Naneani/Ավազարկղ

Բարոն Կարլ Դրեզ, (գերմ.՝ Karl Drais, ամբողջական անունը՝ Կարլ Վիլհելմ Լյուդվիգ Ֆրիդրիխ ֆոն Դրեզ ֆոն Զաուերբրոն, գերմ.՝ Karl Wilhelm Ludwig Friedrich von Drais von Sauerbronn, ), գերմանացի գյուտարար: Նրա են պատկանում հեծանիվի[1][2][3], գրամեքենայի[1], մսաղացի[4] գյուտերը:

Կենսագրություն խմբագրել

 
Դրեզի հեծնիվը, Մանհայմ:

Կարլ Դրեզը ծնվել է 1785 թվականի ապրիլի 29-ին Բադենի մեծ դքսության մայրաքաղաք Կարլսրուեում: Նրա ծնողները՝ բարոն Կարլ Վիլհելմ Ֆրիդրիխ Լյուդվիգ Դրեզը և բարոնուհի Քրիստինա Մարգարիտա դե Կալենտալալը՝ մեծ կարողություն չունեին, չնայած որ հայրը դատարանի խորհրդական էր: Նրա կնքահայրը` Բադենի մեծ դուքս Կարլ Ֆրիդրիխն էր:

Երիտասարդ Կարլը ուսումը սկսել է հայրենի քաղաքում, այնուհետև շարունակել՝ Պֆորցհայմի ջրային և անտառային կառավարման մասնավոր դպրոցում: 1803-1805 թվականներին Հեյդելբերգի համալսարանում ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա և ճարտարապետություն: Ուսումնառությունից հետո նա աշխատանքի է անցել Բադենի մեծ դքսության ջրային և անտառային ընկերությունում: 1811 թվականին մեկնել է Մանհայմ՝ ծնողների մոտ, որտեղ հայրն արդարադատության բարձրագույն դատարանի նախագահ էր նշանակվել: Հենց այս ժամանակաշրջանից էլ սկսել է զբաղվել գյուտարարությամբ: 1813-1814 թվականներին կոնգրեսին է ներկայացրել իր ստեղծած երկու մեքենաներից մեկը: Այն ուներ չորս անիվ և աշխատում էր մարդու կողմից ուժ կիրառելու շնորհիվ:

 
Դրեզի գերեզմանը

1817 թվականի հունիսի 12-ին Կարլ Դրեզը, 33 տարեկանում, իր ստեղծած «քայլող մեքենայով» Մանհայմից մեկնեց Շվեցինգեն` 14,4 կիլոմետրն անցնելով մեկ ժամից քիչ ավել ժամանակահատվածում: Այն ուներ երկու անիվ և նստատեղ: Առջևի անիվն ապահովում էր շարժման ուղղությունը: Այս գյուտը ֆինանսական մեծ հաջողություն չբերեց: Բադենի Մեծ Դուքս Կարլ Ֆրիդրիխի աջակցությաբ, այս գյուտի համար Դրեզը ստացավ մեխանիկայի պրոֆեսորի կոչում, 10 տարվա անդորրագիր և կենսաթոշակ:

Կարլ Դրեզի վերջին տարիներն այնքան էլ նպաստավոր չէին ֆինանսական տեսակետից: 1849 թվականի հեղափոխության պատճառով զրկվել էր կենսաթոշակից: Կարլ Դրեզը մահացել է 1851 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Կարլսրուեում:

Գրականություն խմբագրել

  • Audrey Malgras-Serra, Karl Drais - la nouvelle biographie, Goethe-Institut Mannheim-Heidelberg, 2006, 3 p. lire [archive] (consulté le
  • Keizo Kobayashi, Histoire du vélocipède de Drais à Michaux 1817-1870: Mythes et réalités, Tokyo, Bicycle culture center, 1993
  • Hans-Erhard Lessing, Automobilität - Karl Drais und die unglaublichen Anfänge, Maxime-Verlag, Leipzig 2003 [1] [archive]

Ծանոթագրություններ խմբագրել