Մասնակից:Mari Sahakyan/Ավազարկղ15


Սիլվինյո Մենդես Կամպոս կրտսեր (բրազ.-պորտ.՝ Sylvio Mendes Campos Júnior; ավելի հայտնի Սիլվինյո անունով (Sylvinho); բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան, այժմ մարզիչ։ Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 380 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ։

Կարիերա

խմբագրել

Խաղային

խմբագրել

Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1994 թվականին բրազիլական «Կորինտիանս» ակումբում, որի հետ դարձել է երկրի կրկնակի չեմպիոն։ 1999 թվականին նա տեղափոխվեց անգլիական «Արսենալ», որտեղ խաղաց երկու տարի; Առաջին մրցաշրջանը նա խաղաց հիմնական կազմում, երկրորդում իր տեղը զիջեց մեկնարկային կազմում Էշլի Քոուլին, որից հետո 2001 թվականին տեղափոխվեց «Սելտա Վիգո»։ «Սելտայում» երեք տարի խաղալուց հետո նա 2004 թվականին տեղափոխվեց «Բարսելոնա»։ «Բարսայում» խաղալու ընթացքում նա հաղթել է Իսպանիայի երկու առաջնություն, Իսպանիայի սուպերգավաթը և երկու Չեմպիոնների լիգա։ 2009 թվականի օգոստոսի 24-ին նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «քաղաքայինների» հետ։[1]

Սիլվինյոն իր նորամուտը Բրազիլիայի հավաքականում նշել է 1997 թվականին՝ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում։ Սիլվինյոն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 6 հանդիպում։

Սիլվինյոն ունի իսպանական անձնագիր, որը ստացել է 2004 թվականին՝ երկրում երեք տարի ապրելուց հետո։

2011 թվականի հուլիսի 9-ին Սիլվինյոն հեռացավ ֆուտբոլից։[2]

Մարզչական

խմբագրել

2021 թվականի մայիսի 23-ին նշանակվել է «Կորինտիանսի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի դեկտեմբեր։[3] 2022 թվականի փետրվարի 3-ին նա հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից 2022 թվականի Սան Պաուլո նահանգի առաջնության 3-րդ տուրում «Սանթոսից» կրած տնային պարտությունից (1:2) մի քանի ժամ անց։[4]

Ձեռքբերումներ

խմբագրել
Կորնթացիս
«Արսենալ»
Բարսելոնա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Силвиньо подписал контракт с «Манчестер Сити»». Արխիվացված է օրիգինալից 2009-08-27-ին. Վերցված է 2009-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Силвиньо объявил о завершении карьеры». Արխիվացված է օրիգինալից 2011-07-12-ին. Վերցված է 2011-07-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Sylvinho é o novo técnico do Corinthians» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Corinthians Paulista. 2021-05-23. Արխիվացված է օրիգինալից 2021-05-23-ին. Վերցված է 2021-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Sylvinho deixa o comando técnico do Corinthians» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Corinthians Paulista. 2022-02-03. Արխիվացված է օրիգինալից 2022-02-04-ին. Վերցված է 2022-02-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Աղբյուրններ

խմբագրել

(անգլ.)