Էլեկտրաէներգիայի արտադրություն/Տեղակայնված հզորություն

խմբագրել

Օգտակար հանածոների պակասի ատճառով Հայաստանում էներգիայի արտադրությունը հիմնականում կատարվում է ատոմակայանի, հիդրոէլեկտրակայանների և ջէրմաէլեկտրակայանների միջոցով, որը շահագործվում է ներմուծվող վառելիքի միջոցով: Արևից և քամուց ստացվող էներգիան ընդհանուր էներգիայի արտադրության ընդհամենը չնչին տոկոսն է կազմում Հայաստանում: 3213,2 ՄՎտ ընդհանուր տեղակայված հզորության 38% ամենամեծ մասնաբաժինը արտադրվում է Մեծամորի ատոմակայանի միջոցով, 33%-ը հիդրոէլեկտրակայանների միջոցով, 22%-ը ջերմաէլեկտրակայանների և մանացած 7%-ը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով: [1] Ատոմակաայնից, Սևան – Հրազդան Կասկադից և Որոտան Կասակդից ստացվող էլեկտրաէներգիան համարվում է բացառապես տեղական արտադրության էլեկտրաէներգիա, մինչդեռ ջերմաէլեկտրակայաննները շահագործվում են միայն ներմուծվող գազի միջոցով: Աշնանը Մեծամորի ատոմակայանը չի շահագործվում վերականգնողական աշխատանքների իրականացման պատճառով և բազային էլեկտրաէներգիանի տրամադրումը, ինչպես նաև ձմեռվա՝ էլեկտրաէներգիայի բարձր պահանջարկի բավարարումը կատարվում է ջերմաէլեկտրակայանների միջոցով: [2]

Էլեկտրաէներգիայի արտադրություն [1]

ՀՀ Էներգետիկ Ենթակառուցվածքների և Բնական Պաշարների Նախարարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրությանն ու զարգացմանը, որի ծրագրերի մեջ մտնում են Մեղրի՝ Արաքս գետի վրա, Շնող՝ Դեբեդ գետի վրա և Լոռիբերդ՝ Ձորագետ գետի վրա, հիդրոէլեկտրակայանների կառուցումը՝ համապատասխանաբար 130ՄՎտ (800 միլիոն ԿՎտ/ժ տարեկան արտադրական ծավալով), 75ՄՎտ (300 միլիոն ԿՎտ/ժ տարեկան արտադրական ծավալով) և 66ՄՎտ (200 միլիոն ԿՎտ/ժ տարեկան արտադրական ծավալով) հզորություններով: [3] Բարձր ճնշմամբ, մինչև 250օC տաք ջրի պաշարը Ջերմաղբյուրում 25ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար բավարար նախապայման է, որի նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ: [4] Ծովի մակերևույթից մոտավորապես 1800մ բարձրության վրա գտնվելով՝ Հայաստանը բավարար նախապայմաններ ունի արևային էներգիայի զարգացման համար, որի պատճառով ՀՀ Կառավարության՝ 2017 թվականի ծրագրերի մեջ է մտնում միջազգային տենդերի հայտարարումը՝ Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղում 50ՄՎտ-անոց արևային կայանների կառուցման համար: [5] [6]

Ատոմային Էներգիա

խմբագրել

Էներգիայի տեսակներից, ատոմայինը Հայաստանում ամենատարածվածը չէ, բայց իրականում այն ամենկարևորն է․Կան մի քանի հաստատությնուններ, որոնք անցկացնում են հետազոտություններ ատոմային ֆիզիկայի ասպարեզում․ Նրանցից մեկը Երևանի Ֆիզիկայի ինստիտուտն է, իսկ մյուսը Գյումրիի <<ԱՆալիտսարք>> ԲԲԸ․Ատոմային Էներգիայի միակ ներկայացուցիչը Հայաստանում, հանդիսանում է Մեծամորի ատոմակայանը․[7] Ըստ 2009 թ․ USAID- ի հաշվետվության, կայանը հին է և վտանգավոր, քանի որ, այն տեղակայված է ոչ ստաբիլ տարածքում, որտեղ երկրաշարժերի հավանականությունը բարձր է․[8]Այն ստեղծվել է 1976թ և հանդիսանում է միակ ատոմակայանը հարավային կովկասում․Այն բավարարում է Հայաստանի էլեկտրաէներգիայի կարքների 40 տոկոսը․Երկու բաղադրիչներից յուրաքանչյուրի հզորությունը կազմում է 408 ՄՎ․ Տվյալ պահին միայն մեկ բաղադրիչն է աշխատում, քանի որ մյուսը անջատվել է Սպիտակի երկրաշարժից հետո 1988թ և այլևս չի օգտագործվել․ Պլանավորվում է կառուցել նոր 1060 ՄՎ հզորությամբ ռեակտոր 2026թ ին․[9]


Ջերմային Էներգիա

խմբագրել

1960 – ականներին ԽՍՀՄ-ի ծրագրերի մեջ էր մտնում ջերմաէլեկտրակայանների կառուցումը երկրի այն հատվածներում, որտեղ վառելիքային հանածոների խիստ պակաս կար: Հայաստանում ջերմաէլետրակայաններ կառուցվեցին առավելապես մեծ էներգիայի պահանջարկ ունեցող շրջաններում: Դրանցից առաջինը կառուցվեց 1960 թվականին Երևանում, որին հաջորդեց Վանաձորի ջերմաէլեկտրակայանի կառուցումը 1961 թվականին և Հրազդանի ջերմաէլեկտրակայանի կառուցումը 1963 թվականին: [10]

Արտադրվող էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր էր հանդիսանում ԽՍՀՄ-ից ներկրվող գազը, որը խողովակների միջոցով Հայաստան էր հասնում Ադրբեջանի տարածքով: 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի պատճառով Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվեց: [11] Ադրբեջանի հետ պատերազմի տարիներին դադարեցվեցին նաև ջերմաէլեկտրակայանների շահագործումը Ադրբեջանի հետ սահմանի շրջափակման պատճառով և մինչև 1990 – ականների կեսերը Հայաստանը ապրում էր էներգետիկ ճգնաժամի տարիներ: Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացավ հաղթահարել 1990 – ականների էներգետիկ ճգնաժամը:[12] Չնայած, որ մինչև այժմ ջերմաէլեկտրակայանների սարքավորումների մեծ մասը բավականին հնացած է, մեծ ծավալով աշխատանքներ են տարվել դրանց վերանորոգման և թարմացման նպատակով, որի արդյունքում՝ առանց Վանաձորի ջերմաէլեկտրակայանի շահագործման, մնացած ջերմաէլեկտրակայանները միասին տրամադրում են 706ՄՎտ ծավալով էլեկտրաէներգիա: [11] [1]

Ներկայումս շահագործվում են Հրազդանի ջերմաէլեկտրակայանը՝ 1100ՄՎտ տեղակայված հզորությամբ, և Երևանի ջերմաէլեկտրակայանը՝ 250ՄՎտ տեղակայված հզորությամբ: 2014 թվականին ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության 12,3%-ը տրամադրող Հրազդանի ջերմաէլեկտրակայանը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: [1] [13]

Վերջին նորարարություններից հետո Երևանի ջերմաէլեկտրակայանի արդյունավետությունը ավելացավ մինչև 70%՝ նվազեցնելով ինչպես օգտագործվող վառելիքի, այնպես էլ արտանետումների քանակը: [14] Էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող գազը, որը փոխարինվում է արտադրված էլեկտրաէներգիայի համապատասխան ծավալով, իսկ ավելացված էլեկտրաէներգիան օգտագործվում է տեղական շուկայում սպառման համար: [15]

Վերականգնվող Էներգիա

խմբագրել

Հայաստանը չունի ածուխի, բնական գազի կամ բենզինի մեծ պաշարներ, բայց ըստ գիտնականների վերականգնվող եներգիայի ոլորտը կարող է ապագա հանդիսանալ իր համար․ Այսպիսով Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցում է ծրագրերին, որոնք կապված են վերականգնվող էներգիայի հետ․ Ըստ <<Danish Management Group>> ի հաշվետվության Հայաստանը ունի մեծ պոտենցիալ

Տեխնոլոգիայի տեսակը ՖՎ Քամի Երկրաջերմային Փոքր հիդրոելեկտրակայաններ Արեգակնային ջերմային Ջերմային պոմպեր Բիովառելիք
Հզորություն >1000 ՄՎ 300-500 ՄՎ 25 ՄՎ 250-300 ՄՎ >1000 ՄՎ >1000 ՄՎ 100 Հարյուր հազար տոննա/տարում

