Gevorg Ghazaryan/Գեորգի Տրայկով
 

Գեորգի Տրայկով (բուլղար․՝ Георги Трайков Гировски, ), բուլղար պետական և քաղաքական գործիչ: Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության անդամ և առաջնորդ: 1964 թվականի ապրիլի 23-ից մինչև 1971 թվականի հուլիսի 6-ը եղել է Բուլղարիայի Ազգային Ժողովի կազմի նախագահ[1]:

Կենսագրություն

խմբագրել

Գեորգի Տրայկովը ծնվել է 1898 թվականի ապրիլի 14-ին Հունաստանում: Հետո ընտանիքը տեղափոխվել է Վառնա[2]:

1919 թվականին դարձել է Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության անդամ: Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը, որի համար ձերբակալվել է, սակայն 1924 թվականին ներում է շնորհվել: Հաջորդող տարիների ընթացքում եղել է «Երիտասարդական գյուղատնտեսական դրոշակ» թերթի խմբագիր և Վառնայում պրոֆմիութենական ակտիվիստ[3]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Բուլղարիայի Հայրենական ճակատի աշխատանքի մեջ: Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության ձախ թևի կողմնակիցը 1943 թվականին գլխավորվել է Վառնայի Հայրենական ճակատի գավառական կոմիտեն, իսկ պետական հեղաշրջումից հետո, 1944 թվականի սեպտեմբերին դարձել է շրջանի ղեկավար: 1945 թվականին ընտրվել է Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության ղեկավարության կազմի մեջ, իսկ 1947 թվականին դարձել է նրա առաջնորդը[4]:

1946-1950 թվականներին եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար: 1947 թվականից մինչև 1956 թվականը եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1956 թվականից մինչև 1964 թվականը՝ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ[5]:

1964-1971 թվականներին եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովի պրեզիդիումի նախագահ, 1971-1972 թվականներին՝ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ: 1971 թվականից մինչև 1974 թվականը եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի առաջին տեղակալ:

Որդին հայտնի լրագրող Բոյան Տրայկովն է եղել, որը մահացել է 2014 թվականին: Գեորգի Տրայկովը մահացել է 1975 թվականի հունվարի 14-ին Սոֆիայում՝ 76 տարեկան հասակում:

Մրցանակներ և կոչումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Пътеводител по мемоарните документи за БКП, съхранявани в Централния държавен архив. Архивни справочници, том 6 (PDF). София: Главно управление на архивите при Министерския съвет. Централен държавен архив. 2003. էջ 425. ISBN 954-9800-36-9. Վերցված է 5 септември 2015-ին.
  2. Куманов, Милен. Политически партии, организации и движения в България и техните лидери 1879 – 1949, Просвета, София, 1991, стр.218.
  3. Шарланов, Диню (2009). История на комунизма в България. Том II. Съпротивата. Възникване, форми и обхват. София: Сиела. էջ 91. ISBN 978-954-28-0544-1.
  4. Куманов, Милен. Политически партии, организации и движения в България и техните лидери 1879 – 1949, Просвета, София, 1991, стр.219.
  5. Ташев, Ташо. Министрите на България 1879-1999. София, АИ „Проф. Марин Дринов“ / Изд. на МО, 1999. ISBN 978-954-430-603-8 / ISBN 978-954-509-191-9. с. 476.


Կատեգորիա:Բուլղարիայի նախագահներ Կատեգորիա:Բուլղարիայի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Բուլղարիայի նախարարներ Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ Կատեգորիա:Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