Մասնակից:Երիցուկ/Քեռի արջը
Քեռի Արջը, մուլտֆիլմ, նկարահանված 1970 թվականին Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի կողմից, ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի: Հեքիաթը պատմում է արջի մասին, որը ոչ մի գործ ավարտին չէր հասցնում:
Սյուժե
խմբագրելԱրջը տեսնում է, թե ինչպես է նապաստակը գազար է հավաքում, և որոշում է ինքն էլ ձմռան պաշար կուտակել: Ոզնին գնում է սունկ հավաքելու, և Արջը միանում է նրան: Սկյուռը ձմռան համար անտառային ընկույզ է ամբարում, և Արջը, մի կողմ գցելով սունկը, սկսում է ընկույզ համտեսել: Կատուն գնում է կարթով ձուկ որսալու, և Արջը նրա հետ գնում է գետ: Աղվեսը համոզում է Արջին իր հետ հավեր գողանալ, և շները կծոտում են նրան: Արդյունքում տարբեր գործեր ձեռնարկող քեռի Արջն այդպես էլ չի կարողանում դրանցից ոչ մեկն ավարտին ավարտին հասցնել:
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր | Յուրի Պրիտկով |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Վոլկով |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Ե. Կոմովա, Վ. Դոլգիխ, Ի. Դավիդով, Գ. Սոկոլսկի, Մ. Ռոգովա, Ա. Ալյոշինա |
Նկարիչներ | Վ. Ռոգով, Ե. Տանենբերգ, Ա. Շեր, Լ. Մոդել |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Վլադիմիր Կրիվցով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Դերերը կրկնօրինակել են | Եվգենի Կուզնեցով (արջ), Վյաչեսլավ Նեվինի (նապաստակ), Ալեքսեյ Գրիբով (ոզնի), Կլարա Ռումյանովա (սկյուռ, մուկիկ), Բորիս Նովիկով (կատու), Զինաիդա Նարիշկինա (աղվես) |
Օգնականներ | Տ. Սազոնովա, Գ. Անդրեևա, Ն. Նայաշկովա |
Մոնտաժող | Մ. Տրուսովա |
Խմբագիր | Զ. Պավլովա |
Նկարահանման խմբի տնօրեն | Լ. Բուտիրինա |
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD ձևաչափով` ընդգրկվելով մուլտֆիլմների ժողովածուներում:
- «Հեքիաթներ երեխաների համար. Վ. Սուտեև» (մուլտֆիլմերի հավաքածու` ըստ Վ. Սուտեևի հեքիաթների), «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա:
Սկավառակի մեջ ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Նավակ» (1956), «Ո՞վ ասաց մյաու» (1962), «Ձկնորս կատուն» (1964), «Քեռի Արջը» (1970), «Ի՞նչ թռչուն է սա» (1955), «Մի պարկ խնձոր» (1974), «Աքաղաղը և ներկը» (1964), «Սունկ-խրճիթ» (1958)[1]:
- «Միխալ Պոտապիչ», «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա:
Սկառավակի մեջ ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմները. «Գեներալ Տոպտիգին» (1971), «Մաշենկա» (1992), «Քեռի Արջը» (1970), «Երկու ժլատ արջուկներ» (1954), «Կռվարար Արջուկը» (1955), «Պապն ու թոռը» (1950), «Երեք արջեր» (1958)[2]:
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5 , 978-5-17-073720-8 «Дядя Миша» — с.149. Цветные иллюстрации В. Сутеева.