Մարբուրգ
Marburg
Զինանշան
DEU Marburg COA.svg

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասՀեսեն
Հիմնադրված է1228 թ.
Մակերես124,5 կմ²
ԲԾՄНП=173-412 մ
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն73.125 մարդ (2013)
Խտություն587 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ06421,06420
Փոստային ինդեքսներ35037–35043
Ավտոմոբիլային կոդMR
06 5 34 014
Պաշտոնական կայքmarburg.de

Մարբուրգ[1] (մինչև 1977[2] ` Մարբուրգ ան դեր Լան[3][1]) (գերմ.՝ Marburg) , համալսարանային քաղաք Գերմանիայում, Մարբուրգ Բիդենկոպֆ շրջանի կենտրոն` Հեսեն երկրամասում: Բնակչությունը շուրջ 73000: Քաղաքը տեղակայված է Լան գետի վրա: Այսօր այն հանդիսանում է Միջին Հեսենի կենտրոն: Մարբուրգի համալսարանը հիմնադրվել է 1527 թվականին, հանդիսանում է առաջին բողոքական համալսարանը Գերմանիայում:

ՊատմությունԽմբագրել

Մարբուրգը հիմնադրվել է հեսենյան երկրամասի կոմսի այրի` Սոֆյա Բրաբանտսկայաի կողմից 1228 թվականին: Քաղաքի անունը ծագել է հին գերմաներեն «mar(c)» (սահման), քանի որ այն գտնվում էր Թյուրինգի կոմսության և մայնցի եպիսկոպոսության սահմանին: Մարգուրգում է կայացել հայտնի Մարբուրգյան դիսպուտը (Մարբուրգյան զրույցը կրոնի մասին): Դիսպուտ կայացել է Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգելի միջև` ճաշակի նշանակության մասին:

18-րդ դարի 30-ական թվականներին Մարբուրգի համալսարանում դասախոսել է գերմանացի գիտնական-հանրագիտարանագետ, փիլիսոփա, իրավաբան և մաթեմատիկ Քրիստիան ֆոն Վոլֆը: 1736-1739 թվականներին նրա ուսանողն է եղել ռուս հայտնի գիտնական Միխաիլ Վասիլովիչ Լոմոնոսովը և ռուսական հախճապակու ստեղծող Դմիտրի Իվանովիչ Վինոգրադովը: Մարբուրգում երկու հայտնի ռուս գիտնականների համար տեղադրված են հուշատախտակներ նրանց ապրած տների վրա: 2012 թթվականի հոկտեմբերին ուսանողական քաղաքի կենտրոնում տեղադրվել է Լոմոնոսովի բրոնզե քանդակը, որը նվիրված էր գիտնականի 300-ամյակին: 1912 թվականին Մարբուրգի համալսարանում ամառային կիսամյակին սովորել է 22-ամյա ուսանող Բորիս Պաստերնակը (1890—1960): Երկրոդ համաշխարհային պատերազմից հետո Սուրբ Ելիզավետա եկեղեցում թաղվել է ռեյխպրեզիդենտ Պաուլ ֆոն Հինդենբուրգը կնոջ հետ:

ԶինանշանԽմբագրել

Մարբուրգի զինանշանի կարմիր ֆոնի վրա պատկերված է հեսենյան երկրամասի կոմսը ձիու վրա, դրոշով և վահանով: Վահանի վրա պատկերված է կարմիր սպիտակ գծավոր հեսենյան առյուծը, որը կարելի է տեսնել նաև Հեսենի զինանշանի վրա, իսկ դրոշը իրենից ներկայացնում է ոճավորված М, երկնագույն `ոսկեգույն կամ դեղին ֆոնի վրա: Զինանշանը դրոշի գույների համար հանդիսանում է աղբյուր: Դրոշն ունի երեք հորիզոնական գիծ` վերևից ներքև, կարմիրը գալիս է ֆոնից, սպիտակ` ձիուց, երկնագույն` վահանից:

ՊատկերասրահԽմբագրել

ՍպորտԽմբագրել

Քաղաքում գործում է նույնանուն` Մարբուրգ ֆուտբոլային ակումբ :

Հայտնի բնակիչներըԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 217.
  2. Ulrich Hussong: Marburg „an der Lahn“. Die Beinamen der Stadt Marburg. Website der Stadt Marburg, abgerufen am 18. Dezember 2015.
  3. Կաղապար:Атлас мира

Արտաքին հղումներԽմբագրել


Կաղապար:Գերմանիա:Շրջան Մարբուրգ-Բիդենկոպֆ:Քաղաքներ

* Категория:Университетские города Германии