Մասնակից:Gharakhan/Հակոբ Ղարախանյան


Կենսագրություն

խմբագրել

Ղարախանյան Հակոբ Գեղամի

Hakob Gharakhanyan

Իրավաբան, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական


Ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 9-ին` Երևանում։

1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։


Մասնագիտական գործունեությունը

խմբագրել
  • 1992-1993 թթ. աշխատել է որպես Երևանի Մաշտոցի շրջանի դատախազության քննիչ
  • 1995-1998 թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի դատախազության հատկապես կարևոր գործերի քննիչ
  • 1998 – 2007 թվականներին աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։ Նախաքննություն է իրականացրել հանրապետությունում այդ ժամանակահատվածում արձանագրված գրեթե բոլոր բարդ ու հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով, ղեկավարել այդ գործերով ստեղծված քննչական խմբերը։
  • 2014-2015 թթ. աշխատել է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական։

Պարգևներ, կոչումներ

խմբագրել

Բազմիցս խրախուսվել է ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար» , «Համագործակցություն հանուն փրկության» և այլ մեդալներով, անվանական զենքով։

ՀՀ Նախագահի 2007 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

Վերապատրաստվել է «Քրեական նախաքննության միջազգային ծրագրով» (ICITAP)` Բուդապեշտում։

Ունի Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։

Որդին է ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Գեղամ Հակոբի Ղարախանյանի։

Աշխատություններ

խմբագրել

Հեղինակն է «Քննիչի գրադարան» մատենաշարի, որը քննիչի աշխատանքի կազմակերպման գիտա-գործնական հիմունքների ժողովածու է։ Մատենաշարի առաջին հատորները հրատարակվել են 2015 թվականին։