Ծակուռի հայանքը ԼՂՀ Հադրութի շրջան: Այն տեղաբախշված է հանրապետության հարավարևելյան հատվածում: Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 57 կմ հեռավորության վրա: Համայնքը հարթավայրային է, ունի 307,4 հա տարածք, որից 241,68 հա գյուղատնտեսական նշանակության, 32,9 հա անտառային հողեր:Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում առկա են իսլանդական շպատի հանքային պաշարներ:

Բնակչություն խմբագրել

Ծակուռի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 109 մարդ, կա 28 տնտեսություն: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Մարիամաձորի մաջնակարգ դպրոցի Ծակուռու մասնաճյուղ, որտեղ սովորում են 4 աշակերտներ:

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` <<Ծաղկավանք>> եկեղեցի ( 1682թ. ), գերեզմանոց (17-19 դդ. ), աղբյուր ( 19 դ. ), խաչքար ( 17 դ. ), Պտկաթաղի վանք ( 1670 թ. ), հաշվառված է 5 հուշաևձան:

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.