Ժիլբերտու Ապարեսիդու դա Սիլվա (պորտ.՝ Gilberto Aparecido da Silva, ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 7-ին, Լագոա-դա-Պրատա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[1]), ավելի հայտնի Ժիլբերտու Սիլվա (պորտ.՝ Gilberto Silva), բրազիլացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, Բրազիլիայի հավաքականի էքս-խաղացող: 2002 թվականի աշխարհի չեմպիոն, 2005 և 2009 թվականների Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող և 2007 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող:

Վաղ տարիներԽմբագրել

Լինելով երեխա, Ժիլբերտոն ապրում էր Լագոա-դա-Պրատա քաղաքում իր հայր-դարբինի և մայր-տնտեսուհու հետ: Ժիլբերտոն ուներ 3 քույր[2]: Նրա ընտանիքը ապրում էր փոքր տնակում, որը կառուցել էր նրա հայրը՝ Ուսինա Լուսիանիա մարզում: Չնայած ֆինանասական խնդիրներին, որի շնորհիվ բոլոր երեխաներն ապրում էին մեկ սենյակում, ապագա ֆուտբոլիստը ունեցել է անհոգ մանկություն: Նա գրել է, որ նրա կյանքը շատ թեթև էր անցնում, նա փողոցում խաղում էր ֆուտբոլ՝ ընկերների և բարեկամների հետ. և նրանք երբևիցե չզբաղվեցին թմրանյութ օգտագործելով և բռնություններ կատարելով[3]: 1988 թվականին երբ նա 12 տարեկան էր, նա ստացավ հնարավորություն լրջորեն զբաղվելու ֆուտբոլով. նրան հրավիրեցին «Ամերիկա Մինեյրոյի» պատանեկան թիմ: Ժիլբերտուն կարիերան սկսեց «Ամերիկա Մինեյրոյի» պաշտպանական դիրքում, նա խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում: Ժիլբերտուն ազատ ժամանակ սովորում էր ֆուտբոլային հնարքներ իր կահույքագործ հոր հետ, որոնք նրան պետք եկան հետագա տարիների ընթացքում: 1991 թվականին Ժիլբետույի հայրը անցավ թոշակի, 15-ամյա որդին պետք է գումար աշխատեր իր ընտանիքի համար: Խնդիրը ավելի ծանրացավ, քանի որ նրա մայրը հիվանդացավ[4]:

  «Մենք խեղճ ընտանիք էինք, և մենք պետք է աշխատեինք միասին: Ահա թե ինչու, երբ ես դեռ տղա էի, սկսեցի աշխատել սևագործ բանվորի նման՝ գործարանում: Սակայն, ես ուրախ էի, որ ունեի դժվար սկիզբ: Դա նշանակում էր, որ ես պետք է դառնայի հաջողակ մարդ, և այդպես էլ եղավ[5]»:  


«Ամերիկո Մինեյրոյում» ցածր աշխատավարձի պատճառով նա որոշեց դուրս գալ ֆուտբոլից և փնտրել աշխատանք, այդ ժամանակ նա աշխատում էր և՛ բանվոր, և՛ փայտագործ, և՛ հրուշակագործ: Սա, ինչպես նրան թվաց մանկական երազանքների ավարտն էր[6]: Ժիլբերտոն գործարանում աշխատում էր ամսական 50 ֆունտ՝ 2002 թվականի փոխարժեքով[2][7]: Երեք տարի գործարանումաշխատելուց հետո, 18-ամյա Ժիլբերտուն որոշեց կրկին փորձել իր բախտը ֆուտբոլում և սկսեց հանդես գալ տեղի երիտասարդական թիմի ակադեմիայում: Նրա ակադեմիայում մնալը շարունակվեց կարճ, ընտանիքում խնդիրների սրվածության պատճառով՝ մոր առողջությունն ավելի վատացավ: Շուտով նա վերադարձավ հրուշակեղենի գործարան՝ ապագա չտեսնելով ֆուտբոլային կարիերայի մեջ:

Ակումբային կարիերաԽմբագրել

Կարիերայի սկիզբը ԲրազիլիայումԽմբագրել

1997 թվականին Ժիլբերտույի ընկերները փորձեցին ևս մեկ անգամ նրան վերադարձնել ֆուտբոլ: 1997 թվականի հունիսի 1-ի տվյալներով նա կրկին պայմանագիր կնքեց «Ամերիկա Մինեյրոյի» հետ, սակայն այս անգամ պայմանն այնպիսին էր, որ Ժիլբերտուն պետք է խաղար հիմնական կազմում: 22 տարեկանում Ժիլբերտուն խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում: «Ամերիկա Մինեյրոյում» առաջին մրցաշրջանից հետո նա համարվում էր թիմի առանձգական խաղացողներից մեկը, չնայած նրան, որ ենթարկվեց երկրպագուների դժգոհություններին: Նա թիմին օգնեց հաղթել Սերիա Բ-ում և տեղափոխվել Սերիա-Ա[8]:

1998 թվականին թիմը վերադարձավ Սերիա Բ, երրորդ մրցաշրջանում Ժիլբերտուն «Ամերիկա Մինեյրոյի» կազմում խաղացել էր 20 խաղ և խփել մեկ գնդակ, և անգամ օգնեց թիմին ավարտել Մինեյրոների լիգան երկրորդ տեղով: 2000 թվականին, երբ նա 24 տարեկան էր նրան հրավիրում են «Ամերիկայի» հակառակորդ՝ «Ատլետիկո Մինեյրո»: Հաջորդ մրցաշրջանում թիմի մարզիչ Կարլոս Ալբերտո Պարեյրան Ժիլբերտույին պաշտպանության կենտրոնից տեղափոխեց կիսապաշտպանության կենտրոն, որտեղ ցուցադրում էր ավելի լավ արդյունք: Նա երեք խփեց 2001 թվականի մրցաշրջանում և դարձավ «Ատլետիկո Մինեյրոյի» կարևոր խաղացողներից մեկը[9]:

ԱրսենալԽմբագրել

2002 թվականի աշխարհի առաջնությունից հետո Ժիլբերտուն իր վրա ուշադրություն հրավիրեց անգլիական Պրեմիեր-Լիգայի երկու թիմերի(«Աստոն Վիլլային» և «Արսենալին»), որոնք մրցակցության մեջ էին, թե որ թիմը պետք է պայմանագիր կնքի ֆուտբոլիստի հետ: Օգոստոսին, Ժիլբերտուն տեղափոխվեց «Արսենալ» և մասնակցեց Ավստրիայի մինչմցաշրջանային հավաքին: Ամեն ինչ ընթանում էր կնքված պայմանագրով:


Однако, возникли трудности, когда на «Атлетико Минейро» было наложено трансферное эмбарго в связи с невыплатой заработной платы некоторым игрокам клуба, в том числе Жилберту[10][11]. Был также вопрос о получении разрешения на работу в Великобритании для Жилберту[12]. Тем не менее, 7 августа 2002 года он всё-таки присоединился к «Арсеналу» за плату в размере 4,5 млн фунтов стерлингов. После покупки Жилберту тренер «Арсенала», Арсен Венгер сказал:

« То, что я любил в нём — это его склонность не усложнять себе жизнь. Он может играть по всему полю, но играет только впереди защиты — это то, что он делает лучше всего[10]. »

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hugman Barry J., ed. (2008)։ The PFA Footballers' Who's Who 2008–09։ Mainstream Publishing։ էջ 170։ ISBN 978-1-84596-324-8 
  2. 2,0 2,1 Mott Sue (2 September 2006)։ «Life is sweet for Brazil's shop steward»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 30 July 2008 
  3. Wallace Sam (20 August 2005)։ «The Premiership Interview: Highbury's Silva lining»։ The Independent (London)։ Վերցված է 30 July 2008 
  4. White Clive (15 May 2005)։ «Silva worth his weight in gold»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 30 July 2008 
  5. McRae Donald (16 May 2006)։ «This final is like our own World Cup»։ The Guardian (London)։ Վերցված է 25 September 2006 
  6. Brodkin Jon (5 September 2002)։ «New Gunner Gilberto is quick to earn his stripes»։ The Guardian (London)։ Վերցված է 19 March 2012 
  7. «Cheese is the secret to Silva's success»։ ESPN Soccernet։ 31 July 2002։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2011-ին։ Վերցված է 30 July 2008 
  8. «América-MG é campeão da Série B de 1997; veja o vídeo da comemoração»։ Placar։ 30/04/2012 
  9. «Brazil player profiles»։ CNN Sports Illustrated։ Վերցված է 9 October 2006