Մասնակից:Haykuhi Avetisyan/Ավազարկղ2233
Արտադրություն
խմբագրելՖիլմը ոգեշնչվել է Բելգիայից պրոֆեսիոնալ պարուհի և տրանս կին Նորա Մոնսեկուրից[1]։ 2009 թվականին Դոնտը, որն այն ժամանակ 18 տարեկան էր և թատրոնի նոր ընդունված ուսանող, թերթում կարդացել է մի հոդված այն մասին, որ Մոնսեկուրը խնդրել է իր բալետի դպրոցին, որ մասնակցի աղջիկների դասերին, որպեսզի կարողանա ձեռք բերել en pointe հմտություններ[2][3][4][5][6]։ Ի տարբերություն ֆիլմի գլխավոր հերոսի՝ Մոնսեկուրին չեն ընդունել աղջիկների դասարան, և այդ ժամանակից հետաքրքրվել է ժամանակակից պարով[7]։ Դոնտը մոտեցել է Մոնսեկուրին՝ նրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար, սակայն մերժում է ստացել։ Փոխարենը, նա շարունակել է գրել գեղարվեստական պատմողական ֆիլմ Մոնսեկուր և Թիջսենսի հետ, թեև Մոնսեկուրը չի հիշատակվել իր իսկ ցանկությամբ[3][4]։ Դոնտը ֆիլմի համար խորհրդակցել է Մոնսեկուրի, այլ տրանսգենդերների և մասնագետ բժիշկների հետ[1][6][8]։ Գենտի համալսարանական հիվանդանոցի բժիշկները, որտեղ Մոնսեկուրը բուժառու էր, խորհուրդ տվել տրանս աղջկան չդիտարկել որպես դերակատար, քանի որ նա այդ ժամանակ գտնվելու է իր վերափոխման փուլում[9]։
Գլխավոր դերի համար քասթինգը կատարվել է՝ հաշվի չառնելով դերասանների սեռը։ Այն բանից հետո, երբ 14-ից 17 տարեկան 500 հոգու մեջ (որոնցից վեցը տրանս իգական սեռի ներկայացուցիչներն էին) չեն կարողացել գտնել մի դերասան, որը կարող էր և՛ պարել, և՛ խաղալ , ֆիլմարտադրողները սկսել են ընտրել մնացած պարողներին, ովքեր կհայտնվեին ֆիլմում։ Հենց այս խմբային քասթինգի գործընթացում էլ նրանք գտել են Փոլսթերին[5][6][9]։ Մոնսեկուրը մասնակցել է Փոլսթերի քասթինգին և նկարահանումների ժամանակ ներկա է եղել նկարահանման հրապարակում[4]։ Փոլսթերը երեք ամիս անցավ ձայնի մշակում և պարային պարապմունքներ պուանտներով[9]։ Նկարահանումները ներառել են մերկ տեսարաններ 14 ամյա Փոլսթերի հետ ՝ ծնողների համաձայնությամբ: Անձնակազմը հատուկ ուշադրություն է դարձրել, որպեսզի նույն կադրում չցուցադրեն նրա դեմքն ու մարմնի ստորին հատվածը[10]։Սիդի Լարբի Չերկաուին՝ Ֆլանդրիայի թագավորական բալետի գեղարվեստական ղեկավարը, ծառայել է որպես խորեոգրաֆը[9]։
Թողարկում
խմբագրել«Աղջիկ»-ը ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի մայիսի 12-ին Կաննի կինոփառատոնի «Un Certain Regard» բաժնում[11]։ 2018 թվականի մայիսին Նեթֆլիքսը ձեռք է բերել ֆիլմի իրավունքները Հյուսիսային Ամերիկայի և Լատինական Ամերիկայի համար[12]։Թեև Նեթֆլիքսը ի սկզբանե պլանավորում էր ֆիլմը թողարկել իր հարթակում 2019 թվականի հունվարի 18-ին[13], թողարկումը հետաձգվել է մինչև 2019 թվականի մարտի 15-ը[14]։ Նեթֆլիքսը ֆիլմը թողարկել է նախազգուշացնող տողով, որտեղ գրված է. «Այս ֆիլմը ներառում է նուրբ հարցեր և որոշակի սեռական բովանդակություն, գրաֆիկական մերկություն և ինքնավնասման գործողություն»՝ The Trevor Project-ի ինքնասպանությունների թեժ գծի մասին տեղեկատվություն տրամադրող կայքի հղումով[15]։
Ընդունում
խմբագրելՔննադատական արձագանք
խմբագրելRotten Tomatoes կայքում ֆիլմի հավանության վարկանիշը կազմում է 83%՝ հիմնված 63 կարծիքների վրա իսկ միջին՝ գնահատականը 7,5/10: Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է. ««Աղջիկ»-ը օգտագործում է ձգտումներ ունեցող պարուհու պատմությունը որպես հուզիչ դրամայի շրջանակ, որը անդրադառնում է իր դժվարին թեմաներին համապատասխան գայթակղիչ նրբությամբ»[16]։ Metacritic-ում ֆիլմի միջին գնահատականը 100-ից 73 է՝ հիմնված 15 քննադատների կարծիքների վրա, ինչը ցույց է տալիս, որ «ակնարկները ընդհանուր առմամբ բարենպաստ են»[17]։
