Պալատական տիկնոջ պատկերը Մեննի դամբարանում

Հին Եգիպտոսի կանայք, նրանք բարձր դիրք են զբաղեցրել այն ժամանակաշրջանի այլ զարգացած քաղաքակրթությունների մեծամասնության համեմատ, այդ թվում՝ Հին Հունաստանի և Հռոմեական կայսրության: Ընդ որում, կանայք և տղամարդիկ ունեցել են գենդերային հավասար պարտականությունները հասարակության մեջ:

Իրավական հիմքերԽմբագրել

Եգիպտուհիները տղամարդկանց հետ հավասար իրավական իրավունքներ ունեին ժառանգության, կտակի, ռազմական կողմով, ազատ տեղաշարժվում էին երկրում, կարող էին պայմանագրեր կազմել և ներկայանալ որպես վկա, դատի տալ, երեխաներին գրանցել իրենց անունով: Եգիպտոսում ապրող հույն Պտղոմեոսները կախված էին կիրիոսի հովանավոր տղամարդուց և նախանձում էին եգիպտուհիների ազատությունը և անկախությունը:

Հազվադեպ, բայց կանայք բարձր դիրքերի էին հասնում վարչական կառավարման, իշխանական կառույցներում, հաճախ զբաղվում էին գրականությամբ: Նման բացառությունը կապված էր կնոջ վրա դրված հիմնական պարտականություններով՝ մայրություն, տնտեսության կառավարում:

Հին Եգիպտոսում կինը կարևոր դեր է խաղացել ժառանգության համակարգում, քանի որ հողային սեփականությունն անցել է կանանց գծով: Դա բխում էր նրանից, որ մայրության փաստն ավելի ակնհայտ է, քան հայրությունը: Ամուսինը կարող էր հողից օգտվել, քանի դեռ ողջ էր կինը, իսկ նրա մահից հետո ժառանգ էր համարվում աղջիկ երեխան: Այս դեպքում կնոջ տարիքը հաճախ նշանակություն չի ունեցել. եղել է, որ կինը եղել է ծեր կինը և երեխա ծնել: Հաճախ, որպեսզի հեռացնի մրցակիցներին, փարավոնը վերցրել է կնոջ բոլոր ժառանգներին: Օրինակ, Ռամսես II-ը ամուսնացել է Իսիտնոֆրետ թագուհու հետ, և հետագայում, գահից չզրկվելու համար, ամուսնացել է իր դստեր Բենտ-Անատի հետ:

ԸնտանիքԽմբագրել

ԱմուսնությունԽմբագրել

Ցանկացած ազատ քաղաքացի ամուսնության իրավունք ուներ։ Եգիպտոսում կինը ամուսնությունից հետո պահպանել է իր անունը, ստացել է տանտիրուհու կարգավիճակ՝ մնալով անձամբ ազատ: Շատ աղջիկներ երազում էին շուտ ամուսնանալու մասին, քանի որ այդ ժամանակ նրանք ազատագրվում էին դուրս ծնողական խնամքից և կարող էին իրեն թույլ տալ ավելի մեծ ազատության:

Պարտադիր չէր,որ երիտասարդ կինը գնար ամուսնու տուն. հաճախ ամուսինը տեղափոխվում էր հարսնացուի ծնողների տուն: Դա տեղի էր ունենում՝ ելնելով հարմարավետությունց կամ անձնական շահից, կամ այն դեպքում, երբ հարսնացուն չուներ եղբայրներ:

