Մոնո հա (ճապ.՝ も の 派, անգլ.՝ Mono-ha, բառացի՝ «Իրերի դպրոց»), 1960-1970-ական թվականների արվեստի շարժում է, որը ծագել է Ճապոնիայում և տարածվել Կորեայում: Մոնո հա արվեստագետները ուսումնասիրել են բնական և արդյունաբերական նյութերի փոխազդեցությունները, ինչպիսիք են քարը, պողպատե թիթեղները, ապակին, լամպերը, բամբակը, սպունգը, թուղթը, փայտը, մետաղալարը, պարանը, կաշին, յուղը և ջուրը օգտագործելով դրանք հիմնականում անփոփոխ վիճակում: Ստեղծագործությունը կենտրոնացած է ինչպես տարբեր տարրերի և շրջապատող տարածքի փոխկախվածության վրա, այնպես էլ բուն նյութերի վրա:

Պատմություն խմբագրել

Մոնո հան սովորաբար բառացիորեն թարգմանվում է որպես «Իրերի դպրոց»: Արվեստագետները պարբերաբար պնդում են, որ Մոնո հան մինչև իրենց կոլեկտիվ կազմելն և ցուցահանդեսներ կազմակերպելուց առաջ քննադատների մոտ վանող տպավորություն թողնող տերմին էր։ Մոնո հա արվեստագետներից շատերն առաջին անգամ ցուցադրվել են Տոկիոյի Թամուրա և Մակի պատկերասրահներում, որը պատկանում էր Նոբուո (Շինրո) Յամագիշիին, որը նույնպես գրող էր, և որի արխիվները գտնվում են Տոկիոյի արվեստի ազգային կենտրոնի հավաքածուում: Տոշիակի Մինեմուրան բացատրում է իր 1986 թվականի «Ի՞նչ է Մոնո հա» էսսեում, որ իրենց ակադեմիական կրթության և մտավոր փոխանակման առումով Մոնո հա արվեստագետները բաժանվում են երեք խմբի[1].

  1. «Լի+Տամաբի խումբ»։ Այս խմբում են Գեղարվեստի Տամա Համալսարանի գեղանկարի բաժնից Նոբուո Սեկինեն, Կիսիո Սուգան, Սինգո Հոնդան, Կացուհո Նարիտան և Կացուրու Յոսիդան և քանդակի բաժնից Սուսումու Կոսիմիձուն , ինչպես նաև Ձիրո Տակամացուն և կորեացի նկարիչ Լի Ուֆանը, որը Սեկինեի մտերիմ ընկերն է։
  2. «Գեյդայ խումբ»։ Նկարիչների մի խումբ Կոջի Էնոկուրայի և Նոբորու Տակայամայի գլխավորությամբ, երկուսն էլ Տոկիոյի արվեստի համալսարանի շրջանավարտներ (նույն ինքը ՝ Գեյդայ), ինչպես նաև Հիրոշի Ֆուձին և Մակոտո Հաբուն, որոնք հետագայում ներգրավվեցին Մոնո հայում:
  3. «Նիչիդայ խումբ»։ Նիհոնի համալսարանի կերպարվեստի բաժնի ուսանողների խումբ, որոնց կենտրոնական դեմքը եղել է Նորիյուկի Հարագուչին, հայտնի է նաև որպես Յոկոսուկայի խումբ[2]:

Հասարակական-քաղաքական ենթատեքստ խմբագրել

Մոնո հան առաջացավ ի պատասխան 1960-ականներին թվականներին սկսված սոցիալական, մշակութային և քաղաքական փոփոխություններին: Բացառությամբ Լի Վու Հֆանգի, որը տասը տարով մեծ էր, Մոնո հա արվեստագետների մեծ մասը նոր էին սկսում իրենց կարիերան, երբ 1968-1969 թվականներին տեղի ունեցան ուսանողական բռնի բողոքներ : Այդ ժամանակ բազմաթիվ բողոքներ էին տեղի ունեցել 1970 թվականինին ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության պայմանագրի երկրորդ երկարացման դեմ (ճապոներեն հայտնի է որպես Անպո), որը պարտավորեցնում էր Ճապոնիային տրամադրել նյութատեխնիկական աջակցություն ԱՄՆ-ին Վիետնամի պատերազմում: 1972 թվականինին Օկինավան վերադարձնելու և այնտեղ գտնված միջուկային զենքը հանելու պահանջների հետ մեկտեղ` բողոքի մթնոլորտը անվստահություն է առաջացնում Միացյալ Նահանգների Ասիայի և այստեղ գերիշխող դիրք ունեցող Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների մտադրությունների նկատմամբ։ Այս դժգոհությունը, ծնելով խիստ ինտելեկտուալ հակամշակույթ, միաժամանակ քննադատում էր ամերիկյան «իմպերիալիզմը» և գիտակցում իր ճապոնական ինքնությունը: Մոնո հա արվեստագետները, ընդհանուր առմամբ, հերքում են այդ ժամանակ ուսանողական ակտիվիստական ​​շարժումների հետ կապ ունենալը, չնայած ենթադրվում է, որ լարված քաղաքական մթնոլորտն ազդել է նրանց աշխատանքի վրա[3]։

Միացյալ Նահանգներում խմբագրել

2012 թվականին Blum & Poe Gallery-ն ԱՄՆ-ում ներկայացրեց Մոնո հա արվեստը` «Ռեքվիեմ արևի համար. Մոնո հա արվեստ» ստուգատեսային ցուցահանդեսով, որի համակարգողն էր Միկա Յոշիտակեն: Պատկերասրահում անցկացվել են նաև այնպիսի նկարիչների անհատական ​​ցուցահանդեսներ, ինչպիսիք են Լի Վու Հֆանգը, Կիշիո Շուգան, Սասումու Կոշիմիսուն, Կոջի Էնոկուրան և Նոբուո Սեկինեն:

Մայր Երկիր փուլ խմբագրել

 
Մայր Երկիր փուլ

Նոբուո Սեկինեի «Մայր Երկիր փուլ» ստեղծագործությունը համարվում է Մոնո հա շարժման առաջին աշխատանքը: Այն սկզբնապես ստեղծվել է Կոբեի Սումա Ռիկյու այգում, առանց պաշտոնական թույլտվության: Ստեղծագործությունը վերստեղծվել է 2008 և 2012 թվականներին: Դա հողի մեջ գլանաձեւ հսկայական անցք էր՝ 2,2 մետր տրամագիծով և 2,7 մետր խորությամբ, իսկ կողքին կանգնացված էր նմանատիպ չափսերի գլան՝ հողից պատրաստված:

Մասնակիցներ խմբագրել

  • Ձիրո Տակամացու
  • Նոբուո Սեկինէ
  • Լի Ու Հֆան
  • Կիսիո Սուգա
  • Կոձի Էնոկուրա
  • Սուսումու Կոսիմիձու
  • Նոբուրո Տակայամա
  • Կացուխիկո Նարիտա
  • Նորիյուկի Հարագուտի
  • Կացուրո Յոսիդա
  • Կենձի Ինումակի
  • Սինգո Հոնդա

Գրականություն խմբագրել

  • Japon des avant gardes: 1910–1970. Paris: Centre Georges Pompidou, 1986.
  • Chong, Doryun. Tokyo 1955–1970: A New Avant-Garde. New York: Museum of Modern Art, 2012.
  • Koplos, Janet. Contemporary Japanese Sculpture. New York: Abbeville Press, 1991.
  • Munroe, Alexandra. Japanese Art After 1945: Scream Against the Sky. New York: Harry N. Abrams Inc, 1994.
  • Yoshitake, Mika. Requiem for the Sun: The Art of Mono-ha. Los Angeles: Blum & Poe, 2012.
  • Kishio Suga. Los Angeles: Blum & Poe, 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Minemura, Toshiaki. "What was MONO-HA?", MONO-HA, Kamakura Gallery, 1986, p.6
  2. Kishio Suga. Los Angeles: Blum & Poe, 2012, p.8
  3. Munroe, Alexandra. Japanese Art After 1945: Scream Against the Sky. Harry N. Abrams Inc, 1994. p.215