Դեյվիդ Էրլիխը IndieWire-ից ֆիլմն անվանել է «հրապուրիչ ձևով կարեկցող» և ֆիլմին տվել է B+ գնահատական՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով ,որ տրանսգենդեր կնոջ դերը խաղացել է ցիսգենդեր դերասանը[18]։ Variety-ից Փիթեր Դեբրյուգը բարձր է գնահատել Փոլսթերի դերասանական խաղը և ֆիլմն անվանել «ինտուիտիվ հայացք իր սեռին չհամապատասխանող դեռահասին, որը փորձում է քաջություն գտնել ինքն իրեն ընդունելու համար»[19]։ The Hollywood Reporter-ից Բոյդ վան Հոյջը բարձր է գնահատել այն, որ ֆիլմը հիմնված է վիզուալների և մոնտաժի վրա, այլ ոչ թե երկխոսության՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով դերասանական կազմի և մերկության մասին, որոնք, այնուամենայնիվ, նա համարել է «տրամաբանական ընտրություն»[20]։
Screen International-ից Ուենդի Իդը ֆիլմն անվանել է «համոզիչ և կարեկցող»՝ ասելով. «Կա կարեկցանք և մտերմություն գենդերային խնդիրների նկատմամբ Դոնտի մոտեցման մեջ, որն առաջացնում է Սելին Սիամմայի աշխատանքը, մասնավորապես՝ Tomboy-ում»[21]։ TheWrap-ից Սթիվ Փոնդը ֆիլմը նկարագրել է որպես «հանգիստ ֆիլմ, մինչև այն այլևս այնպիսին չէ, նուրբ կերպարների ուսումնասիրություն, որը հայտնվում է ծայրահեղ միջավայրում, թախծոտ դրամա, որը, դու կարծում ես, որը ընդունելի լինելու մասին է, քանի դեռ այն չի սպառնում դառնալ հենց այդ բանի անհնարինությունը», և գրել, «վերջում այս հանգիստ ֆիլմը դառնում է սարսափելի ցավ և հուսահատություն… Դոնտին հաջողվում է դրա արդյունքներում նրբության տարրեր գտնել»[22]։
Los Angeles Times-ից Քիմբեր Մայերսը գրել է, որ կինեմատոգրաֆիան, որը կենտրոնանում է գլխավոր հերոսի մարմնի վրա, «ավելի շատ շահագործող է թվում, քան կարեկցող», և որ «ամենախնդրահարույցը ֆիլմի վերջին և ցնցող տեսարանների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքն է»: Մայերսը եզրակացրել է. «Դոնտի ֆիլմը ուժեղ դեբյուտ է տեխնիկական տեսանկյունից, բայց այն չունի մարդկայնությունը, որն անհրաժեշտ է այս բնույթի պատմության համար»[23]։
Պարգևատրումներ
խմբագրելՄրցանակ | Արարողության ամսաթիվ | Կատեգորիա | Ստացողներ | Արդյունք | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|
Ադելաիդայի կինոփառատոն | 2018 թվականի հոկտեմբերի 10-21 | Լավագույն գեղարվեստական ֆիլմ | «Աղջիկ» | Առաջադրված | [24] |
Բելգիայի կինոքննադատների ասոցիացիա | 2018 թվականի դեկտեմբերի 20 | Անդրե Քևենսի մրցանակ լավագույն ֆիլմի համար | «Աղջիկ» | Հաղթանակ | [25] |
Կաննի կինոփառատոն | 2018 թվականի մայիսի 8-19 | FIPRESCI մրցանակ | «Աղջիկ» | Հաղթանակ | |
Ոսկե տեսախցիկ | Լուկաս Դոնտ | ||||
Queer Palm | «Աղջիկ» | [26] | |||
Un Certain Regard Ժյուրիի մրցանակ լավագույն կատարման համար | Վիկտոր Պոլսթեր | ||||
Un Certain Regard | «Աղջիկ» | ||||
Սեզար մրցանակ | 2019 թվականի փետրվարի 22 | Լավագույն արտասահմանյան ֆիլմ | «Աղջիկ» | Առաջադրված | [27] |
CPH PIX կինոփառատոն | 2018 թվականի սեպտեմբերի 27-հոկտեմբերի 10 | Լավագույն նոր տաղանդների Գրան պրի | Լուկաս Դոնտ | Հաղթանակ | [28] |
Եվրոպական կինոյի մրցանակաբաշխություն | 2018 թվականի դեկտեմբերի 15 | Լավագույն ֆիլմ | «Աղջիկ» | Հաղթանակ | |
Լավագույն դերասան | Վիկտոր Պոլսթեր | [29] | |||
