Ումբերտո Բոչոնի ( 1882-1916 ), իտալացի նկարիչ, քանդակագործ, ֆուտուրիզմի ներկայացուցիչ : Զբաղվել է գրականության և գեղարվեստական քննադատությամբ: Համարվում է ֆուտուրիզմի գլխավոր գաղափարական տեսաբան:

Ումբերտո Բոչոնի
իտալ.՝ Umberto Boccioni
Ի ծնեUmberto Boccioni
Ծնվել էհոկտեմբերի 19, 1882(1882-10-19) (141 տարեկան)
ԾննդավայրՌեջո դե Կալաբրիա
Վախճանվել էօգոստոսի 17, 1916(1916-08-17)
Մահվան վայրՎերոնա
ՈճՖուտուրիզմ
Ներշնչվել է[[Բալա Ջակոմո]], Թոմազո Ֆիլիպո Մարետի
Ներշնչել էՌայմոն Դյուշան-Վիյոն
 Umberto Boccioni Վիքիպահեստում
Ինքնադիմանկար

Կենսագրություն խմբագրել

Ումբերտո Բոչոնին ծնվել է հոկտեմբերի 19-ին Ռեջո դե Կալաբրիա (Իտալիա): Տեխնիկական դպրոցը ավարտելուց հետո, Հռոմում գեղարվեստի ակադեմիայում ստացավ գեղարվեստական կրթություն (1898- 1902): Գեղարվեստի ակադեմիայում Բալայի և Սևերինի ազդեցության տակ հիմք դրեց դիվիզիոնիզմի տեխնիկային: 1987 թվականին այցելել է տեխնիկական լիցեյ,որտեղ դիպլոմն ստանալուց հետո համագործակցել է տեղական թերթերի հետ: 1901 թվականին տեղափոխվել է Հռոմ՝գեղեցիկ արվեստների ակադեմիային կից Scuola Libera del Nudo'(մերկ բնորդների ազատ դպրոց)սովորել գեղանկարչություն: Միաժամանակ Ջինո Սևերինի հետ ուսումնասիրել է պուանտիլիզմի տեխնիկան Ջակոմո Բալայի մոտ (1898—1902): 1901-1902 թվականներին Բալան Սևերինին և Բոչոնիին ծանոթացնում է իր կողմից զարգացրած գեղանկարչության ուղղություններից դիվիզիոնիզմի հետ: Նրանց հետ ստեղծում է Ֆուտուրիզմի երկու մանիֆեստ (1910 թվականին): Եղել է Փարիզում(1902 թվական), Բեռլինում և Պետերբուրգում (1903-1904 թվականներ): 1906թվականին փարիզում ուսումնասիրում է իմպրեսիոնիզմ և պոստիմպրեսիոնիզմ: 1906 թվականի վերջին և 1907 թվականի սկզբին մասնակցել է նկարչության դասընթացի Վենետիկի գեղեցիկ արվեստների ակադեմիայում: 1907 թվականին հաստատվում է Միլանում ,որտեղ ծանոթացել է ֆուտուրիզմի ներկաացուցիչների հետ: Բոչոնիի վրա առանձնահատուկ ազդեցություն է թողել Ֆիլիպո Տոմազա Մարինետին՝ եվրոպական գրականության մեջ ֆուտուրիզմի հիմնադիր և տեսաբան,«Ֆուտուրիզմի մանիֆեստի» հեղինակ (1909). Բոչոնին ֆիլիպո Մարինետիի գաղափարները հարմարեցրեց տեսողականին արվեստին՝ 1910 թվականին թողարկելով «Ֆուտուրիստական գեղանկարչության տեխնիկական մանիֆեստ» : Բոչոնին դարձավ այս շարժման գլխավորներից մեկը: Նա որոշեց զբաղվել նաև քանդակագործությամբ .1912 թվականին Ժորժ Բրակի,Արխիպենկոյի, Բրինկուշիի,Դյուշան-Վիյոնի , ամենայն հավանականությամբ նաև Ռոսոյի փարիզյան ստուդիաները այցելելուց հետո: Հենց այդ տարի նա այլ ֆուտուրիստների հետ ցուցադրեց իր աշխատանքները Բերնհայմ կրտսերի պատկերասրահում,1913 թվականին կազմակերպվել է քանդակների ցուցադրություն: Աշխատանքներ,որոնք ստեղծվեցին Փարիզում տեսածի ազդեցության տակ , իրենց հերթին ազդեցություն թողեցին կուբիստ քանդակագործների ստեղծագործությունների վրա,հատկապես՝ Ռայմոն Դյուշան-Վիյոնի վրա: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվեց բանակ՝ Վերոնայի մոտակայքի հրետազորային գունդ: 1916 թվականի օգոստոսի 16-ին նա հեծելազորային զորավարժությունների ժամանակ ընկնում է ձիուց.ստանում մահացու վնասվածք:Մահանում է հաջորդ օրը: Ումբերտո Բոչոնիի « Տարածության մեջ անընդհատության յուրահատուկ ձևեր» (1913) քանդակը պատկերված է իտալական 20 ցենտ արժեքով մետաղադրամի վրա:

Ֆուտուրիզմի մանիֆեստներ խմբագրել

Բոչոնին եղել է « Ֆուտուրիստական գեղանկարչության տեխնիկական մանիֆեստի » (իտալ.՝ Manifesto tecnico della pittura futurista, 1910), հեղինակներից մեկը : Հեղինակը « Ֆուտուրիստական քանդակա գործության տեխնիկական մանիֆեստի » (իտալ.՝ Manifesto tecnico della scultura futurista, 1912).

Ա.Վ.Լունաչարսկիի կարծիք խմբագրել

Լունաչարսկին իր « Գերքանդակագործ և գերպոետ » հոդվածում բավականին կտրուկ բնութագրում է տալիս Բոչոնիի քանդակագործական աշխատանքներին:

Երբեք չեմ տեսել ֆիգուրներ ավելի նման մեր ընկալումներին: Իսկ Բոչոնին իրեն կարծում է ծայրահեղ ռեալիստ:Երբեք չեմ տեսել քանդակներ ավելի անշարժ, կարծես թե ընկղմված, տարալուծվող խմոր լինի նյութը:Բայց չէ որ այն ծայրահեղ դինամիկ քանդակ է: Թող չասեն , թե սա դեռ միայն փորձեր են: Կարող է լինել քանդակ երբևէ դառնա ավելի մեծ չափով դինամիկ, քան Ռոդենի կամ Ռոսոյի մոտ, խույս տալով միաժամանակ այն թերությունները, որ, անկասկած, առկա են առաջին և հատկապես երկրորդ ստեղծագործություններում, բայց աստիճանաբար ստատիկ արվեստի հնարքներ ու արդյունքները դինամիկայի նվաճումը Բոչոնիին կարող են օգտակար լինել որպես ցուցում:Ինչը պետք չէ անել:

[1]

Ստեղծագործություններ խմբագրել

Բոչոնիի գլխավոր ստեղծագործությունները.գեղանկարչություն «Քաղաքը արթնանում է (նկար)» (1910, Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ (Հռոմ), նկարների շարք « Հոգու վիճակ »; քանդակագործություն — «Տարածության մեջ շշի զարգացումը» (բրոնզ, 1912, [[ Ժամանակակից արվեստի թանգարան,Գուգենհեյմ,Նյու-Յորք , «Տարածության մեջ անընդհատության յուրահատուկ ձևեր» (բրոնզ, 1913, Ժամանակակից արվեստի թանգարան,Նյու-Յորք):

Քանդակագործություն խմբագրել

  • «Տարածության մեջ անընդհատության յուրահատուկ ձևեր» (Forme uniche della continuità nello spazio, 1913,Ժամանակակից արվեստի թանգարան,Նյու-Յորք)
  • «Տարածության մեջ շշի զարգացումը» (Sviluppo di una bottiglia nello spazio, 1912, Ժամանակակից արվեստի պատկերասրահ,Միլան ).
  • l’Antigrazioso o La Madre (1913)
  • «Արշավաձիու դինամիզմը » (Dinamismo di un cavallo in corsa, 1914—1915, Պ.Գուգենհեյմ թանգարան,Վենետիկ)
  • «Շշի ուժային գծերը» (Linee di forza di una bottiglia, 1912)

