Մասնակից:Liancho/Ժողովրդի բարեկամը

Liancho/Ժողովրդի բարեկամը

Ժողովրդի բարեկամ (ֆր.՝ L'Ami du peuple, Լ'Ամի դյու փյոփլ), ֆրանսիական հեղափոխության ժամանակ Փարիզում լույս տեսնող ամենօրյա անկանոն թերթը, Ժան Պոլ Մարատի կողմից: «Մարդու բարեկամը» նաև Մարատի մականունն էր: Մարատը թերթի միակ խմբագիրն էր: Թերթում նա բացահայտեց իշխանությունների հանցագործությունները և խրախուսեց պաշտոնյաների շարքերում ռեպրեսիաները։ Թերթը բազմիցս փորձել են փակել, իսկ Մարատին դատի են տվել, բայց ամեն անգամ ժողովուրդը փրկել է իր ընկերոջը: Թերթը ուներ մեծ ազդեցություն մանր բուրժուազիայի հեղափոխական հատվածների և Փարիզի աշխատողների վրա։ Թերթը տպագրվել է 1789 թվականի սեպտեմբերի 12-ից, մինչեւ 1793 թվականի հուլիսի 13-ը՝ Մարատի մահվան օրը:

Թերթի առաջին մի քանի համարները տարածվել են Le Publiciste parisien անունով:

Ժողովրդի բարեկամների հասարակությունը

խմբագրել

«Ժողովրդի բարեկամների հասարակությունը» (ֆր.՝ La Société des Amis du peuple), ֆրասիական հասարական կազմակերպություն էր, 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության ժամանակ։ Հասարակական կազմակերպության անդամ էին հայտնի հանրապետականներ։ Կազմակերպությունը մասնակցել է լիոնյան աշխատողների ապստամբությանը 1831 թվականին և 1832 թվականի հուլիսի 5-6-ը հանրապետականների ապստամբությանը։

Ռուսաց լեզվում

խմբագրել

XIX դարում և XX դարի սկզբում «Ժողովրդի բարեկամները» անվանում էին իրենից համայնքային կոլետկորներ ռուս հեղափոխականների շարքում (ազգային, սոցիալ-հեղափոխական)։ Այդ նշանակությունը ռուսաց լեզվում պահպանվեց շնորհիվ Վ. Ի. Լենինի գրքի վերնագրի «Ովքե՞ր են ժողովրդի բարեկամները և ինչպես են պայքարում սոցիալ-դեմոկրատների դեմ»։

Ստալինյան ճնշումների ժամանակ «ժողովրդի բարեկամները» կատակով կոչվում էին քրեական հանցագործներ ի տարբերություն քաղբանտարկյալների, որոնք պաշտոնապես կոչվում էին «ազգի թշմանիներ»։

«Ժողովրդի բարեկամ» թերթը 2007 և 2008 թվականներին հրատարակվեց ազգային բոլշևիկների կողմից։

Արտաքին հղումներ

խմբագրել