Գրեգ Դեյլ Բիր, հաճախ սխալմամբ անվանվում է Բիր (անգլ.՝ Gregory Dale Bear; 20 օգոստոսի 1951 թվական, Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ) ամերիկացի ֆանտաստիկ ժանրի գրող։


Կենսագրություն

խմբագրել

Գրեգ Դեյլ Բիրը ծնվել է 1951 թվականին օգոստոսի 20-ին Սան Դիեգոյում(Կալիֆորնիա,ԱՄՆ) զինվորական նավաստու ընտանիքում։Նրա ծնողները՝ Դեյլ և Վիլմա Բիրերը, հաճախ են տեղից տեղ տեղափոխվել և Գրեգը իր մանկությունը հասցրել է ապրել Ճապոնիա, Ֆիլիպիններ, Ալյասկա, ինչպես նաև հասցրել է լինել ԱՄՆ-ի տարբեր մասերում։ 1968-1973 թվականներին սովորել է Սան Դիեգոյի համալսարանում, որն ավարտել է անգլիական բանահյուսության բակալավրի աստիճանով։

1975 թվականից՝ «Վետսբեր» և «Վրիժառություն» պատմությունների հրատարակումից հետո, Բիրը դառնում է պրոֆեսիոնալ գրող։

1975 թվկանին նա ամուսնացել է Քրիստինա Նիլսոնի հետ (Christina M. Nielson), բայց 1981 թվականին բաժանվել է։Երկրորդ անգամ նա ամուսնացել է 1983 թվականին Աստրիդ Անդերսոնի (Astrid Anderson)՝ հայտնի ֆանտաստիկ գրող Պոլ Անդերսոնի աղջկա հետ։Նրանից ունեցել է երկու երեխա՝ Էրիկը և Ալեքսանդրան։Ընտանիքը ապրել է Սիեթլից ոչ հեռու։

Գրեգ Բիլը եղել է Ամերիկայի գիտաֆանտաստիկ գրողների միության նախագահը։


Ստեղծագործություններ

խմբագրել

10 տարեկանում Գրեգը գրել է իր առաջին պատմությունը։13-14 տարեկանից նա սկսել է իր պատմվածքներն առաջարկել տարբեր ամսագրերի և 1967 թվականին՝ 16 տարեկան հասակում, վաճառել է իր առաջին պատմվածքը՝ «Ավերողները», որը հրատարակվել էր Famous Science Fiction ամսագրում[1]։

Գրեգի առաջին հրատարակված վեպը «Հիջրան» է (1979)։ Նրան հետևեցին «Փսիխլոնը» և «Երկնային աղբյուրի հետևից», «Քամի վառվող կնոջից» և «Տանգետները» պատմվածքների ժողովածուները։

1983 թվականին Բիրի երկու ստեղծագործությունները՝ «Մահացու գոտեմարտ» վիպակի և «Արյան մեջ հնչող երաժշտությունը» պատմվածքը, արժանացել են Նեբյուլա մրցանակին։ «Արյան մեջ հնչող երաժշտությունը» պատմվածքի համար հեղինակը ստացել է նաև «Հյուգո» մրցանակը և հետո այն վերամշակել է վեպի, որը ստացել է ֆրանսիական «Ապոլլո» մրցանակը 1986 թվականին։Ավելի ուշ ևս մեկ "Ոսկե դուբլ" է ստացել "Վերաբերվողները" պատմվածքը:

«Էոն» վեպը և իր շարունակությունը՝ «Անմահութունը», բնութագրվում է ինչպես՝ «հավանաբար, երբևէ գրված ամենալավ տիեզերական էպոսը». հետագայում նրանց ավելացվել է նախապատմություն՝ «Ժառանգությունը»:Երկերգություն «Աստծո դարբնոց»-ը և «Աստղերի զնդան»-ը ստեղծում են մահվան և Երկրի հետագա վերաստեղծման պատկեր:


«Հրեշտակների թագուհի»-ն հանցագործության խնդիրներին վերաբերող վեպ է, մեղքերը և պատիժները հասարակության մեջ, ամբողջապես փոփոխված նանոտեխնոլոգիաներով: «Շարժվող Մարս» վեպում («Նեբյուլա»-1994) քվանտային մեխանիկայի անսպասելի էֆեկտները հնարավորություն են տալիս Մարսը Արեգակնային համակարգից տեղափոխել դեպի այլ աստղի ուղեծիր:

Երկերգություն «Դարվինի ռադիոն» («Նեբյուլա»-2002 և մրցանակ՝ «Ջանք» ) և «Դարվինի երեխաները» նկարագրում է մարդկանց վրա տարօրինակ հիվանդության աղդեցությունը՝ խթանող էվոլուցիոն փոփոխություններ:

«Արյան մեջ հնչող երաժշտություն» պատմվածքը պատմում է արտասովորի մասին, Տեխնոլեգիական Առանձնահատկությունների կենսատեխնոլոգիական սցենարների մասին:Կենսատեխնոլոգիական գիտափորձերի արդյունքում ինտելեկտուալ կենսաբանական բջիջների ստեղծման գծով, ստեղծվում է մանրադիտակային բանական արարածների ռասա՝ արդյունքում Երկիրն ու մարդկությունը ամբողջությամբ փոփոխող:

Պատմվածքների ժողովածու

խմբագրել
  • «Քամի վառվող կնոջից» / անգլ․«The Wind from a Burning Woman», (1983)
  • «Արագ հունձք» / անգլ․«Early Harvest», (1988)
  • «Շոշափողները» («Տանգետները») / անգլ․«Tangents», (1989)
  • «Վրիժառություն» / անգլ․ «The Venging», (1992)
  • «Բիրի»ֆանտազիան․վեց պատմություն հին» / անգլ․ «Bear’s Fantasies: Six stories in old paradigms», (1992)
  • «Կինը ժամանակի խորության մեջ» / «W³ Women in deep time», (2003)


  • «Ветер от горящей женщины» / (անգլ.՝ «The Wind from a Burning Woman»), (1983)
  • «Скорая жатва» / «Early Harvest» (1988
  • «Касательные» («Тангенсы») / «Tangents» ((1989))


  • «W³: Женщины в глубине времени /«W³ Women in deep time» (2003)
  • «Лёжа на боку: избранные фантазии» / «Sleepside: The Collected Fantasies» (2005)
  1. «Greg Bear: Continuing the Dialog», Locus, February 2000, p.4, 76-78.