Գեղանկարչություն խմբագրել

[[Файл:Umberto Boccioni 002.jpg|thumb|right|«Под перголой в Неаполе» (1914). Ժամանակակաից արվեստի քաղաքային պատկերասրահ , Միլան

  • Chiostro (1904) — Վանական համալիր
  • Automobile rossa (1904—1905) — Կարմիր ավտոմեքենա
  • Testa luce ambiente
  • La signora Virginia (1905)
  • Ritratto del dottor Gopcevich (1906) — Դոկտոր Գոպրևիչի դիմանկարը
  • Ritratto del Dottor Tian (1907) — Դոկտոր Թիանայի դիմանկարը
  • La madre con l’uncinetto (1907) — Մայրը հելունով
  • Ritratto dell’avvocato C. M. (1907) — Փաստաբան Չ.Մ.ի դիմանկարը
  • Veneriamo la madre (trittico) (1907—1908)
  • Autoritratto (1908) — Ինքնադիմանկար
  • Casolare (1908) — Գյուղական տուն
  • La signora Massimino (1908) — Պարոն Մասիմոն
  • Filari di alberi (1908)
  • Ritratto di Innocenzo Massimino (1908)
  • Il sogno (1908—1909) — Քուն
  • Tre donne (1909—1910) — Երեք կին
  • Officine a Porta Romana (1910)
  • Rissa in galleria (1910)
  • Il lutto (1910) — Սուգ
  • La città che sale (1910) — քաղաքը արթնանում է
  • La risata (1911) — Ծիծաղ
  • Idolo Moderno (1911)
  • Studio di donna fra le case (1911)
  • La strada entra nella casa (1911)
  • Visioni simultanee (1911) 
  • Stati d’animo serie I. Gli addii (1911)
  • Stati d’animo serie I. Quelli che restano (1911)
  • Stati d’animo serie I. Quelli che vanno (1911)
  • Stati d’animo. Quelli che vanno (Studio) (1911)
  • Stati d’animo serie II. Gli addii (1911)
  • Stati d’animo serie II. Quelli che restano (1911)
  • Stati d’animo serie II. Quelli che vanno (1911)
  • Materia (1912, con riprese 1913)
  • Costruzione orizzontale (1912)
  • Antigrazioso (1912)
  • Dimensioni astratte (ritratto della madre) (1912)
  • Elasticità (1912)
  • Donna al caffè (Compenetrazione di luci e piani) (1912)
  • Dinamismo di un ciclista (1913)
  • Dinamismo di un footballer (1913)
  • Corpo umano (dinamismo) (1913)
  • Dinamismo di un corpo umano (1913)
  • Costruzione spiralica (1913)
  • Dinamismo plastico+cavallo+caseggiato (1913)
  • Cavallo+cavaliere+caseggiato (1913—1914)
  • Natura morta. Cocomero (1913—1914)
  • Composizione di una testa di uomo (dinamismo di una testa di uomo) (1914)
  • Il bevitore (1914)
  • Sotto la pergola a Napoli (1914)
  • Dinamismo di una testa di donna (scomposizione — composizione dinamica di una testa — scomposizione di una testa di donna) (1914 circa)
  • Carica di lancieri (1915)
  • Natura morta di terraglie, posate e frutti (natura morta con brocca e scodelle) (1915—1916)
  • Testa di donna (ritratto della signora Busoni; studio n.2) (1916)
  • Paesaggio (1916)
  • Ritratto del maestro Ferruccio Busoni (1916)

Աղբյուրներ խմբագրել

  1. Луначарский А.В. Сверхскульптор и сверхпоэт //Русская прогрессивная художественная критика второй половины XIX -- начала XX века. М., "Художественная литература", 1977