Բիոեներգիայի ոլորտը Հայաստանում աստիճանաբար զարգանում է․Գոյություն ունեն բիոէներգիայի մի քանի ճյուղեր՝ բիովառելիք, կենսազանգված և բիոգազ․ Շատ գիտնականներ տեսնում են Հայաստանի վերականգնվող էներգիայի ապագան հենց դրանում․ Առաջինը բիովառելիքն է․Ինչպես ընդունված է աշխարհում, բիո-էթանոլի հիմնական աղբյուր են հանդիսանում եգիպտացորենը և շաքարեղեգը․ Այս բաղադրամասերի շնորհիվ գիտնականները ստանում են բիո-եթանոլ․[16] Նույնիսկ, բենզինի հետ 50-50 խառնելու դեպքում իր գինը կլինի ավելի ցածր քան սովորական բենզինի դեպքում․ Այսպիսով, փոխադրումների գինը նույնպես կիջնի․ Հայաստանի եղանակային պայմանները չեն համապատասխանում շաքարեղեգին, և Երուսաղեմի կանկարը կարող է փոխարինել դրան․ Այն կարող է հանդիսանալ բիո-եթանոլի ավելի լավ աղբյուր, քանի որ, կանկարը հագեցած է ածխաջրածնով․ Բիովառելիքի այլ ոչ թանկ տեսակը ստեղծում են թեփը, ծղոտը և արևածաղկի կեղևը ճզմելով, որը հետո ենթարկում են այրման և ստանում գազ․ Այդ զանգվածի 1 կիլոգրամի այրումից ստանում են 2 խորանարդ մետր գազ․ Գիտնականների կարծիքով, այս մեթոդը հայկական տներին կարող է տալ հնարավորություն ազատվելու գազամուղերից․[17] Երկրորդը կենսազանգվածն է․ Գիտնականները կարծիք են հայտնում, որ Հայաստանը ունի ամենա բազմազան էներգիայի շուկան Կովկասում․ Պատճառը նրանում է , որ գյուղերում ջեռուցման համար օգտագործում են ոչ միայն բնական գազ և էլեկտրականություն, այլ նաև փայտ և գոմաղբ․ Այսպիսով բիո-փելլեթները հեռանկարային են Հայաստանի համար, քանի որ, դրանք այրվում են մաքուր և ավելի տաք․[18]Բիոէներգիայի վերջին ճյուղը բիոգազն է․ Գոմաղբից ստացված բիոգազը կարող է լինել ջերմության և էլեկտրաեներգիայի լավ աղբյուր․ Լուսակերտի բիոգազի կայանը հանդիսանում է դրա վառ օրինակը Հայաստանում.[19][20] Այն կառուցվել է 2008թ ին, և մինչ օրս աշխատում է ունենալով 0,85 Մվ պայամանական հզորություն․ Կառուցվելուց հետո այս կայանը ստացավ <<National Energy Globe Award>> մրցանակ․[21]

Քամին հանդիսանում է էներգիա ստանալու ոչ տարածված տեսակներից մեկը Հայաստանում․ Ամեն դեպքում այն կարող է լինել բավականին շահութաբեր Հայաստանի համար․ Ըստ NREL ի կողմից անցկացված 2003թ ի հետազոտությունների, Հայաստանի քամու էներգիայի պոտենցիալը կազմում է 450 ՄՎ․[22] Առաջին քամու կայանը սկսել է գործել 2005թ ի Դեկտեմբերին․ [23] Այդ կայանի ամբողջական հզորությունը կազմում է 2․6 ՄՎ, որը գտնվում է Պուշկինի լեռնանցքում․ Այս կայանը ընդգրկում է չորս տուրբին, յուրաքանչյուրը 660 ԿՎ հզորությամբ․ Ամենահեռանկարային տարածքները քամու կայանների համար հանդիսանում են Զոդի լեռնանցքը, Բազում լեռը, Ջաջուռի լեռնանցքը, Գեղամա լեռները, Սեվանի լեռնանցքը, Ապարանը, Սիսիանի և Գորիսի արանքում ընկած լեռները և Մեղրին․[24]

