Մասնակից:Emily007~hywiki/Ավազարկղա
«Փիթեր Պեն» (անգլ.՝ Peter Pan)՝ 1924 թվականի ամերիկական համր սև-սպիտակ ֆիլմ։ Նկարահանում Ջեյմս Բարրի «Փիթեր Պենը և Վենդին» (Peter and Wendy) վիպակի հիման վրա: 1929-ից մինչև 1995 թվականը ֆիլմը անհասանելի էր դիտելու համար (բոլոր կրկնօրինակները վնասված էին), 2000-ին ֆիլմը վերականգնվեց և ընդգրկվեց ֆիլմերի ազգային գրանցամատյանում:
Սյուժե խմբագրել
Փիթեր Պենը մի տղա է, ով երբեք չի ծերանում, Վենդիին, Ջոնին և Մայքլ Դարլինգներին տեղափոխում է Նևերլենդ: Այնտեղ իրենց սպասում էին նոր ընկերներ՝ անհայտ կորած տղաներ և փերի Դին Դինը, և բազում զարմանալի և վտանգավր արկածներ, հատկապես նավապետ Հուկի և նրա ծովահենների հետ պայքարը:
Սակայն Դառլինգը սկում է կարոտել տունը և ընտանիքը և Վենդին առաջարկում է բոլոր անհայտ կորած տղաներին և Փիթերին հետ վերադառնալ իրենց հետ, խոստանալով, որ իրենց անպայման կորդեգրեն: Տղաները համաձայնվում են, բայց ոչ Փիթերը: Նա մերժում է հայտարարելով՝ որ չի պատրաստվում մեծանալ: Վերջինս Վենդիից խոստում է վերցնում, որ նա գարնանը ետ կվերադառնա Նևերլենդ, որպեսզի օգնի իրան ախտահանման հարձում:
Սյուժեի առանձնահատկություններ խմբագրել
Ֆիլմի սյուժեն շատ չի տարբերվում 1904 թվականի բնօրինակ պիեսից, նույնիսկ շատ երկխոսություններ բառ առ բառ կրկնվում են: Ֆիլմի մեջ նաև ավելացրել են Նանա անունոց նյուֆաունդլենդ-դայակի հետ: Ինչպես բնօրինակ պիեսում այնպես էլ հետագա ֆիլմերում (բացառությամբ 1953-ի դասական մուլտֆիլմի) բացահայտվում են Վենդիի և Փիթերի ձգացմունքները՝ աղջիկը սիրահարվում է տղայի վրա, իսկ նա իր հերթին ընդունում է բացառապես ինչպես «մայր»: Բայց ֆիլմում բացակայում է մի տեսարան, որը Բարրին ավելացրել է պիեսի բեմադրությունից հետո, որտեղ միքանի տարի հետո Փիթերը վերադառնում է Վենդիի մոտ և նա իր հետ Նևերլենդ է տանում նրա աղջկան:
Դերասանական կազմ խմբագրել
- Բեթի Բրոնսոն՝ Փիթեր Պեն
- Էռնեստ Տորենս՝ Նավապետ Հուկ
- Մերի Բրայան՝ Վենդի Դարլինգ
- Վիրջինիյա Բրաուն Ֆէյեր՝ Դին Դին
- Ջեկ Մյորֆի՝ Ջոն Դարլինգ
- Ֆիլիպ Դե Լեսի՝ Մայքլ Դարլինգ
- Ջորջ Ալի՝ Նանա, նյուֆաունդլենդ
- Էսթեր Ռելսթոն՝ Միսիս Դարլինգ
- Սիրիլ Չեդուիկ՝ Միստեր Դարլինգ
- Աննա Մեյ Վոնգ՝ Վագռաշուշան
- Լուիս Մորիսոն՝ Ջենթլմեն Սթարքի, ծովահեն
- Էդվարդ Քիփլինգ՝ Սմի, ծովահեն
Անհայտ կորած տղաներ խմբագրել
- Մորիս Մյորֆի՝ Չարաճճի (Շատախոս)
- Միքի Մեքբեն՝ Պուճուր
- Ջորջ Քրեյն կր.՝ Խուճուճ
- Ուինսթոն և Ուեսթոն Դոտի՝ Զույգեր
- Տերենս Մաքմիլան՝ Զադավակա
Պրեմիերային ցուցադրում տարբեր երկրներում[1] խմբագրել
- ԱՄՆ՝ 1924 թվականի դեկտեմբերի 29; 2001 թվականի ապրիլի 8 (Հոլիվուդում գտնվում է վերականգնած տարբերակը)
- Ճապոնիա՝ 1925 թվականի նոյեմբերի 8
- Գերմանիա՝ 1925 թվականի դեկտեմբեր
- Ֆինլանդիա՝ 1925 թվականի դեկտեմբերի 26
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Ջեյմս Բարին մասնակցել է դերասանների ընտրության ժամանակ: Փիթեր Պենի դերը նա վստահել է Բեթի Բրոնսոնին և այդ ժամանակվանից սկսվեց Պիտերի ՝ աղջիկների կերպարներ կերտելու ավանդույթը, որը բավականին երկար ժամանակ է տևում: Բարին նաև պլանավորում էր ֆիլմը հագեցնել հատուկ էֆեկտներով և թռիչքներով, սակայն այդպիսի նկարահանումները այդ ժամանակ բավականին թանկ էին և այդ պատճառով էլ հերոսները շատ քիչ են թռչում ֆիլմի ընդացքում: