Գրիգորի Մարտիրոսյան
ԱՀ ֆինանսների նախարար
 25.09.2017
 
Զավակներ 3
 
Կայք՝ minfin-nkr.am

Գրիգորի Իգորի Մարտիրոսյան (), Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար[1]:

Կենսագրություն

խմբագրել

Գրիգորի Մարտիրոսյանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նախկինում՝ ԼՂԻՄ) Ստեփանակերտ քաղաքում: 1995 թվականին ավարտելով Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցն ընդունվում է ԱրՊՀ: 1999 թվականին գերազանցությամբ ավարտում է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը: 2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան: 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան: Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Կարիերա

խմբագրել

Գ. Մարտիրոսյանը 1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ: 2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ: 2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ: 2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ: 2010 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում: 2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 2017 թվականի սեպտեմբերի 25 -ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար[2]:

Պարգևներ և շքանշաններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԱՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայք». http://minfin-nkr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Բակո Սահակյանը սահմանել է կառավարության կառուցվածքը և նշանակել նախարարներին». http://www.tert.am. 25.09.17. {{cite web}}: External link in |website= (օգնություն)