Սուրբծննդյան պուդինգ
Աղանդերային պուդինգ
Սուրբծննդյան պուդինգի պատրաստումը

Պուդինգ (անգլ.՝ pudding), ձվով, շաքարավազով, կաթով և ալյուրով պատրաստված անգլիական դեսերտ, որը պատրաստված է գոլորշու վրա: Պուդինգի վրա ավելացնում են մրգեր կամ քաղցրավենիք: Պուդինգի սառեցումն իրականանում է հատուկ տարաների մեջ, չնայաժ դա պարտադիր չէ: Սովորաբար մատուցվում է սառեցված վիճակում:

Անգլիայում պուդինգը համարվում է սուրբծննդյան սեղանի ուտեստ: Մի քանի հարյուրամյակների ընթացքում բրիտանական կղզիների բնակիչներն Սուրբ ծննդի սեղանին դնում էին հատուկ շիլա՝ «պլամ պորիջ» (plum - սալոր + porridge - շիլա), եփած մսային արգանակի վրա: Նրա վրա ավելացնում էին հացի նշխարներ, չամիչ, նուշ, սև սալորաչիր, մեղր և մատուցում շատ տաք վիճակում: 13-րդ դարի սկզբին այդ անվանումը փոխակերպվեց պլամ պուդինգի՝ սուրբծննդյան սեղանի գլխավոր ուտեստներից մեկը: Նրան նաև անվանում են «պուդինգ կրակի մեջ»- մինչ մատուցումը, վրան կոնյակ են լցնում և այրում:

Պուդինգը համարվում է ինքնուրույն աղանդերային ուտեստ, բայց և այնպես կարող է օգտագործվել ուրիշ դեսերտների պատրաստման համար, օրինակ՝ «Այերշեքե» կամ «Դանուբի ալիքներ»:

Պուդինգը մշակույթում խմբագրել

Որպես անգլիական խոհանոցի ավանդական ուտեստ՝ պուդինգը միշտ հայտնվեւմ է անգլերեն դասական գրականությունում:

  • Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում»-ի 9-րդ գլխում Ալիսին ծանոթացնում են պուդինգի հետ:
  • Ագաթա Քրիսթիի պատմվածքների շարքը կրում է «Սուրբծննդյան պուդինգի արկածները» վերնագիրը:
  • Դիքենսի «Մեծ հույսեր» վեպի 2-րդ գլխում հերոսին ստիպում են պուդինգի խմորը 1 ժամ հունցել:
  • Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպի 16-րդ գլխում գլխավոր հերոսուհին դիտում է Գրեյս Փուլին, երբ վերջինս ասում է, որ պինտայով և մի կտոր պուդինգեվ ճաշ կունենա:
  • Ջեյմս Գրինվուդի «Փոքրիկ շրջմոլիկը» պատմվածքում գողերը՝ գայթակղելով գլխավոր հերոսին մի կտոր պուդինգով, ստիպում են նրան գողություն անել:
  • Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթեր» վիպաշարում շատ հաճախ է նշվում տարբեր տեսակի պուդինգի անուններ (օրինակ՝ սուրբծննդյան պուդինգ այլն):
  • «Նանանայի գանձը» անիմե-ադապտացիայում գլխավոր հերոսուհին սիրում է տարբեր տեսակի պուդինգներ:
  • «Մերլին» անգլիական սերիալի 5-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում բժիշկ Գայուսն իր սիրած պուդինգն առաջարկում է երիտասարդ կախարդ Մերլինին:
  • Հարլի Քուինը Ջոկերին անվանում է «Պուդինգ»:
  • Ավստրալական մանկական գրականության առավել հայտնի ստեղծագործություններից մեկի՝ Նորման Լինդսիի (1918) «Կախարդական պուդինգ»-ի գլխավոր հերոսներից մեկը պուդինգ Ալբերտն է, որը չի վերջանում, ինչքան էլ որ նրան ուտեն:

Աղբյուրներ խմբագրել

  • «Պուդինգ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • 1911 wikisource Encyclopedia Britannica // Pudding