Մասնակից:Gevorg Ghazaryan/Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան
Gevorg Ghazaryan/Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան Latvijas Lauksaimniecības universitāte | |
---|---|
Պատկեր:Մասնակից։Gevorg Ghazaryan-Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան.png | |
Տեսակ | Հասարակական |
Միջազգային անվանում | Latvia University of Life Sciences and Technologies |
Ռեկտոր | Իրինա Պիլվերե |
Ուսանողներ | 4778 (2013) |
Ընդհանուր անձնակազմ | 778 (2013) |
Դոկտորներ | 186 (2013)[1] |
Պրոֆեսորներ | 354 (2013) |
Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան (մինչև 2018 թվականի մարտի 6-ը՝ Լատվիայի գյուղատնտեսական համալսարան, լատիշ.`Latvijas Lauksaimniecības universitāte; LLU)[2], բարձրագույն կրթական հասատատություն Ելգավայում (Լատվիա)։
Պատմություն խմբագրել
1939 թվականին գյուղատնտեսության ֆակուլտետը առանձնացել է Ռիգայի տեխնիկական համալսարանից և դարձել Ելգավայի գյուղատնտեսության ակադեմիա[3], որը տեղակայվել է Ելգավայի պալատում[4]։ 1944 թվականին, ամրոցի ավերումից հետո, բուհը տեղափոխվել է Ռիգա։ 1961 թվականին ակադեմիան տեղափոխվել է Ելգավայի վերակառուցված պալատ, որտեղ տեղակայված է մինչ օրս։ 1991 թվականին Լատվիայի գյուղատնտեսության ակադեմիան դարձել է համալսարան[2]։ 2018 թվականի մարտի 6-ին անվանափոխվել է Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան[2]։
Ռեկտորներ խմբագրել
Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանը իր պատմության ընթացքում ունեցել է 16 ռեկտոր։
- Պավիլս Կվելդե (1939-1940, 1941-1944)
- Պաուլ Գալենիեկս (1940-1941)
- Յանիս Օստոբ (1941)
- Մաքսիս Էգլիտիս (1944)
- Յան Պեյվե (1944-1950)
- Ամալիա Ցեկուլինա (1950-1954)
- Յանիս Վանագս (1954-1961)
- Պավիլս Զարինշ (1961-1966)
- Օլգերտս Օզոլս (1966-1976)
- Կազմիր Շպոգիս (1976-1980)
- Վիկտոր Տիմոֆեև (1980-1986)
- Իմանտս Գրոնսկիս (1986-1992)
- Վոլդեմարս Ստրիկիս (1992-2002)
- Պետերիս Բուշմանիս (2002-2004)
- Յուրիս Սկյուանս (2004-2014)
- Իրինա Պիլվերե (2014-այժմ)
Համալսարանը այսօր խմբագրել
Համալսարանը ներկայացնում է տարբեր մակարդակի կրթություն․
- Հիմնական կրթություն
- Բակալավրիատ
- 1-ին մակարդակի բարձրագույն պրոֆեսիոնալ կրթություն
- 2-րդ մակարդակի բարձրագույն պրոֆեսիոնալ կրթություն
- Մագիստրատուրա
- Դոկտորանտուրա
Համալսարանը ներկայացնում է 75 կրթական ծրագիր 9 ֆակուլտետներում[5]․
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
- Անասնաբուժության ֆակուլտետ
- Տեխնիկական ֆակուլտետ
- Գյուղական ճարտարապետության ֆակուլտետ
- Պարենային տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Տնտեսության ֆակուլտետ
- Տնտեսական գիտությունների ֆակուլտետ
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետ
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Doktoranti. Latvijas Lauksaimniecības universitāte
- ↑ 2,0 2,1 2,2 «Latvia University of Agriculture changes its name to Latvia University of Life Sciences and Technologies». Latvia University of Life Sciences and Technologies. մայիսի 6, 2018. Վերցված է 2018-03-07-ին.
- ↑ United Nations Economic Commission for Europe (2002). Latvia: Towards a Knowledge-Based Economy. United Nations. էջ 23. ISBN 92-1-116822-8.
- ↑ «The Jelgava palace throughout the centuries». Latvia University of Life Sciences and Technologies. Վերցված է 2011-03-09-ին.
- ↑ Latvian University of Life Sciences and Technologies: Structure
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան կատեգորիայում։ |
Կատեգորիա:Լատվիայի համալսարաններ Կատեգորիա:1938 հիմնադրումներ