CCC Mark
Չինաստանի պարտադիր վկայականի նշան
ՍՍՍ սրահ

Չինաստանի պարտադիր վկայական, սովորաբար հայտնի է որպես ՍՍՍ նշան, պարտադիր անվտանգության նշան է չինական շուկայում ներմուծվող, վաճառվող կամ օգտագործվող շատ ապրանքների համար: Այն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 1-ից, բայց ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից[1]:

Դա Չինաստանի երկու նախորդ պարտադիր ստուգման համակարգերի միասնական ընթացակարգով ինտեգրման արդյունքն է: Դրանք են՝ «ՍՍԻԲ» (Անվտանգության նշան, որը ներկայացվել է 1989 թվականին և պահանջվում է ապրանքների 47 կատեգորիայի ապրանքների համար) և «ՍՍԵԵ» (հայտնի է որպես «Չինաստանի Մեծ պատ»-ի նշան, 7 ապրանքային կատեգորիաների էլեկտրական ապրանքների համար)[2]:

Կիրառելի ապրանքներ խմբագրել

Չինաստանի պարտադիր վկայականի ՍՍՍ նշանը պահանջվում է ինչպես չինական արտադրության, այնպես էլ արտասահմանյան ներմուծվող ապրանքների համար: Հավաստագրման գործընթացն իրականացվում է Գոբյաո ստանդարտներին համապատասխան:

Պարտադիր ապրանքները ներառում են[3].

  1. Էլեկտրական լարեր և մալուխներ,
  2. Անջատիչներ, էլեկտրական սարքեր պաշտպանության կամ միացման համար,
  3. Ցածր լարման էլեկտրական սարքեր,
  4. Ցածր էներգիայի շարժիչներ,
  5. Էլեկտրական գործիքներ,
  6. Եռակցման մեքենաներ,
  7. Կենցաղային և նմանատիպ էլեկտրական սարքեր,
  8. Աուդիո և տեսատեխնիկա (բացառությամբ ռադիոհեռարձակման համար նախատեսված աուդիո սարքերի և ավտոմեքենաների),
  9. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ,
  10. Լուսավորող սարքեր (բացառությամբ 36 Վ-ից ցածր լարման լուսավորող սարքերի),
  11. Ավտոմեքենաներ եւ անվտանգության պարագաներ,
  12. Ավտոմեքենայի անվադողեր,
  13. Անվտանգության ակնոցներ,
  14. Գյուղատնտեսական տեխնիկա,
  15. Հեռահաղորդակցության տերմինալներ,
  16. Հրդեհաշիջման սարքավորումներ,
  17. Անվտանգության միջոցներ,
  18. Անլար տեղական ցանցեր
  19. Հարդարման նյութեր,
  20. Խաղալիքներ:

Իրականացման կանոններ խմբագրել

Բացի Գոբյաո ստանդարտից, իրականացման կանոնները երկրորդ կարևոր բաղադրիչն են, որը ընկած է ՍՍՍ սերտիֆիկացման հիմքում: Իրականացման կանոնները սահմանում են ՍՍՍ սերտիֆիկացման գործընթացը և թվարկում են սերտիֆիկացման համար պահանջվող ապրանքները: Հաշվի առնելով կարգավորող բազմաթիվ փոփոխությունները, նախքան սերտիֆիկացման գործընթացը սկսելը, կարևոր է ծանոթանալ իրականացման կանոնների վերջին տարբերակին[4]:

2014 թ. - ին կատարվել են համապարփակ կարգավորող փոփոխություններ իրականացման կանոններում: Հիմնական փոփոխություններն են՝

  • Ավտոմեքենաների պահեստամասերի փոփոխություններ.
  • Գործարանի մակարդակի իրականացում (Ա-Դ)[5],
  • Սեփական արտադրության պատրաստի արտադրանք պատրաստելու համար այլևս չի պահանջվում ՍՍՍ սերտիֆիկատ:
 
Զուգահեռ սայրի խրոցակ, որն արտաքինից նման է Ա տիպին, բայց ունի 10 ամպեր և 250 վոլտ լարում, որը կրում է CCC նշանը:

Վարչակազմ խմբագրել

Չինաստանի պարտադիր վկայականի ՍՍՍ նշանը կառավարվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սերտիֆիկացման և հավատարմագրման գրասենյակի կողմից[6]: Չինաստանի որակի սերտիֆիկացման կենտրոնը լիազորված է մշակել ՍՍՍ պիտակավորման հայտերը և սահմանում է այն ապրանքները, որոնք պահանջում են ՍՍՍ սերտիֆիկացում: Ապրանքները համակցված են ընդհանուր կատեգորիաների մեջ: Բացի այդ, հետևյալ սերտիֆիկացման մարմինները պատասխանատու են արտադրանքի հատուկ խմբերի համար:

  • Չինաստանի ավտոմոբիլային արտադրանքի սերտիֆիկացման կենտրոն - ավտոմոբիլային արտադրանք[7],
  • Չինաստանի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության սերտիֆիկացման կենտրոն- հավաստագրում է անվտանգության միջոցները, դատաբժշկական տեխնոլոգիաները և ճանապարհային անվտանգության արտադրանքները,
  • Չինաստանի գլոբալ անվտանգության սերտիֆիկացման կենտրոն- ապակու անվտանգության համար,
  • Չինաստանի էլեկտրամագնիսական համատեղելիության սերտիֆիկացման կենտրոն - բոլոր էլեկտրոնային արտադրանքները[8]:

Հետագա սերտիֆիկացում խմբագրել

Չինաստանի պարտադիր ՍՍՍ վկայականը և տպագրության թույլտվությունը, որոնք արտադրողին թույլ են տալիս պիտակավորել ՍՍՍ ստանդարտով սերտիֆիկացված արտադրանքը ՍՍՍ նշանով, վկայագրի վավերականությունը պահպանելու համար պետք է ամեն տարի թարմացվեն: Երկարաձգումը կարող է իրականացվել միայն հետագա սերտիֆիկացման միջոցով: Հետագա սերտիֆիկացման մի մասը գործարանի մեկօրյա աուդիտն է:

ՏՏ անվտանգության արտադրանք խմբագրել

2009 թ.-ի ապրիլի 27-ին Չինաստանը հայտարարեց ՏՏ անվտանգության ոլորտի արտադրանքի 13 կատեգորիաների մասին, որոնք պետք է համապատասխանեն ՍՍՍ-ի (չինական պարտադիր սերտիֆիկատ) կողմից վերջերս տրված լրացուցիչ լիազորություններին, և այդ պահանջը պետք է ուժի մեջ մտներ 2009 թ. մայիսի 1-ից: Հաշվի առնելով Չինաստանի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումները, ըստ երևույթին, մեծ հավանականություն կար, որ դրանք կպահանջեն բոլոր աղբյուրի կոդերի ամբողջական բացահայտում, որոնք աշխատում են ներմուծված կամ այլ սարքերի վրա: Նման ելակետային կոդերի հրապարակումը լուրջ մտահոգություն է առաջացնում այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ճապոնիան, ԵՄ-ն եւ Հարավային Կորեան: Նշված չորս երկրները խնդրել են Չինաստանին չեղարկել այդ որոշումը և առարկել են չինական ծրագրի իրականացմանը։ Այսպիսով, շուտով սերտիֆիկացման գործակալները սահմանափակվեցին Չինաստանի կազմակերպությունների և սուբյեկտների կողմից: Այնուամենայնիվ, չնայած այս սահմանափակմանը, դեռևս այլ մտահոգություններ կային, որ սկզբնաղբյուրները և առևտրային գաղտնիքները կարող են ընկնել մասնավոր ձեռքերում: Ի պատասխան այս շարունակական մտահոգությունների՝ Չինաստանը փոխեց նախկինում պլանավորված քաղաքականության ծրագիրը: Ներմուծման համապատասխան կատեգորիաների (առաջին հերթին՝ համակարգչային տեխնոլոգիաների) նկատմամբ լայն եւ խիստ սահմանափակումներ մտցնելու փոխարեն, նրանք որոշել են ընդունել կարգավորման այլընտրանքային միջոցներ, որոնք վերաբերում են բացառապես պետական գնումների նախագծերին եւ միաժամանակ հետաձգել քաղաքականության միջոցառումների ծրագրի ուժի մեջ մտնելը մինչեւ 2010 թվականի մայիսի 1-ը[9][10][11] : Չինաստանը նշել է նաև, որ ՍՍՍ արտադրանքի կիրառելի կատեգորիաների քանակը չպետք է գերազանցի 13-ը, որոնք ներկայումս արդեն գոյություն ունեն:

Մտավոր սեփականության պաշտպանությունը ՍՍՍ սերտիֆիկացման մեջ խմբագրել

Չնայած ՍՍՍ սերտիֆիկացման միակ նպատակն է ապահովել արտադրանքի համապատասխանությունը չինական ստանդարտներին, շատ ընկերություններ մտահոգված են, որ ՍՍՍ սերտիֆիկացման ընթացքում կարող են խախտվել իրենց ապրանքային նշանների կամ արտոնագրերի իրավունքները: Սա հատկապես վերաբերում է հետևյալ քայլերին, որոնք մտահոգում են ընկերություններին.

  • Կիրառման համար անհրաժեշտ են մանրամասն տեղեկություններ ապրանքի մասին,
  • Չինաստանի հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքին բնորոշ փորձարկումներ,
  • Գործարանային աուդիտ, որն իրականացվել է չինացի տեսուչների կողմից:

Սեփական արտադրանքի լավագույն պաշտպանության համար նախատեսված են.

  • Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն Չինաստանում[12]:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Certification in Brief». China Quality Center (CQC). Արխիվացված է օրիգինալից 2012-07-21-ին. Վերցված է 2013-03-13-ին.
  2. «More information regarding CCC certification». MPR. Վերցված է 2015-07-22-ին.
  3. ccc-certificate.org: List of Mandatory Products
  4. «Regulations for Compulsory Product certification». CQC. Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին. Վերցված է 2015-07-22-ին.
  5. „ New factory levels for CCC-Inspection", CCAP, http://www.cccap.org.cn/newsHtml/20150409/20150409.htm July 2015, 22.07.2015.
  6. «Official website of Certification and Accreditation Administration of the People's Republic of China». CNCA. Վերցված է 2015-07-22-ին.
  7. «Official website of the CCAP». CCAP. Վերցված է 2015-07-22-ին.
  8. «CCC Certification for Electromagnetic Compatibility assigned to CEMC». CQC. Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-07-20-ին.
  9. «Information Security, U.S.-China Joint Commission on Commerce and Trade». USTR. 2009-10-29. Արխիվացված է օրիգինալից 2009-11-02-ին. Վերցված է 2009-12-31-ին.
  10. «China, CCC Certification News Update». nemko.com. 2009-09-10. Վերցված է 2009-09-18-ին.(չաշխատող հղում)
  11. «Chinese certification of information security products». nemko.com. 2009-08-28. Վերցված է 2009-09-18-ին.(չաշխատող հղում)
  12. «Protecting Intellectual Property Rights In China». Forbes. Վերցված է 2015-07-20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել