Gevorg Ghazaryan/Սուրյա Սեն
 

Սուրյա Սեն (բենգալերեն՝ সূর্য সেন, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, հեղափոխական, հնդկական ազգային-ազատագրական շարժման ակտիվիստ։

Կենսագրություն

խմբագրել

Սուրյա Սենը ծնվել է 1894 թվականի մարտի 22-ին Չիտտագոնգում[1]։ Կրթություն ստանացել է Բահարամպուր քաղաքի քոլեջում[2], որից հետո միացել է բրիտանական գուղաթուցման վերացմանն ուղղված հնդկական ազգային-ազատագրական շարժմանը։ 1918 թվականին վերադարձել է Չիտտագոնգ, որից հետո դարձել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության մասնաճյուղի ղեկավար[3][4]։

1923 թվականին Սուրյան Չիտտանգորգի մարզի տարբեր մասերում Ջուգանտար ահակբեկչական կազմակերպության համար արդեն պատրաստել էր մի շարք ռազմախորշեր[5] ։ Սուրյայի ամենամեծ հաջողությունը եղել է 1930 թվականի ապրիլի 18-ին Չիտտագոնգի զինապահեստի գրահոումը։ Այդ իրադարձությունից հետո Սուրյան բրիտանական զորքերի դեմ գնացել է բաց բախման, սակայն 1930 թվականի ապրիլի 22-ի պարտությունից հետո հեղափոխականները պարտվել են, և Սուրյան Սենը ստիպված է եղել փախչել։

Այդ իրադարձություններից հետո Սուրյային հետաքննություն է հայտարարվել և նա ստիպված է եղել թաքնվել։ 1932 թվականի հունիսի 13-ին ոստիկանությունը և զինվորականները բրիտանական հրամանատար Քեմերոնի հրամանատարությամբ գտել են նրա տունը և շրջապատել, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Սուրյան։ Այն ու ամենայնիվ Սուրյային իր ընկերների՝ Պրիտիլատա Վադդեդարի և Կալպանա Դատտայի հետ միասին կարողացել է դուրս գալ շրջապատումից։

1933 թվականի փետրվարի 17-ին Նետրա Սեն անունով գյուղացին բրիտանացիներին հայտնել է Սուրյա Սենի թաքնվելու վայրը, որտեղ նրան բռնել են։ 1933 թվականի օգոստոսին Սուրյային դատապարտել են մահապատժի։ Սուրյա Սենը մահացել է 1934 թվականի հունվարի 8-ին Չիտտագոնգում՝ 39 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kumar, Vijay (2008). हर दिन पावन. लोकहित प्रकाशन. ISBN 9788189606350.
  2. Islam, Asiatic Society of Bangladesh. Chief ed. Sirajul (2003). "Mastarda" Surya Sen (1. publ. ed.). Dhaka: Asiatic Society of Bangladesh. ISBN 9843205766. Վերցված է հունիսի 28, 2015-ին.
  3. Chakrabarti, Bidyut (1990). Subhas Chandra Bose and Middle Class Radicalism: A Study in Indian Nationalism, 1928-1940. I. B. Tauris & Co. Ltd. էջ 108. ISBN 1850431493.
  4. Chandra, Bipan (1988). India's struggle for independence 1857-1947. Penguin. ISBN 9788184751833. OCLC 983835276.
  5. Chandra, Bipan (1989). India's Struggle for Independence: 1857-1947. Penguin Books India. էջեր 251–252. ISBN 978-0-14-010781-4.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Հնդիկ հեղափոխականներ Կատեգորիա:Հնդիկ ակտիվիստներ Կատեգորիա:Անկախության ակտիվիստներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդիկ պետական գործիչներ Կատեգորիա:Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