատը
ՀաջորդՖլեշ
Թրեյլեր2016 թվականի Հուլիսին

«Արդարության Լիգա. Մաս առաջին» , Զակ Սնայդերի ամենասպասված ֆիլմերից է, հիմնված նույնանուն DC Comics-ի կոմիքսի վրա։ Այն DC-ի ընդարձակ աշխարհի հինգերորդ ֆիլմն է՝ «Հրաշք Կինը» ֆիլմից հետո։ Ֆիլմում նկարահանվում է Բեն Աֆլեքը, Հենրի Քավիլը, Գալ Գադոտը, Ջեյսոն Մամոան և Էզրա Միլլերը։ Նկարահանումները սկսվել են 2016 թվականի ապրիլի 11-ին Լոնդոնում և վերջացել հոկտեմբերի 10-ին Իսլանդիայում։ Ֆիլմը լույս է տեսնելու 2017 թվականի նոյեմբերի 16-ին[1]։

Սյուժե խմբագրել

Մարդկության հանդեպ հավատով ներշնչված լինելով, Բրյուս Ուեյնը միանում է իր նոր մարտընկերուհի Դիանա Թագադուստի հետ։ Միասին նրանք կարճ ժամանակում ստիպված են լինում հավաքել անհավանական հնարավորություններով մարդկանց։ Առաջանում է թիմ, որի մեջ է մտնում Բրյուս Ուեյնը, Դիանա Թագադուստրը, Ակվամենը, Սայբորգը և Ֆլեշը, սակայն, մոլորակը պահպանելու համար հավաքաց թիմը չի հասցնում պահմանել այն[2]։

Ֆիլմի ստեղծումը խմբագրել

2012 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Զակ Սնայդերի «Պողպատից մարդը» դառնալու է DCEU-ի առաջին ֆիլմը, որը կապված է սպասված «Արդարության Լիգաի» էկրանավորման հետ։ 2013 թվականին Դեվիդ Գոյերը հաստատվեց որպես ֆիլմի գլխավոր սցենարիստ։ Նա նաև ասաց, որ «Պողպատե մարդը» ֆիլմի աշխարհում կա ևս մեկ կերպար՝ Բրյուս Ուեյնը։ Քրիստիան Բեյլը, որը խաղացել էր Բրյուս Ուեյնին Խավարի ասպետը ֆիլմում, հրաժարվեց նորից կատարել նրա դերը, և Warner Bros-ը ստիպված էր պայմանագիր կնքել Բեն Աֆլեքի հետ, որը և մինչ այսոր մնում է DCEU-ի Բրյուս Ուեյնը։ Ֆիլմում Զոդը ոչնչացնում է մի արբանյակ, որի վրա երևում էր «Wayne Ent.»-ի լոգոն, ինչը ապացուցում է նրա գոյությունը կինոաշխարհում։

2016 թվականի հուլիսին Comic-Con-ում ցուցադրվեց ֆիլմի թիզեր-թրեյլերը։ Թիզերը նկարահանված էր 52 օրում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zack Snyder (2017-11-17). «Justice League». Վերցված է 2016-11-30-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  2. Объявлены логотип и синопсис «Лиги Справедливости»