Թոմաս Կվաստհոֆ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThomas Quasthoff
Ի ծնե անունThomas Quasthoff
Ծնվել էնոյեմբերի 9, 1959(1959-11-09) (64 տարեկան)
Հիլդելսհայմ, Գերմանիա
ԵրկիրՀիլդելսհայմ
Ժանրերկամերային և ջազային

Թոմաս Կվաստհոֆ (գերմ.՝ Thomas Quasthoff, ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 9-ին, Հիլդելսհայմ, Գերմանիա )- գերմանացի օպերային, կամերային և ջազային երգիչ (բաս-բարիտոն)

Կենսագրություն խմբագրել

Կվաստհոֆի մոր վաղ հղիության ժամանակ թալիդոմիդ օգտագործելու հետևանքով, նա ծնվել է ծանր ախտաբանությամբ՝ ձեռքերը ուսերի հիմքում, ոտքերը ձևախախտված։ Կվաստհոֆի հասակը կազմում էր 134 սմ։

1972 թվականին Կվաստհոֆը Հանովերում պրոֆեսոր Շարլոտ Լեմանի մոտ սկսեց զբաղվել վոկալով, ինչպես նաև սկսեց սովորել երաժշտության պատմության և թեորիաների դասեր։ Ավարտելով Հանովերի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սկսեց աշխատել որպես հաղորդավար Հյուսիս-Գերմանական ռադիոյում։ Առաջին անգամ որպես երգիչ սկսեց 1988 թվականից, 1995 թ-ին հանդես եկավ ԱՄՆ-ում (Օրեգանոյում Բախի փառատոնին ), սուրբծննդյան փառատոնում (Զալցբուրգ) 2003 թ-ին, Բեթովենի «Ֆեդիլիո»-ում։ Հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում։ Կվաստհոֆը համերգներ է տվել աշխարհի շատ երկրներում, ներառյալ Ռուսաստանում, մեծ մասամբ կամերային երգացանկով։ 1999 թ-ին Քարնեգի սրահում (Նյու-Յորք) «Շուբերտ» վոկալային ցիկլի «Ձմեռային ուղի» կատարումը բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից, որից հետո նրա ելույթները Քարնեգի Հոլլում[1] դարձան կանոնավոր։ Աշխատել է այնպիսի խմբավարների հետ, ինչպիսիքն են Կլաուդիո Աբբադոն, Սայմն Ռետտլ, Դանիել Բարեյնբոյմը, Վլադիմիր Սպիվակովը և շատ ուրիշներ։

Թոմաս Կվաստհոֆը ուսուցանում է Է․Խ․Էյհլերսի (Բեռլին) անվան երաժշտական համալսարանում։ 2003 թվականից նա կառավարում է «Չեռնոբիլի երեխաներ» հիմնադրամը։

Ստեղծագործություն խմբագրել

Թոմաս Կվաստհոֆին հաճախ համեմատում են Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուի հետ։ Լրագրող և գրող Սողոմոն Վոլկովը «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից մեկում ասաց․ « Երբ ես եկա Նյու Յորք, գերմանական ստեղծագործություն կատարողներից ամենահայտնին Ֆիշեր Դիսկաուն է։ Մենք Ռուսաստանում նրա երգերի տակ ենք մեծացել, մենք հասկացել ենք թե ով է Շուբերտը, ինչպես նրան պետք է ներկայացնել, լսելով Ֆիշեր Դիսկաուին։ Այսպիսով Ֆիշեր Դիսկաուի գործառույթը, հասարակության սիրելի և դասական գերմանական երգի կրողը այսօր գերմանացի բարիտոն Թոմաս Կվաստհոֆն է, ով նույնքան հայտնի և սիրելի է․․․

Ձայնը հիասքանչ է, արտիստը ինքնին ևս հիասքանչ է։ Նա իսկապես Ֆիշեր Դիսկաուի համարժեքն է[2]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

1998 – ARD երաժշտական մրցույթ (Մյունխեն, առաջին հորիզոնական)

1996 – Շուստակովի անվան մրցանակ

1996 – Էդինբուրգի փառատոնի մրցանակ[3]

1997 - Շքանշան 3-րդ աստիճանի (Ուկրաինա))[4]

1999 - «Գրեմմի» մրցանակ Շուբերտի ստեղծագործության ձայնագրման համար[5]

2003 - «Գրեմմի» մրցանակ

2004 - «Կվադրիգա» մրցանակ[6]

2005 - «Ծառայության համար» շքանշան (Գերմանիա )[5]

2006 – Եվրոպական մրցանակ երաժշտության ասպարեզում մեծ արդյունքների համար

2007 – Մրցանակ ECHO klassik [7]

2009 – Լոնդոնյան Թագավորական ֆիլհարմոնիկ միության ոսկե մեդալ

2009 – երաժշտական մրցանակ Գ․Ֆոն Կարայանի անվան

2015 – Մարտին Բուբերաի անվան մրցանակ[8]։

Սկավառակագրություն խմբագրել

1994 - «Փիլիսոփայի ոգին կամ Օրֆեյի և Էվրիդիկայի», դիրիժոր Լեոպոլդ Հագեր

1995 - «Ֆիդելիո», դիրիժոր Քոլին Դևիս

1996 - «Գենովեա», դիրիժոր Նիկոլաուս Արնոնկուր

2003 - «Ֆիդելիո», դիրիժոր Սայմոն Ռետտլ

2005 – Շուբերտ «Ձմեռային ուղի» Դանիել Բարենբոյմ ( ֆորտեպիանո )


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сайт Фестиваля классической музыки Verbier Festival (англ.)
  2. «Музыкальное приношение» Соломона Волкова, 22.04.2008
  3. «Самые престижные отечественные премии». Коммерсантъ, № 32 (1435). Վերցված է 2009-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  4. Вия Коренькова. «Владимир Спиваков и Томас Квастхофф — кавалеры орденов Украины». Зеркало недели, № 17 (134). Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին. Վերցված է 2009-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  5. 5,0 5,1 Официальный сайт премии «Грэмми» (англ.)
  6. «Официальный сайт премии "Квадрига"». Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2011-07-13-ին.
  7. «ECHO Klassik 2007 prize «Singer of the Year»». Արխիվացված է օրիգինալից 2008-12-04-ին. Վերցված է 2009-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Valerie Barsig und Eckhard Hoog. «Thomas Quasthoff erhält die Martin-Buber-Plakette». Aachener Zeitung. Վերցված է 2016-04-01-ին.

Գրականություն խմբագրել

  • Thomas Quasthoff Die Stimme. — Ullstein Verlag, Berlin, 2004. — 336 с. — ISBN 3-550-07590-1
  • Michael Quasthoff Thomas Quasthoff: Der Bariton. — Henschel Verlag, Berlin, 2006. — 176 с. — ISBN 3-894-87545-3

Արտաքին հղումներ խմբագրել