Lusine Nahapetyan/Ավազարկղ1

Բիա ազգային պարկ, ազգային պարկ Գանայի Արևմտյան շրջանում։ Այն նաև կենսոլորտային արգելոց է` 563 կմ² տարածքով։ Պարկն ունի Գանայի չմշակված անտառի համեմատաբար վերջին մնացորդները, որոնք լի են վայրի բնության բազմազանությամբ։ Այս ազգային պարկում հայտնաբերվել են Արևմտյան Աֆրիկայում մնացած ամենաբարձր ծառերից մի քանիսը։

Աշխարհագրություն

խմբագրել

Բիա ազգային պարկը տեղակայված է Կոտ դ'Իվուարի սահմանի մերձակա տարածքում՝ Բիա գետի և նրա վտակների մոտ, որը հոսում է դեպի Կոտ դ'Իվուարի ցամաքուրդային տարածք։ Գտնվում է անցումային գոտում՝ խոնավ մշտադալար և խոնավ կիսատերևաթափ անտառային տեսակների միջև։ Պարկի մուտքը Կումասի քաղաքից է՝ Բիբիանիից, Սեֆվի Վայսոյից մինչև Սեֆվի Ասեմպայանեի միջոցով կամ Գոասոյից՝ Սանկորեից դեպի Սեֆվի Ասեմպայանե։ Սունյանից պարկ կարելի է հասնել Բերեկում, Վանֆի, Ադաբոկրոմ և Դեբիզո քաղաքների միջոցով, իսկ Կոտ դ'Իվուարից՝ Օսեյ Կոժոկրոմի ու Դեբիսոյի միջոցով։

Պատմություն

խմբագրել

Բիան ստեղծվել է 1935 թվականին և կոչվել է համանուն գետի անունով, որը տարածքը ցամաքեցրել է։ Այն պաշտոնապես ազգային պարկ է դարձել 1974 թվականին։ Ինտենսիվ երկրագործությունը ոչնչացրել է պարկում աճող բուսականության մեծ մասը։ Այնուամենայնիվ, 1975 թվականից ի վեր, մարդկային ոչ մի գործունեություն չի ծավալվել, ինչպիսին է հողագործությունը կամ փայտամթերումը։ 1985 թվականին ազգային պարկը կոչվեց կենսոլորտային արգելոց և ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Վայրի բնություն

խմբագրել

Պարկում կա 62 տեսակի կաթնասուն և ավելի քան 160 թռչնատեսակ՝ ներառյալ սպիտակավիզ գուինահավը։ Այն վերջերս հայտնաբերված մողեսի տեսակների միակ ապաստանն է, ինչպիսին է Agama sylvanus։ Բիայում բնակվում է նաև Գանայի պահպանվող անտառի ներկայացուցիչներից այծքաղը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել