Արտաշ Ասատրյան
[[Պատկեր:{{{Artash-Asatryan.jpg}}}|100px]]
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱրտաշես
Ծնվել էԷջմիածին (Վաղարշապատ)
Երկիր🇦🇲Հայաստան
ԺանրերՌաբիզ
ՄասնագիտությունԵրգիչ

Արտաշ Արամի Ասատրյան (դեկտեմբերի 13, 1976, Վաղարշապատ), հայ երաժշտական արտիստ։

Կենսագրություն

խմբագրել

Արտաշ Ասատրյանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքում, այժմ` Վաղարշապատ։ Հայ վաստակավոր երգիչ Արամ Ասատրյանի որդին է։ 1983 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4-րդ միջնակարգ դպրոցը և 10 տարի անց՝ 1993 թվականին ավարտել: Առաջին անգամ հոր հետ երգել է «Մշո երկիրն էն անուշ երգը», որը մեծ տարածում է ունեցել։ Դեռ 10 տարեկանից Արտաշը սկսել է հոր հետ երգել, մեկնել հյուրախաղերի, մասնակցել բազմաթիվ համերգների և ձայնագրությունների։ Նրա երգի ուղին սկսվել է 1998 թվականին` առաջին «Տաքսի-Տաքսի» սկավառակի ձայնագրությամբ, որն էլ գրավել է շատ երիտասարդների սրտեր։ 2009 թվականին Արտաշը ձայնագրել է դուետ աշխարհահռչակ ռուս շանսոն Միխայիլ Շուֆուտինսկիի հետ։ Խանզայի, Արամ Ասատրյանի, Միխայիլ Շուֆուտինսկիի, Գևորգ Խաչատրյանի, Գրիշա Ասատրյանի և այլ մարդկանց հետ աշխատելը մեծ ստեղծագործական նվաճումներ ունենալու հնարավորություն է տվել։


Արտաշ Ասատրյանը մինչ այսօր վայելում է հայ ժողովրդի սերը։




Ընտանիք

խմբագրել

Արտաշը և իր կինը` Աննան, միմյանց սիրահարվել են դեռ դպրոցական տարիներից, երբ դեռ երրորդ-չորրորդ դասարան են եղել (կինը նույնպես եղել է Էջմիածնից): Աննան մասնագիտությամբ լրագրող է։ Ունեցել են երկու զավակ և երկու դուստր։

  • Գրիշա Ասատրյան (որդի)
  • Սյուզի Ասատրյան (դուստր)
  • Մարի Ասատրյան (դուստր)
  • Արամ Ասատրյան (որդի)

Ալբոմներ

խմբագրել
  1. Im Hayastan (2020)
  2. Adagio (2020)
  3. Bales (2016)
  4. Karotel em (2014)
  5. Hayrik-Hayreniq (2008)
  6. My Sons (2006)
  7. Bales (2004)
  8. Havata-Havata (2002)

Սինգլներ

խմբագրել
  1. Gusan (2023)
  2. Erani (2023)
  3. Mot ari (2023)
  4. Zurnachiner
  5. Amar
  6. Mut gihserin (Dubai 2023)
  7. Uzum em heranam (2023)

Արտաքին հղումներ

խմբագրել

1.https://www.facebook.com/artash.asatryan.73 Ֆեյսբուքյան էջ

2.https://instagram.com/artash_asatryan?igshid=YTQwZjQ0NmI0OA== Ինստագրամյան էջ

3.http://www.youtube.com/@artentertainmentt Յութուբյան էջ

Ծանոթագրություններ

խմբագրել

1.https://prestigemag.am/artash-asatryan-30-ev-aveli-tari-bemum-asatryanneri-yntanekan-rrepertuary-hatum-e-1000-y/