Ջյուն Լասելլես ծնվել է 1924 թվականին և մահացել՝ 2004 թվականին) , ավստրալիացի միկրոկենսաբան և հայտնի է որպես պիոներ իր մանրէաբանական ֆոտոսինթեզի բնագավառում կատարած աշխատանքով:

Կյանքի վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Ջյուն Լասելլեսը ծնվել է 1924 թվականի հունվարի 23-ին և մեծացել Սիդնեյում:

Նա իր գործունեությունն սկսել է միկրոկենսաբանության բնագավառում, որտեղ էլ մնաց իր ողջ կյանքում:Նա հաճախել է Սիդնեյի համալսարանը և կրթություն ստացավ կենսաքիմիայի ֆակուլտետում, ավարտեց 1944 թվականին: Նա համալսարանում մնաց որպես հետազոտող -գիտնական, միաժամանակ դասավանդում էր, իսկ ավելի ուշ Նոր հարավային ուելսի Լիննենի Միության ասպիրանտ , որտեղ էլ 1947 քվականին ստացավ մագիստրոսի կոչում:

Դոկտորական աշխատանքն Օքսվորդում խմբագրել

Լասելլեսն այնքան էր առաջադիմել իր աշխատանքներում, որ 1947 թվականին նա արժանացավ պատվավոր 1851 թվականի հետազոտության համար թագավորական պարգևի: Ն անախընտրեց տեղափոխվել Միացյալ թագավուրություն, միանալով Օքսֆորդի համալսարանի կենսաքիմիայի լաբորատորիայի միկրոկենսաբանության բաժին. աշխատելով Դոնալդ Դեվերուս Վուդսի ղեկավարությամբ:Այստեղ Լասելլեսը կատարեց մի շարք կարևոր հայտնագործություններ, հատկապես մանրէներում գտնվող ֆերմենտների մետաբոլիզմի և սինթեզի վերաբերյալ: Լասելլեսն ու Ուիլյամ Սիստերոնը գրանցեցին նախամոլեկուլային գենետիկայի տեխնոլոգիան կիրառելով ֆոտոսինթետիկ պիգմենտի կենսասինթեզ յասպես կոչված՝ մարնէախլորոգրաֆիան: [1] Նրան շնորհեցին դոկտոչրի կոչում 1952 թվականին և նա շարունակեց իր աշխատանքն Օքսֆորդում:

Ստենֆորդում Լասելլեսը Ռոքֆելլերի միության անդամ խմբագրել

1956 թվականին, Լասելլեսին շնորհվեց Ռոքֆելլերի հիմնադրամի միության անդամություն, և նա գնաց Ստենֆորդի համալսարան մեկ տարով աշխատելու Վեն Նիելի հետ Կալիֆորնիա: վեն Նիելն իր գիտելիքներով միկրոօրգանիզմի կենսաբանության մեջ համարվում էր լեգենդար դեմք էր և այն փորձությունը,Լասելլեսին հնարավորություն ընձեռնեց ուսումնասիրելու տարբեր տարաշխարհիկ /էկզոտիկ/ մանրէաբանական օրգանիզմներ:Այս ընթացքում նա կատարեց բազմաթին հայտնագործություններ այնպիսին ինչպիսին է ցրելով նախկինում եղած այն կարծիքն այն կանոնի մասին,որ անաերոբիկ օրգանիզմը չունի սիտոքրոմոսոմներ և լուծվող 3-հիդրոքսիբուտիրատ դեհիդրոգենեսի ապահովումը, որըը թույլ է տալիսհանս Ադոլֆ Կրեբս խմբին մշակել այժմյան լայն տարածում ունեցող կետոն մարմինների հետազոտումը:

Լասելլեսը Օքսֆորդի դասախոս խմբագրել

1960 թվականին, նա նշանակվում է օքսվորդում որպես միկրոկենսաբանության դասախոս և նմում այնտեղ 1965 թվականը:

Լասելլեսը Կալիֆորնիայի համալսարանի դասախոս խմբագրել

1964 թվականին, Լասելլեսն այցելում է Լոս Անջելես, Կալիֆորնիայի համալսարան արդեն որպես մանրէաբանության դասախոս: Այս տարիներըն ամենաարդյունավետն են լինում իր գործունեության մեջ: Իր աշխատանքների հիմքում ընկած էր ֆոտոսինթետիկ մանրէներում տետրապիրոլի սինտթեզի հասկացությունը, որոնք փորձերը շարունակվում են մեր ճրերում նաև և որ դա ճշմարտացի են:

1979 թվականին նա դառնում է Կալիֆորնիայի համալսարանի Միկրոկենսաբանության և մոլեկուլային գենետիկայի պրոֆեսոր:

Դրամական պարգևներ և պարգրատրումներ խմբագրել

Լասելլեսը կենսաքիմիայի միության անդամ է 1947 թվականից մինչև 2002 թվականը և կեսաքիմիային նվրիված ամսագրում եղել է խմբագրության խորհրդում 1959 թվականինց մինչև 1966 թվականը: 1990 թվականին նա ընտրվել է Գիտության զարգացման ամերիկայն միության անդամ:[2] 1973 թվականին ՞Միկրոկենսաբանական ֆոտոսինթեզ՞ գրքի խմբագիրներից մեն է եղել:[3]

Հետագա կյանք և մահ խմբագրել

Լասելլեսն իր վաստակած հանգստին անցավ 1989 թվականին, սակայն շարունակեց իր ամենաօրյա աշխատանքները մինչև իր մահից երկու տարի առաջ: Նրա մասին հիշում են որպես համեստ կին, բայց միշտ արդար և ճշմարտախոս: Նա երիտասարդ գիտնականների հանդեպ եղել է շատ մեծահոգի և տվել իմաստուն խորհուրդներ: Նա համարվում է կայացած գիտնական, նվիրված դասախոս, մեծ հարգանքի արժանացած փորձագետ , հազվագյուտ ընկեր:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Smith, edited by Margaret C.M. (1999). Genetic methods for diverse prokaryotes. San Diego, Calif.: Academic. էջ 434. ISBN 0080860583. {{cite book}}: |first= has generic name (օգնություն); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  2. In memorium, University of California, retrieved 16 March 2014
  3. Lascelles, June (1973). Microbial Photosynthesis Vol 4. Dowden,Hutchinson & Ross Inc. ISBN 9780879330491.