Արաքնաֆոբիա (անգլ.՝ Arachnophobia, այլ անվանումներ՝ «Վախի սարդոստայնում», «Վախ սարդերից») ռեժիսոր Ֆրենկ Մարշալի 1990 թվականի ամերիկյան ծաղրապատճենման սարսափ ֆիլմ[1]։ Գործադիր պրոդյուսերը Սթիվեն Սփիլբերգն է[1]։ Ռուսաստանում տարածված է Վարդան Դոխալովի հեղինակային մեկձայնային ձայնագրական թարգմանությունը։

Սյուժե խմբագրել

Վենեսուելայի ամազոնյան սելվայում ամերիկացի բնագետ է մահանում սարդի խայթոցից: Նրա մարմինը դագաղով ուղարկվում են Միացյալ նահանգներ` այնտեղ բարձրացած սարդի հետ միասին: Հայտնվելով Կալիֆոռնիայի Կանաիմա քաղաքում՝ սարդը արագորեն հարմարվում է և սկսում է բազմանալ:

Երիտասարդ բժիշկ Ռոս Ջենինգսը տեղափոխվում է քաղաք և բացում է մասնավոր պրակտիկա: Տեղի բնակիչները վստահություն չեն դրսևորում նորեկի նկատմամբ, հատկապես այն բանից հետո, երբ նրա ձեռքերի վրա անհայտ պատճառով մի քանի խնամառու մահանում են: Սակայն շուտով «համաճարակի» հաջորդ զոհը դառնում է նրա մրցակիցը՝ ծեր բժիշկ Սեմը։ Ռոսին հաջողվում է պարզել, որ բազմաթիվ մահերի պատճառը իրենց տարածքում աննախադեպ սարդերն են: Չնայած դաժան արաքնաֆոբիային, Ռոսը, այլ կամավորների հետ միասին, սկսում է պայքարել վտանգավոր հատվածոտանիների դեմ և, ի վերջո, սպանում է նրանց թագուհուն՝ նրան հայտնաբերելով իր իսկ տանը:

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Ջեֆ Դելիելս բժիշկ Ռոս Ջեննինգս բժիշկ Ռոս Ջեննինգս
Հարլի Ջեյն Կոզակ Մոլլի Ջեննինգս Մոլլի Ջեննինգս
Ջոն Գուդմեն Դեմբլերտ Մակկլինտոն Դեմբլերտ Մակկլինտոն
Ջուլիան Սենձ բժիշկ Ջեյմս Ատերտոն բժիշկ Ջեյմս Ատերտոն
Ստյուարդ Պանկին շերիֆ Լլոյդ Պարսոնս շերիֆ Լլոյդ Պարսոնս
Բրայան Մակնամարա Քրիս Կոլլինա Քրիս Կոլլինա
Մարկ Լ․ Թեյլոր Ջերի Մենլի Ջերի Մենլի
Հենրի Ջոնս բժիշկ Սեմ Մետկալֆ բժիշկ Սեմ Մետկալֆ
Փիթեր Ջեյսոն Հենրի Բիկվուդ Հենրի Բիկվուդ
Ջեյմս Հենդի Միլտոն Բրիգզ Միլտոն Բրիգզ

Նկարահանումներ խմբագրել

 
Delena cancerides ափի մեջ
  • Հարավամերիկյան տեսարանները նկարահանվել են Վելեսուելաում։
  • Չարագույժ մարդասպան սարդերի դերում նկարահանվել են Delena cancerides տեսակի սարդերը (374 նմուշ), որոնք իրականում սոցիալական սարդերի տեսակին են պատկանում, բայց էուսոցիալականություն չեն ցուցաբերում։ Այս սարդերը մարդու համար անվտանգ են։ Սարդերի այս տեսակը նկարահանվել է նաև «Սարդ-մարդը» (2002) ֆիլմում։

Քննադատություն և շահույթ խմբագրել

« Արաքնաֆոբիա»-ն ռեժիսուրայի և դերասանների խաղի մասին հիմնականում դրական արձագանք է ստացել։ Այս ամենի հետ ֆիլմը քննադատել են ծայրահեղ ստանդարտության և սարսափ ֆիլմերի բոլոր բանալ քայերի օգտագործման համար։ Մյուս քննադատների սա ընդունել էին որպես ստանդարտության կրկնօրինակում։

Ֆիլմը, 31000000 դոլար բյուժետով կինոթատրոններից ստացել է 53000000 դոլար շահույթ[1], և էլի 30000000 դոլար տեսանյութերի վաճառքից՝ գրանցելով մեծ ֆինանսական հաջողություն։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

«Սատուրն» մրցանակ, 1991 թվական

  • Լավագույն սարսափ ֆիլմ - հաղթանակ
  • Լավագույն տղամարդու դեր (Ջեֆ Դենիելս) - հաղթանակ
  • Լավագույն ռեժիսուրա (Ֆրենկ Մարշալ) - առաջադրում
  • Լավագույն սցենար (Դոն Ջակոբի, Ուելսի Սթրիք) - առաջադրում
  • Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր (Ջոն Գուդման) - առաջադրում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել