Արտադրանքի կառավարում - Արտադրանքի կառավարումը արտադրանքի կամ ծառայության պլանավորման, զարգացման, գործարկման և կառավարման բիզնես գործընթացն է: Այն ներառում է արտադրանքի ամբողջական կյանքի ցիկլը՝ գաղափարից մինչև զարգացում՝ շուկա մուտք գործելու համար։ Արտադրանքի մենեջերները պատասխանատու են ապահովել, որ արտադրանքը բավարարի իր թիրախային շուկայի կարիքներին և նպաստի բիզնես ռազմավարությանը, միաժամանակ կառավարելով արտադրանքը կյանքի ցիկլի բոլոր փուլերում: Ծրագրային արտադրանքի կառավարումը հարմարեցնում է արտադրանքի կառավարման հիմունքները թվային արտադրանքների համար:

Պատմություն խմբագրել

Արտադրանքի կառավարման հայեցակարգը ծագել է Procter & Gamble-ի նախագահ Նիլ Հ. Մաքելրոյի 1931 թվականի հուշագրից: Մաքելրոյը, խնդրելով լրացուցիչ աշխատակիցներ, որոնք կենտրոնացած են ապրանքանիշի կառավարման վրա, կարիք ուներ «Բրենդային մարդկանց», ովքեր կստանձնեին ապրանքների կառավարման, փաթեթավորման, դիրքավորման, բաշխման և վաճառքի կատարողականի դերը:

 
McElroy's memo requesting headcount to manage Procter & Gamble's Products

Հուշագիրը բրենդային մարդու աշխատանքը սահմանեց հետևյալ կերպ․

  • Ուշադիր ուսումնասիրել իրեն հատկացված ապրանքանիշերի մատակարարումները ըստ միավորների:
  • Որտեղ ապրանքանիշի զարգացումը բարդ խնդիր է, այնտեղ ուշադիր ուսումնասիրել ջանքերի համադրությունը, որը, կարծես, արդյունք է տալիս և փորձել նույն մոտեցումը կիրառել այլ տեղերում:
  • Որտեղ ապրանքանիշի զարգացումը հեշտ է.
    • Ուսումնասիրել գովազդի և ապրանքանիշի առաջխաղացման պատմությունը
    • Թույլ կողմերը հայտնաբերելուց հետո մշակել ծրագիր, որը կարող է կիրառվել այդ կողմերում:
    • Ծրագիրը մանրամասն ներկայացրել ստորաբաժանման ղեկավարին:
    • Պատրաստել վաճառքի տեղեկանքներ և մնացած բոլոր անհրաժեշտ նյութերը ՝ պլանը կատարելու համար:
    • Պահպանել բոլոր անհրաժեշտ գրառումները և կատարել բոլոր անհրաժեշտ ոլորտային հետազոտությունները ՝ որոշելու համար, թե արդյոք ծրագիրը բերել է ակնկալվող արդյունքները:
  • Վերցրել ամբողջ պատասխանատվությունը․
    • Իրեն հանձնարարված ապրանքանիշերի համար ընդհանուր տպագիր բառերի պլանների համար:
    • Գովազդի բոլոր մնացած ծախսերի համար:
    • Փորձարկել և առաջարկել փաթեթավորման փոփոխություններ:
  • Տարին մի քանի անգամ հանդիպել  մասնաճյուղի ղեկավարի հետ ՝ քննարկելու նրա հետ  տարածքում կազմակերպության առաջխաղացման ծրագրերի հնարավոր սխալները:

Ժամանակակից տերմիններով, Մաքերլոյի սահմանեց դերը հետևյալ կերպ․

Վերլուծել արտադրանքի բաշխումը, օպտիմացնել աշխատանքային բաշխման ռազմավարությունները, ախտորոշել և լուծել բաշխման խնդիրները, օպտիմալացնել արտադրանքի դիրքավորումը և արտադրանքի շուկայավարումը, ինչպես նաև համագործակցել տարածաշրջանային բաշխման կառավարիչների հետ:


Արտադրանքի ղեկավարի դերը խմբագրել

Արտադրանքի ղեկավարները պատասխանատու են ընկերության արտադրանքի ամենօրյա կառավարման համար: Արդյունքում, արտադրանքի ղեկավարները կարևոր դեր են խաղում ինչպես ընկերության աճը խթանելու, այնպես էլ շահույթներ ու եկամուտները մեծացնելու գործում: Նրանք պատասխանատու են բիզնեսի հիմնավորման, հայեցակարգի ձևավորման, պլանավորման, արտադրանքի մշակման, արտադրանքի շուկայավարման և արտադրանքը նպատակային շուկա հասցնելու համար: Կախված ընկերության չափից, արդյունաբերությունից և պատմությունից ՝ արտադրանքի կառավարումն ունի բազմաթիվ գործառույթներ և պաշտոններ: Հաճախ եկամտի մասին հաշվետվությունը օգտագործվում է, որպես արտադրանքի մենեջերի կատարողականի գնահատման հիմնական չափանիշ։

Առաջադրանքներ խմբագրել

Արտադրանքի ղեկավարի վերլուծած տեղեկատվությունը պարունակում է հաճախորդների կարիքների ուսումնասիրություն, մրցակցային վերլուծություն, ոլորտային վերլությություն, միտումներ, տնտեսական ազդանշաններ և մրցակցային գործողություններ, ինչպես նաև դրա մեջ տեղ են գտնում արտադրանքի պահանջների փաստաթղթավորումը, արտադրանքի ռազմավարության սահմանումը և արտադրանքի ճանապարհային քարտեզի ստեղծումը։ Արտադրանքի ղեկավարները միավորում են իրենց ընկերության ստորաբաժանումները, ներառյալ արտադրանքի դիզայնը և զարգացումը, մարքեթինգը, վաճառքը, հաճախորդների աջակցությունը և իրավաբանական ծառայությունները:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. By Steven Haines. "The Product Manager's Desk Reference." Published by McGraw Hill. Page 390.


Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
Product_Development
  • The Wikibook Marketing has a page on the topic of: Product_Development Media related to Product management at Wikimedia Commons

Կատեգորիա:Brand management Կատեգորիա:Կառավարում ըստ տեսակի Կատեգորիա:Բիզնես Կատեգորիա:Բիզնեսի կառավարիչներ