Ըստ հետազոտությունների արեգակնային էներգիայի պոտենցիալը Հայաստանում կազմում է 1000 ՄՎ․ Պատճառը արեգակնային ճառագայթումն է որը կազմում է 1700 ԿՎ/մ2 տարեկան․[25] Այս տեխնոլոգիան օգտագործվում է միայն մի քանի կազմակերպությունների կողմից, որոնցից մեկը Հայաստանի Ամերիկյան Համալսարանն է․ ՀԱՀ ը օգտագործում է արեգակնային էներգիան ոչ միայն Էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև ջուր տաքացնելու համար․ Հայաստանի կառավարությունը փորձում է խթանել արեգակնային էներգիայի օգտագործումը և 2017թ ին կհայտարարի միջազգային մրցույթ 50 ՄՎ հզորությամբ արեգակնային կայան կառուցելու համար․[26] [27] Այն գտնվելու է Գեղարքունիկ մարզի Մասրիկ գյուղի մոտակայքում․ [28]

Հիդրոէլեկտրակայանները կազմում են Հայաստանի վերականգնվող էներգիայի 70 տոկոսը և ամբողջ էներգիայի 33 տոկոսը․ Հայաստանում կան 3 հիմնական կայաններ՝ Սեվան-Հրազդան կասկադ, Վորոտան կասկադ և Զորայի հիդրոէլեկտրակայանը․[29] Հայաստանի հիդրոէներգիայի պոտենցիալը գնահատվում է 21,8 միլիարդ ԿՎ/Ժ․ Պոտենցիալը կդառնա իրականություն, երբ աշխատեն Սեվան-Հրազդան կասկադը,Վորոտան կասկադը, փոքր կայանները և կառուցվեն նոր հիմնական կայանները․ Հայաստանում կան 115 փոքր գործող կայաններ և երեք հատ պլանավորված՝ Մեղրիի, Շնողի և Լորիբերդի կայանները․ [30]

Երկրաջերմային էներգիան չի գտնվում ամենաբարձր աստիճանի վրա Հայաստանի էներգիայի ոլորտում․ Ամենամեծ նվաճումը այս ոլորտում կլինի նոր 25 ՄՎ հզորությամբ Ջերմաղբյուրի երկրաջերմային կայանի կառուցումը, որը գտնվելու է Սյունիքի մարզում․ [31]

Հետագա Ներդրումային Ծրագրեր

խմբագրել

Ներկայումս Հայաստանում ջրային ռեսուրսները վերականգնվող էներգիաներից ամենաշատ օգտագործվողն են: Այդ իսկ պատճառով այդ ներուժի օգտագործումը կենսական է: ՀՀ կառավարությունը առաջադրել է նախագիծ՝ կառուցելու 30 փոքր հէկ-եր ընդհանուր 300 ՄՎտ հզորությամբ: Ակնկալվում է Մեղրիի հէկ-ի (300 ՄՎտ հզորությամբ և 800 մլն. կվտժ էլ.էներգիայի արտադրությամբ)՝ Արաքս գետի վրա, Շնող հէկ-ի(75 ՄՎտ հզորությամբ և 300 մլն)՝ Դեբեդ գետի վրա, Լոռիբերդ հէկ-ի (66 ՄՎտ հզորությամբ և տարեկան 200 մլն. Կվտժ արտադրությամբ)՝ Ձորագետի վրա, կառուցումը: [32] Նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 500 մլն. ԱՄՆ դոլլար և այժմ այն առաջադրված է ներդրման:[33]

ԱՄՆ Ազգային Վերականգնվող Էներգիայի լաբորատորիան հաշվարկել է, որ Հայաստանում քամու ներուժը կազմում է 450 Մվտ: Ըստ տվյալ աղբյուրի հողմաէլեկտրակայանների  հիմնական հեռանկարային տեղակայման վայրերից են Զոդի լեռնանցքը, Բազումի լեռները, Ջաջուռի լեռնանցքը, Գեղամա լեռները, Սևանի լեռնանցքը,Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին: Հայ-իտալական մասնավոր ՓԲԸ-ն՝ “Ar Energy”-ն կատարել է հողմաէներգետիկ մոնիթորինգային աշխատանքներ: Ընկերությունը ստացել է լիազորություն կառուցելու “Քարախաչ1” հողմաէլեկտրակայանը ընդհանուր 20 ՄՎտ հզորությամբ, որը հետագայում կըդլայնվի մինչև 140 ՄՎտ հզորեւթյամբ հողմաէլեկտրակայանի: [34] Բացի սրանից նախագծվում է կառուցել հողմաէլեկտրակայան Սիմյոնովկա լեռնանցքում՝ Սևանում, ընդհանուր 34 ՄՎտ հզորությամբ: Նախագիծը առաջադրված է ներդրման:

Մեծամոր ատոմային էլեկտրակայանը ապահովում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի ավելի քան 40 տոկոսը, ինչևէ դրա անվտանգությունը այժմ կասկածելի է:[35] Այդ իսկ պատճառով որոշ պետություններ ֆինանսավորում են դրա վերանորոգման կամ էլ որոշակի դեպքերում ընդհատակյա ավերման համար:[36] Ըստ ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողովի ներկյումս գործում է ծրագիր հավաքելու 5 միլիարդ ԱՄՆ դոլար, որը կծախսվի սարքավորումների և ռեակտորի բաժնի արդիականացման համար:[37] 2014 թվականի հունիսին ՌԴ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ նրանք կհատկացնեն 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարը 5 միլիարդից: [38] 2014 թ. նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծ ընդունվեց Հայաստանի կառավարության կողմից, որը կսկսվի 2018-ին:

Հայաստանը ունի արևային էներգիայի օգտագործման մեծ պոտենցիալ: Համեմատած այլ երկրների տարեկան միջին էներգիայի հոսքը այստեղ  ավելի շատ է, հետևաբար հետաքրքրվածություն կա նաև այս էներգիայի բաժնում: [39]2015 թվականին վերականգնվող էներգիայի բաժնի զարգացման համար 58 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր է մեկնարկել: Ծրագիր ներառում է նաև 40-50 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցումը:

2012 թ. Միջազգային Վերակառուցման և Զարգացման Բանկը ներդրել է 1.82 միլիոն ԱՄՆ  դոլար էներգիայի խնայողության ծրագրում: Նախատեսվում էր բարելավել հասարակական շենքերի ջերմամեկուսացումը և ջեռուցման համակարգերը՝ փոխարինել ավանդական լամպերը ԼԵԴ լամպերով, տեղադրել արևային ջրատաքացուցիչներ և այլն:

