Մասնակից:Gevorg Ghazaryan/Ֆոսդինովո ամրոց

Gevorg Ghazaryan/Ֆոսդինովո ամրոց
իտալ.՝ Castello di Fosdinovo
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Ֆոսդինովո, Իտալիա
Վարչական միավորՄասսա-Կարարա
ԵրկիրԻտալիա Իտալիա

Ֆոսդինովո ամրոց (իտալ.՝ Castello di Fosdinovo), ամրոց Իտալիայում: Գտնվում է Ֆոսդինովո քաղաքում, Մասսա-Կարարա գավառ, Տոսկանա նահանգ[1][2]:

Պատմություն

խմբագրել

Ֆոսդինովո ամրոցը կառուցվել է 16-րդ դարում։ Փաստաթղթեր են պահպանվել, որոնք հայտնում են, որ 1124 թվականին Ֆոսդինովոն պատկանել է Էրբերիայի ընտանիքին՝ Լունի եպիսկոպոսի վասալներին։ 1317 թվականին ամրոցը գրավել է մարկիզ Սպինետա Մալասպինին, իսկ դրանից հետո Ֆոսդինովոն պաշարվել և գրավվել է կոնդոտիեր Կաստրուչչո Կաստրականիի՝ Սինյոր Լուկայի և նրա բանակի կողմից, որը բաղկացած էր 1000 ասպետներից և 6000 շարքային զինվորներից։ 1334 թվականին Կաստրականիի մահից հետո ամրոցը վերադարձել է Մալասպինի մարկիզների սեփականությանը, որոնց ժառանգները մինչև օրս տիրում են ամրոցին[3]։

Ֆոսդինովոյի մասին երկու լեգենդ կա։ Ըստ մեկի՝ ամրոցը այցելել է Դանթե Ալիգյերիին։ Մեկ այլ լեգենդ պատմում է այն մասին, թե ինչպես է Իպոլիտո Մալասպինայի հարսնացուն՝ մարկիզա Քրիստինա Ադելաիդա Պալավիչինոն, բերում էր իրեն սիրահարված տղամարդկանց ամրոցի պալատներից մեկը, իսկ հետո նրանց պատուհանից դուրս գցում առվի մեջ, որի հատակից սուր դանակներ են կախել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. {{cite web}}: Empty citation (օգնություն)
  2. Dadà, p. 36
  3. Dadà, p. 37

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Դղյակներ այբբենական կարգով Կատեգորիա:11-րդ դարի հիմնադրումներ Կատեգորիա:Իտալիայի ամրոցներ