Լավագույն եվրոպական հայտնագործություն | «Աղջիկ» | ||||
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն | 2019 թվականի հունվարի 6 | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | [30] | |
ՖԿՖ «Մանակի եղբայրներ» | 2018 թվականի սեպտեմբերի 22-29 | Golden Camera 300 | Ֆրենկ վան դեն Իդեն | Առաջադրված | [31] |
Երուսաղեմի կինոփառատոն | 2018 թվականի սեպտեմբերի 22-29 | Միջազգային առաջին ֆիլմ | Լուկաս Դոնտ | Առաջադրված | [32] |
Les Arcs եվրոպական ֆիլմերի փառատոն | 2017 թվականի դեկտեմբերի 16-23 | TitraFilm մրցանակ | Հաղթանակ | [33] | |
Լիսաբոնի միասեռականների և լեսբիների ֆիլմերի փառատոն | 2018 թվականի սեպտեմբերի 14-22 | Հանդիսատեսի մրցանակ | «Աղջիկ» | Հաղթանակ | [34] |
Լավագույն դերասան | Վիկտոր Պոլսթեր | ||||
Լոնդոնի կինոփառատոն | 2018 թվականի հոկտեմբերի 10-21 | Հանդիսատեսի մրցանակ | «Աղջիկ» | Հաղթանակ | [35] |
Մագրիտի մրցանակ | 2019 թվականի փետրվարի 2 | Լավագույն ֆլամանդական ֆիլմ | «Աղջիկ» | Առաջադրված | |
Լավագույն դերասան | Վիկտոր Պոլսթեր | ||||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Արիե Ուորթալտեր | ||||
Լավագույն սցենար | Լուկաս Դոնտ և Անջելո Տիջսենս | ||||
Լավագույն օպերատորական աշխատանք | Ֆրենկ վան դեն Իդեն | [36] | |||
Լավագույն արտադրության դիզայն | Ֆիլիպ Բերտին | ||||
Կոստյումների լավագույն ձևավորում | Քեթրին վան Բրի | ||||
Լավագույն ձայն | Յաննա Սոենտջենս | ||||
Լավագույն խմբագրում | Ալեն Դեսովաժ | ||||
Մելբուռնի միջազգային կինոփառատոն | 2018 թվականի օգոստոսի 2-19 | Լավագույն պատմողական հատկանիշ | «Աղջիկ» | Առաջադրված | [37] |
Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոն | 2018 թվականի նոյեմբերի 30 | Տարվա լավագույն ֆիլմ | Առաջադրված | [38] | |
Օդեսայի միջազգային կինոփառատոն | 2018 թվականի հուլիսի 13-21 | Լավագույն միջազգային ֆիլմ | Հաղթանակ | ||
Լավագույն դերասանական խաղ | Վիկտոր Պոլսթեր | [39] | |||
Օստենդե կինոփառատոն | 2018 թվականի սեպտեմբերի 7-15 | Լավագույն ազգային դեբյուտ | Լուկաս Դոնտ | Առաջադրված | [40] |
Պալիչ կինոփառատոն | 2018 թվականի հուլիսի 14-20 | Լավագույն ֆիլմ | «Աղջիկ» | Հաղթանակ | [41] |
Ֆիլադելֆիայի կինոփառատոն | 18–28 Oct 2018 թվականի հոկտեմբերի 18-28 | Լավագույն առաջին ֆիլմ | Լուկաս Դոնտ | Առաջադրված | [42] |
Պինգյաոյի միջազգային կինոփառատոն | 2018 թվականի հոկտեմբերի 11-20 | Ժողովրդական ընտրության մրցանակ | «Աղջիկ» | Հաղթանակ | [43] |
Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոն | 2018 թվականի սեպտեմբերի 21-29 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | [44] | |
Լավագույն եվրոպական ֆիլմ | |||||
Սեւիլիայի եվրոպական ֆիլմերի փառատոն | 2018 թվականի նոյեմբերի 9-17 | Լավագույն ԼԳԲՏ ֆիլմ | Առաջադրված | [45] | |
Ստոկհոլմի կինոփառատոն | 2018 թվականի նոյեմբերի 7-18 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան | Վիկտոր Պոլսթեր | [46] | |||
Սալոնիկի կինոփառատոն | 2018 թվականի նոյեմբերի 1-11 | ԼԳԲՏՔԻ թեմայով լավագույն ֆիլմ | «Աղջիկ» | Առաջադրված | [47] |
Ցյուրիխի կինոփառատոն | 2018 թվականի սեպտեմբերի 27-հոկտեմբերի 7 | Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ | Հաղթանակ | [48] |
- ↑ 1,0 1,1 Monsecour, Nora (7 December 2018). «Belgium Oscar Submission 'Girl' Is a 'Message of Courage, Bravery And Compassion' (Guest Column)». The Hollywood Reporter. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «clarke
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 3,0 3,1 Tangcay, Jazz (17 November 2018). «Interview: Lukas Dohnt Talks About His Casting Choices For Girl». Awards Daily. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Ramos, Dino-Ray (13 November 2018). «Director Lukas Dhont Talks Netflix Drama 'Girl', Opening A Dialogue With Trans Community». Deadline. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ 5,0 5,1 Mitchell, Wendy (12 May 2018). «Lukas Dhont talks genderless casting for his Cannes transgender film 'Girl'». Screen Daily. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Malinjod, Eugénie (12 May 2018). «Girl, as seen by Lukas Dhont». Cannes Film Festival. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ Cappelle, Laura (11 January 2019). «Girl – why a film about a transgender ballerina has sparked controversy». Financial Times. Վերցված է 14 January 2019-ին.
- ↑ Thomas, Ann (13 December 2018). «In Defense of Girl, the Trans Film Called 'Trauma Porn' by Critics». The Advocate. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Fagerholm, Matt (14 January 2019). «Lukas Dhont on Girl, the Film's Controversial Casting, What Representation Means to Him and More». RogerEbert.com. Վերցված է 13 March 2019-ին.
- ↑ Scott, Savannah (18 December 2018). «Director Lukas Dhont Talks His Critically Acclaimed Film 'Girl'». L'Officiel. Վերցված է 19 December 2018-ին.
- ↑ «Programme». Cannes Film Festival. Արխիվացված է օրիգինալից 24 June 2018-ին.
- ↑ Haring, Bruce (19 May 2018). «Netflix Gets North Am, Latin Am Rights To Cannes Award-Winners 'Happy As Lazzaro' And 'Girl'». Deadline. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ Piepenburg, Erik (2 January 2019). «Is a Film About a Transgender Dancer Too 'Dangerous' to Watch?». The New York Times. Վերցված է 2 January 2019-ին.
- ↑ Dry, Jude (21 February 2019). «Movies New to Netflix in March: 'A Clockwork Orange,' 'Wet Hot American Summer'». Indiewire. Վերցված է 3 March 2019-ին.
- ↑ The Canadian Press (15 March 2019). «Netflix creates resource website for those affected by Girl movie». CBC. Վերցված է 23 March 2019-ին.
- ↑ «Girl (2018)». Rotten Tomatoes. Fandango Media|Fandango. Վերցված է Կաղապար:RT data-ին.
- ↑ «Girl». Metacritic. Վերցված է 6 April 2019-ին.
- ↑ Ehrlich, David (15 May 2018). «'Girl' Review: A Remarkable Transgender Coming-of-Age Story With One Big Problem – Cannes 2018». IndieWire. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ Debruge, Peter (12 May 2018). «Film Review: 'Girl'». Variety. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ van Hoeij, Boyd (12 May 2018). «'Girl': Film Review | Cannes 2018». The Hollywood Reporter. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ Ide, Wendy (12 May 2018). «'Girl': Cannes Review». Screen Daily. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ Pond, Steve (12 May 2018). «'Girl' Film Review: Transgender Teen Drama Is a True Cannes Discovery». TheWrap. Վերցված է 17 December 2018-ին.
- ↑ Myers, Kimber (27 December 2018). «Review: Belgian drama 'Girl' stumbles in telling story of trans teen». Los Angeles Times. Վերցված է 27 December 2018-ին.
- ↑ «Girl». Adelaide Film Festival|ADLFF. October 2018. Արխիվացված է օրիգինալից 2 August 2019-ին. Վերցված է 27 November 2018-ին.
- ↑ «L'UCC décerne le prix Cavens à GIRL de Lukas Dhont et a annoncé les 5 finalistes pour le Grand Prix 2019». Cinopsis (ֆրանսերեն). 21 December 2018. Վերցված է 25 December 2018-ին.
- ↑ «Cannes 2018 : « Burning », « Girl » et « Un jour » prix FIPRESCI». Ecran total. 19 May 2018. Արխիվացված է օրիգինալից 20 May 2018-ին. Վերցված է 19 May 2018-ին.
- ↑ Richford, Rhonda (22 February 2019). «Cesar Awards: Winners List». The Hollywood Reporter. Վերցված է 22 February 2019-ին.
- ↑ «New Talent Grand». CPH PIX|CPH PIX & BUSTER. October 2018. Արխիվացված է օրիգինալից 18 April 2019-ին. Վերցված է 28 November 2018-ին.
- ↑ «European Film Awards Nominations: 'Cold War', 'Dogman', 'Border' Lead – Full List». Penske Media Corporation|Deadline Hollywood. November 2018.
- ↑ Bitran, Tara (6 January 2019). «Alfonso Cuaron's 'Roma' Wins Golden Globe for Best Foreign-Language Film». The Hollywood Reporter. Վերցված է 21 February 2019-ին.
- ↑ «New Talent Grand». Manaki Brothers Film Festival|ICFF Manaki Brothers. September 2018. Արխիվացված է օրիգինալից 28 November 2018-ին. Վերցված է 28 November 2018-ին.
- ↑ «Fist Film». Manaki Brothers Film Festival|ICFF Manaki Brothers. September 2018.
- ↑ «Girl, Gold Is All There Is Win Prizes at Les Arcs». Variety. 1 December 2017.
- ↑ «Winners». Lisbon Gay & Lesbian Film Festival|Queer Lisboa. 1 September 2018.
- ↑ Korsner, Jason (20 October 2018). «London Film Festival Awards are as Topical as a News Bulletin». What's Worth Seeing. Վերցված է 20 October 2018-ին.
- ↑ Roxborough, Scott (14 January 2019). «'Girl,' 'Above the Law' Lead Belgium Film Award Nominations». The Hollywood Reporter. Վերցված է 14 January 2019-ին.
- ↑ «GIRL Unclassified 18+». Melbourne International Film Festival|MIFF. August 2018.
- ↑ «Le Top 10 des films français (ou francophones) 2018». UniFrance. November 2018.
- ↑ «Girl». Magazine Style Feel Free. September 2018.
- ↑ «De ensors: Winnaars 2018». Ostend Film Festival|Filmfestival Oostende. September 2018. Արխիվացված է օրիգինալից 4 December 2018-ին. Վերցված է 4 December 2018-ին.
- ↑ «Girl wins the Golden Tower at the 25th EFF Palić». Creative Europe|Creative Europe Media. July 2018.
- ↑ «27th Philadelphia Film Festival» (PDF). Philadelphia Film Festival|PFF. July 2018.
- ↑ «The 2nd Pingyao International Film Festival will open this year on 11th October Call for Entries Now». Pingyao International Film Festival|PYIFF. October 2018. Արխիվացված է օրիգինալից 23 December 2018-ին. Վերցված է 4 December 2018-ին.
- ↑ «High Life wins San Sebastián's FIPRESCI Award». Creative Europe Media. September 2018.
- ↑ «El Ayuntamiento de Cantillana entrega el trofeo para el Premio Ocaña a la mejor película LGTBIQ del #15FestivalSevilla». Fundación Audiovisual de Andalucía. November 2018. Արխիվացված է օրիգինալից 29 November 2018-ին. Վերցված է 29 November 2018-ին.
- ↑ «Winners at Stockholm International Film Festival 2018» (PDF). Stockholm International Film Festival|Stockholms filmfestival. November 2018.
- ↑ «59th TIFF: The Closing Ceremony». Thessaloniki International Film Festival|TIFF. November 2018.
- ↑ «Girl wins top prize at 2018 Zurich Film Festival». Screen International|Screen Daily. October 2018.