2016 թ. հունվարի 30-ին ծրագրի դրամաշնորհ նախագիծը ավարտվեց:[40]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանում Վերականգնվող Էներգետիկ Ռեսուրսների Սակագների Վերլուծությունը» (PDF). ARMENIA RENEWABLE RESOURCES AND ENERGY EFFICIENCY FUND. Վերցված է 25 November 2016-ին.
  2. «Electricity Production in Armenia». TheArmenianWeekly. Վերցված է 25 November 2016-ին.
  3. «Hydro Energy». MINISTRY OF ENERGY INFRASTRUCTURES AND NATURAL RESOURCES OF THE REPUBLIC OF ARMENIA. Վերցված է 25 November 2016-ին.
  4. «Geothermal Energy». MINISTRY OF ENERGY INFRASTRUCTURES AND NATURAL RESOURCES OF THE REPUBLIC OF ARMENIA. Վերցված է 25 November 2016-ին.
  5. «General information about Republic of Armenia». President of The Republic of Armenia. Վերցված է 25 November 2016-ին.
  6. «Armenia to announce tender for construction of solar power plant». ARKA News Agency. Վերցված է 25 November 2016-ին.
  7. «Nuclear Power Plant Construction». JamesTown. Վերցված է 9 December 2016-ին.
  8. «Performance Evaluation of the Energy Security and Regional Integration Project» (PDF). USAID. Վերցված է 9 December 2016-ին.
  9. «Nuclear Power in Armenia - World Nuclear Association». www.world-nuclear.org. Վերցված է 9 December 2016-ին.
  10. «Heat Energy». MINISTRY OF ENERGY INFRASTRUCTURES AND NATURAL RESOURCES OF THE REPUBLIC OF ARMENIA. Վերցված է 25 November 2016-ին.
  11. 11,0 11,1 «An Energy Overview of the Republic of Armenia». Global Energy Network Institute. Վերցված է 25 November 2016-ին.
  12. «Armenia Prepares Renewable Roadmap Amid Energy Crisis». Renewable Energy World. Վերցված է 8 December 2016-ին.
  13. «Tashir Group to Acquire Hrazdan Power Plant in Armenia». Asbarez. Վերցված է 25 November 2016-ին.
  14. «"Yerevan TPP" CJSC». MINISTRY OF ENERGY INFRASTRUCTURES AND NATURAL RESOURCES OF THE REPUBLIC OF ARMENIA. Վերցված է 25 November 2016-ին.
  15. «Yerevan Thermal Power Plant, Armenia». Power Technology. Վերցված է 25 November 2016-ին.
  16. «A Bio-Ethanol Fuel Program for Armenia | Asbarez.com». Asbarez.com. Վերցված է 9 December 2016-ին.
  17. «Production Of Cheap Biofuel». Resource Effiсient Technologies. Վերցված է 9 December 2016-ին.
  18. «Heating Armenia the Sustainable Way». The Armenian Weekly. 29 January 2015. Վերցված է 9 December 2016-ին.
  19. «Renewable Energy in Armenia» (PDF). Hetq.am. Վերցված է 9 December 2016-ին.
  20. «Lusakert Biogas Plant». www.energy-engineering.net. Վերցված է 9 December 2016-ին.
  21. «National Energy Globe Award». www.energyglobe.info. Վերցված է 9 December 2016-ին.
  22. «ASSESSMENT OF WIND'S POTENTIAL IN THE REPUBLIC OF ARMENIA». Ministry of Energy of Armenia. Վերցված է 9 December 2016-ին.
  23. «Wind Energy Programs in Armenia». Ministry of Energy of Armenia. Վերցված է 9 December 2016-ին.
  24. «WIND ENERGY IN ARMENIA: OVERVIEW OF POTENTIAL AND DEVELOPMENT PERSPECTIVES» (PDF). USAID. Վերցված է 9 December 2016-ին.
  25. «Solar Energy». Ministry of Energy of Armenia. Վերցված է 9 December 2016-ին.
  26. «Legislative Reform to Promote Solar Energy in Armenia». RENEWABLE ENERGY WORLD. Վերցված է 9 December 2016-ին.
  27. «Solar Heating and Cooling in Armenia». INFORSE-EUROPE. Վերցված է 9 December 2016-ին.
  28. «Armenia to announce tender for construction of solar power plant». Arka. Վերցված է 9 December 2016-ին.
  29. «HYDRO ENERGY». Ministry of Energy of Armenia. Վերցված է 9 December 2016-ին.
  30. «Small Hydro Power Plants in Armenia». Armenian Community Council of the United Kingdom. Վերցված է 9 December 2016-ին.
  31. «Geothermal Energy Development in Armenia» (PDF). R2E2.
  32. «Հիդրոէներգետիկա - Ներդրումային ծրագրեր - Ծրագրեր - www.minenergy.am». www.minenergy.am. Վերցված է 2016-12-11-ին.
  33. «Energy Overview of Armenia». www.geni.org. Վերցված է 2016-12-11-ին.
  34. «Հողմաէներգետիկա - Ներդրումային ծրագրեր - Ծրագրեր - www.minenergy.am». www.minenergy.am. Վերցված է 2016-12-11-ին.
  35. «Is Armenia's Nuclear Plant the World's Most Dangerous?». 2017-04-14. Վերցված է 2016-12-11-ին.
  36. «Armenia's Metsamor nuclear power station - most dangerous in the world?». ZME Science (ամերիկյան անգլերեն). 2011-04-13. Վերցված է 2016-12-11-ին.
  37. «PSRC to consider Metsamor nuclear power plant's 2016 investment program». arka.am. Վերցված է 2016-12-11-ին.
  38. «Nuclear Power in Armenia - World Nuclear Association». www.world-nuclear.org. Վերցված է 2016-12-11-ին.
  39. lidplussdesign. «Advantages of Solar Power in Armenia | Shtigen». shtigen.com. Վերցված է 2016-12-11-ին.
  40. «Էներգախնայողություն - Ներդրումային ծրագրեր - Ծրագրեր - www.minenergy.am». www.minenergy.am. Վերցված է 2016-12-11-ին.