Ամուսնությունը չի օծվել հոգևորականների կողմից, եգիպտացիները հարսանեկան տոնակատարություններ չեն կազմակերպել՝ սահմանափակվելով նվերների փոխանակմամբ: Հաճախ՝ հատկապես ուշ շրջանում, կնքվում էին ամուսնական պայմանագրեր։ Ամուսինն արտասանում էր «Ես քեզ կնության եմ վերցնում» սակրամենտալ արտահայտությունը, իսկ կինը պատասխանում էր «Դու ինձ կնության ես վերցնում»: Հարսնացուի հարազատները նվեր են մատուցել փեսացուին և նրա կողմից «անմեղության փրկագին» ստացել հարսնացուի համար, որը վկայում է ամուսնությունից առաջ կուսության պահպանման կարևորության մասին (թեև դա սկզբունքորեն կարեւոր չէր համարվում): Երկրորդ անգամ ամուսնացող կինը «հարսնացուի նվեր» է ստացել: Հաճախ այդ նվերները կրել են ձևական բնույթ, քանի որ ամուսնությունից հետո ընտանիքները միավորվում էին և վարում էին ընդհանուր տնտեսություն, բայց ամուսնալուծության դեպքում այդ նվիրատվությունը կարող էր վերադարձվել միայն դատարանի որոշմամբ:

Հին Եգիպտոսում ամուրիների և միայնակ կանանց կամ այրիների համար խիստ արգելքներ չեն եղել. նրանք կարող էին ընտանիք չունենալ, եթե չէին ուզում: Բայց ցանկալի չէր, այնուամենայնիվ, միայնակ մնալ. պետք է շարունակել ցեղը, ապահովել ծերությունը:

ԴավաճանությունԽմբագրել

Վեստկարի պապիրուսում խոսվում է մի կնոջ մասին, ում ամուսնուն դավաճանության համար ողջ-ողջ այրել են: Գաստոն Մասպերոյի «Հանրաճանաչ հեքիաթներ» ժողովածուում ներկայացվում է ֆերմեր Բաթի մասին հնագույն լեգենդը, որին հրապուրել է նրա եղբոր կինը՝ Անոպան: Դավաճան կինը խաբեությամբ ստիպում է ամուսնուն հաշվեհարդար տեսնել: Միայն եղբոր սպանությունից հետո Բաթը բացահայտում է անհավատարիմ կնոջ խաբեությունը և նրան նետում է որպես շներին կեր:

ԱմուսնալուծությունԽմբագրել

Այս կամ այն պատճառով ամուսնալուծություն պահանջել կարող էին թե՛ տղամարդը, թե՛ կինը: Ամուսնալուծության նախաձեռնողը ստիպված է եղել իր ունեցվածքի կեսը հանձնել հակառակ կողմին: Եթե ամուսնալուծվում էր տղամարդը, ապա նա ստիպված էր նախկին կնոջը պահել մինչև նրա հաջորդ ամուսնությունը: Երեխաները հանձնվում էին մոր խնամքին: Որոշումն ընդունվել է առանց որևէ վարչական կամ կրոնական կառույցների միջամտության: Ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկը կնոջ չբերությունն էր:

ԵրեխաներԽմբագրել

Հղի կանայք աղոթքներով դիմել են Հեկաթ գորտ-աստվածուհուն, կրել են ամուլետներ՝ լոտոսի վրա նստած գորտի պատկերով: Հղի կինն իր մոտ պահում էր չորս աստավծների արձանիկները: Ծննդաբերությունից հետո կնոջ արգանդը գտնվում էր Տանենեթի աստվածուհու պաշտպանության ներքո: Ապագա երեխայի սեռը որոշելու համար գոյություն է ունեցել պրակտիկա, որն ավելի ուշ տարածվել է Հունաստանում, Բյուզանդիայում և Եվրոպայում: Գարու և ցորենի պարկերը տեղադրվում էին հղի կնոջ մեզի մեջ. աճած գարին խոստանում էր տղա, իսկ ցորենը՝ աղջիկ:

Բժշկական պապիրուսները հակաբեղմնավորորիչներ էին համարվում, որը չէր արգելվում: Բժշկական պապիրուսի բաղադրատոմսը այսօր բացահայտել բարդ է, սակայն կա տեսակետ, որ չհղիանալու համար կանայք խմում էին գարեջուր և խեժ:

ԾանոթագրություններԽմբագրել